Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

ԵԿԵՂԵՑՈՒՄ՝ ՄԻՆՋԵՎ ՎԵՐՋ ԳՆԱՑՈՂՆԵՐԻ ՎԵՐՋԸ. ՎԵՐՋՆԱԳՆԱՑՆԵՐԻ ԱՂԱՆԴԸ

Հեղինակ
Հեղինակ`
Հեղինակ
11:56, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
ԵԿԵՂԵՑՈՒՄ՝ ՄԻՆՋԵՎ ՎԵՐՋ ԳՆԱՑՈՂՆԵՐԻ ՎԵՐՋԸ. ՎԵՐՋՆԱԳՆԱՑՆԵՐԻ ԱՂԱՆԴԸ
    
    

Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Հայր Կորյունը և իր խուժանը սրբապղծորեն անարգեցին եկեղեցու գավիթը: Դրանից հետո ինքնագոհ գնացին «խաչերթի»: Այդ ընթացքում Հայր Կորյունը նորից «փայլեց իր մտավոր կարողություններով» և լրագրողին պատասխանեց, որ «մինչև վերջ գնալու եմ» (https://www.youtube.com/watch?time_continue=8&v=Wm-TAtk_DwA): Թե ուր են գնում Հայր Կորյունն ու իր ամբոխը՝ ինձ համար որոշակի է, մինչև ուր կհասնեն նա և իր մոլեռանդ, մոլագար, դիվահար, ծայրահեղականները՝ նույնպես որոշակի:

Ընդհանուր Եկեղեցու պատմությունը և մասնավորապես Հայ Եկեղեցու պատմությունը շատ լավ են ճանաչում «մինջև վերջ գնացողներին»: Այս առումով ցանկանում եմ Հայր Կորյունին և իր համախոհներին ևս մատնացույց անել Եկեղեցու մեջ «մինջև վերջ գնացածների» վերջը, որպեսզի իրենց համար ևս պարզ և որոշակի դառնա, թե ուր և մինչև որտեղ են գնում կամ արդեն գնացել:

ա. «Մինջև վերջ գնացածների» վերջը Ընդհանուր եկեղեցում.

  • Միապետականներ կամ հակաերրորդականներ-այս վարդապետությունը գայթակղություն բերեց այս ուղղության գլխավոր ներկայացուցիչ Թեոդորոսին զրկեց եկեղեցական հաղորդակցությունից:
  • Մոնտանականություն-դուրս է մղվել եկեղեցուց և դարձ հերձվածողական աղանդ:
  • Նովացիանականներ-զրկվել են եկեղեցական հաղորդակցությունից և դարձել հերձված և թվականի ժողովը հաստատել է այդ որոշումը:
  • Դոնատյան հերձված-419 թվականից սկսած սկսած ամբողջ դոնատյան հերձվածը հայտարարվեց բոլոր իրավունքներից զրկված:
  • Արիոս և արիոսականություն-Արիոսին և արիոսականներին Նիկիայի 325 թ. առաջին տիեզերաժողովի որոշմամբ աքսորել և նզովվել են:
  • Ապովինար Լաոդիկեցի և ապողինարիզմ-դատապարտվել է Ալեքսանդրիայի 362 թվականի և մի շարք եկեղեցական ժողովների, ինչպես նաև 381 թվականի Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովի կողմից։
  • Մակեդոն-մակեդոնականություն և հոգեմարտներ-աքսորվել և նզզովվել են Կ. Պոլսի 381 թ.տիեզերական ժողովի կողմից:
  • Նեստոր և նեստորականություն- աքսորվել և նզզովվել են Եփեսոսի 431 թ. տիեզերական ժողովի կողմից:
  • Եվտիքես և եվտիքեսականություն- Կ. Պոլսի 448 թվականի եպիսկոպոսական ժողովը ոչ միայն մերժել է, այլև՝ դատապարտել և նզովվել:

բ. «Մինջև վերջ գնացածների» վերջը Հայ Եկեղեցում:

  • Մծղնեականներ և բորբորիտներ-Շահապիվանի 444 թվականի ազգային-եկեղեցական ժողովը խիստ որոշումներ է ընդունել մծղնեականների դեմ (ԺԹ և Ի կանոնները) ։ Իսկ Բորբորիտների աղանդի դեմ պայքարել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցը։
  • Պավլիկյաններ-719 թվականին գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ։ Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը։
  • Թոնդրակյաններ- Ըստ Գրիգոր Մագիստրոսի թոնդրակեցիները գաղտնի են պահել իրենց չար աղանդը, աղանդի ու նրա կենտրոնի մասին հարցնողների սխալ ճանապարհ են ցույց տվել՝ իրենց հետքերը թաքցնելու նմանով (որքան նման է Հայր Կորյունի գործելաոճին՝ «Ես խոսել եմ Դանիելի հետ, ինքն ասում է՝ երբեք էդպիսի բան չեմ ասել։ Եթե Դանիելը հայր Կորյունի հետ մտերիմ է, չի նշանակում, որ Հայր Կորյունն է կազմակերպել։ Ասացի՝ պահանջի կամ դու հերքի, որ էդպիսի բան չկա։ Եթե ես ուզենամ այդպիսի բան անել, պիտի Դանիելի՞ միջոցով անեմ, ես չէի՞ կարող անել։ Դրա պետքը ունե՞մ ես» տե՛ս https://mediamax.am/am/news/society/28528/) ։
  • Հուլիանականներ և սևերիոսյաններ-726 թ. Մանազկերտի եկեղեցական ժողովի որոշումներով բանադրել է և՛ Սևերոսին և՛ Հուլիանոս Հալիկառնացուն։
  • «ՎԵՐՋՆԱԳՆԱՑՆԵՐԻ ԱՂԱՆԴ» -հիմնադրվել է 2018 թվականի մայիսի 29-ին: «Հիմնադիրը» ՝ ԿԱՐԵՆ ՈՉԻՆՉ, «գաղափարախոսը» ՝ ԿՈՐՅՈՒՆ ՏԳԵՏ: Դատապարտվել, բանադրվել և զրկվել են եկեղեցական հաղորդակցությունից Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանական և եպիսկոպոսաց դասի ժողովների կողմից:

Այսպիսով ամփոփոելով կարող ենք եզրակացնել, որ ակնհայտ է, թե Քրիստոսի Եկեղեցում «մինջև վերջ գնացողների» համար տեղ չկա՝ ո՛չ անցյալում, ո՛չ մեր օրերում և ո՛չ էլ ապագայում: Հետևաբար Հայ Առաքելական միասնականությունը, որը վեր է բոլոր տեսակի նեղ-անձնական շահերից, պահանջում է, որ Հայր Կորյունի և «մասամբ նորին» -ի համար Հայ Եկեղեցու բարձրագույն ատյանները, բոլոր եկեղեցականները, ինչպես նաև պարզ հավատացյալներն առաջնորդվեն Քրիստոսի հետևյալ պատգամով. «Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն և դէ՛ն գցիր քեզնից. որովհետև քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դէ՛ն գցիր քեզնից. որովհետև քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհենե (Մատթ. Ե. 29-30):

Հ.Գ.
    
Ես վստահ եմ «մինջև վերջ գնացողները» ի վերջո վերածվելու են հերետիկոսության, հերձվածի և աղանդի, ուստի բոլորից առաջ անցնելով սեփականացնում եմ այս աղանդին անուն տալու «մենաշնորհը» և այս աղանդին տալիս եմ «ՎԵՐՋՆԱԳՆԱՑՆԵՐ» անունը:


    

Աղբյուրը` facebook.com
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
762 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ