Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տ. Քերովբե քհն. Բարսեղյանի նամակը «Խառնակիչ հոգեվորականներին»

22:46, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
Տ. Քերովբե քհն. Բարսեղյանի նամակը «Խառնակիչ հոգեվորականներին»
     Հոգեւո՛ր եղբայրներ, 
 
 Այսօր մեր իրականության մեջ տեղ գտած խառնակիչ տրամադրությունը մեր Սուրբ ԵԿԵՂԵՑԻ տեղափոխելը ցավալի է եւ վտանգներով լեցուն: Մտահոգ սրտով մի քանի հարց կուզեմ ուղղել այս խայտառակ մտահղացման հեղինակներին՝ երբեմնի հոգեւորականներին. Հայր Աթանաս, Հայր Կորյուն, Տեր Արմեն եւ Տեր Կորյուն: 
 1.Ինչպե՞ս չեք պատկերացնում, որ եկեղեցու գրկից ելած հոգեւորականի նման խառնակիչ քայլերը հեղինակազրկման եւ պառակտման թունավոր միջոցներ են, որով մեր ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ կարող է հայտնվել անդունդի եզրին, չարափառ հայհոյող բերաններ կարող են բացվել եկեղեցու դեմ, 2.Թե՞ կարեւորը «ՀԵՐՈՍ» լինելն է, աղոթելով «ՀԵՐՈՍ» չդարձաք, այս տարբերակն ե՞ք փորձում: 3.Միայն այն փաստը, որ մարդը կարող է իր խոսքը դրժել՝ զարհուրելի է. այդ մարդն այլեւս վստահության արժանի չէ: Երեւի մոռացել ե՞ք, որ դո՛ւք, հա՛յր սուրբեր եւ տե՛ր հայրեր, ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈԻՄ, ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ուսանեցիք եւ կերակրվեցիք, մոռացել ե՞ք, որ առանց ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ կամ ԲՌՆՈՒԹՅԱՆ՝ կամովին հնազանդության խոստում տվեցիք ե՛ւ Աստծուն, ե՛ւ Լուսավորչի Գահակալ Հայոց Հայրապետին. 4.Դրժում ե՞ք ձեր ուխտը, թե՞ մոռացել եք: Եթե մոռացել եք, հիշեցնում եմ, իսկ եթե դրժում եք… 5.Հա՛յր Կորյուն, այդ ո՞ր սրբի, ճգնավորի կամ վանականի վարքում եք կարդացել եւ սովորել, որ անհնազանդությունը Սուրբ Հոգու պարգեւն է, կարծե՞մ թե վանականության ջատագով եք դուք ձեզ կոչել եւ ուրիշներից կոչվել, այդ ո՞ր վանական կամ աղոթասեր ճգնավորականն է դեմ ելել իր առաջնորդին… այդպիսի վանականներ եւ աղոթասեր ճգնավորներ չգիտեմ, սակայն, ցավոք պիտի նշեմ՝ միայն սատանան դեմ ելավ իր Արարչին, ավաղ…. 6.Սիրելի՛ հավատավոր հայորդիներ, այդ ի՞նչն է ստիպում ձեզ քայլել ուխտադրուժ հոգեւորականների հետեւից եւ մասնակիցը լինել սեւ եւ ամոթալի այս երեւույթներին: Թերեւս ես մեկ բան եմ ուզում հիշեցնել ձեզ. այն է որ, ձեռնադրվել եւ օծում եմ ստացել ծառայելու ժողովրդին եւ հնազանդ լինելու Լուսավորչի Գահին եւ Գահակալին՝ Հայոց Հայրապետին, ես մեկ անգամ եւս վերահաստատում եմ իմ տված խոստումն առ Աստված եւ առ Ամենայն Հայոց Հայրապետ՝ անձնվիրաբար ծառայելու եւ սպասավորելու, ինչպես նաեւ տկարություններովս հանդերձ աղոթելու ժողովրդի, Մայր Եկեղեցու անսասանության, ներկայիս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խաղաղ եւ անվրդով հովվապետության համար: Վեհափա՛ռ Տեր, Ես՝ Տ. Քերովբե քահանա Բարսեղյանս, խոնարհումս եմ հայտնում եւ որդիաբար համբուրում եմ Ձերդ Սրբության Օծյալ աջը, որով քահանայության կոչվեցի ուխտելով Աստծուն՝ հնազանդ հոգով ու սրտով ծառայել ժողովրդին եւ հավատարիմ լինել Լուսավորչի Գահին եւ Գահակալին: 
 
 Տ. Քերովբե քհն. Բարսեղյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3661 | 0 | 0
Facebook