«Երևանի գինու օրեր
Փառատոնը հասարակական-ժողովրդական հանդես է, որի ընթացում ցուցադրվում է արվեստի որևէ տեսակի՝ ստեղծագործությունների կատարումը, ֆեստիվալ կամ մեծարանքի տոնահանդես, որևէ նշանավոր դեպքի՝ իրադարձության, գործի հոբելյանական տոնահանդես: Արտասահմանյան տարբեր երկրների փորձն արդեն իսկ ապացուցել է, որ ամենամյա փառատոնները և տոնակատարությունները, որոնք ունեն ազգային, մշակութային բնույթ, գրավում են բազում զբոսաշրջիկների, նպաստում միջազգային շուկայում զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ երկրի նկարագրի ձևավորմանը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը: Այս ամենի իրականացումը հանգեցնում է նրան, որ հնարավոր է դառնում փառատոնների միջոցով զարգացնել տարբեր մարզեր այցելություններն ու տեղի առանձնահատկություններին ու ավանդույթներին ծանոթանալը: Ավանդական տոնածիսակատարությունների կատարումը նույնպես արդյունավետ և արդիական միջոցներից է Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին իրազեկության բարձրացման և զբոսաշրջիկներին դեպի Հայաստան գրավելու գործում: Գոյություն ունեն մի շարք զբոսաշրջային փառատոններ, որոնք նպաստում են ներքին տուրիզմի զարգացմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ վերջին տարիներին Հայաստանում կազմակերպվում և անցկացվում են տարբեր ավանդական փառատոններ, որոնք նպաստում են տուրիզմի զարգացմանը: Զբոսաշրջային ընկերություններն արդեն հատուկ փա զբոսաշրջիկներին, որոնք ներառում են մասնակցությունը փառատոններին: «Գինու փառատոնն այնքան հետաքրքիր իրադարձություն և երևույթ էր CNN-ի համար, որ վերջինս անվճար, որպես հետաքրքիր նյութ նկարել և դրա մասին ներկայացրել է 3-4 րոպե տևողությամբ ռեպորտաժ: Գինու, խորովածի ու տոլմայի փառատոնները ամենակայացածներն են թե՛ ներքին, թե՛ միջազգային շուկայում: 2018 թվականը Հայաստանում հարուստ կլինի փառատոների և միջոցառումների առումով: Ամբողջ տարվա ընթացքում և Հայաստանի ամբողջ տարածքում կանցկացվի 32 փառատոն : Միջոցառումների շրջանակի ընդգրկումը շատ մեծ է ու բազմազան՝ Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնից մինչև Երևանի գինու օրեր, Սյունիքում կայանալիք ոչխարի խուզման փառատոնից մինչև Ջազի միջազգային օրվա միջոցառումներ և Երևան ՏԱՐԱԶֆեստ: Մայրաքաղաքի «գինաշատ» մասում՝ Սարյան փողոցում անցկացվեգ հայրենական արտադրության գինիների, խորտիկների եւ քաղցրեղենի համտես. երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը մինչեւ ուշ գիշեր վայեզին հայկական գինիները։ Աննան և Լիլիթը արդեն երրկրորդ անգամ են մասնակցում միջոցառմանը, ընկերուհիները չեն պատրաստվում բաց թողնել Երևանում տեղի ունեցող ոչ մի փառատոն: Ազջիկները հպարտ էին, որ բավականին մեծ թվով գինի արտադրողներ կան, և թե որքան տարբեր մոտեցումներ, համեր և գաղտնիքներ կան այդ գինիների մեջ: Նրանք այս տարի վերջապես սովորելու են հստակ տարբերել գինիների տեսակները և նրանց համապատասխան ուտեստները: Իսկ Անդրանիկը չկարողացավ անտարբեր անցնել փողոցով, քանի որ մթնոլորտը, բույրերը և արտադրողների հետ ծանությունը չափազանց գայթակղեցնող էին:
|