Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Ուրիշների վաստակը սեփականացնելը ռուսի արյան մեջ է. ռադիոն Պոպովի գյուտը չէ, ոչ էլ Ցիոլկովսկին է հրթիռաշինության «հայրը»

14:16, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
Ուրիշների վաստակը սեփականացնելը ռուսի արյան մեջ է. ռադիոն Պոպովի գյուտը չէ, ոչ էլ Ցիոլկովսկին է հրթիռաշինության «հայրը»

Ռադիոն ի հայտ է եկել երկարատև էվոլյուցիայի արդյունքում: «Անլար տելեգրաֆիա» եզրույթն առաջինը շրջանառության մեջ է դրել Էդիսոնը: Դա տեղի է ունեցել 19-րդ դարի 70-ական թվականներին: Էլեկտրամագնիսական ինդուկցիայի հենքի վրա նա կայանից ազդանշաններ է տվել մոտեցող գնացքին ու ափից՝ շոգենավին: Ազդանշանի հեռահարությունը եղել է 200 մետր: Այնուհետև Հերցը բացահայտել է էլեկտրամագնիսական ալիքները: Նա ունեցել է կիսաօղակի տեսք ունեցող ընդունիչ և ճառագայթներ արձակող կոճ: Հերցը զտարյուն տեսաբան է եղել և հայտնագործության գործնական կիրառմամբ չի զբաղվել: Դրանով զբաղվել է Տեսլան, որն հայտարարել է, որ Հերցի բացահայտման շնորհիվ կարելի է ազդանշաններ հաղորդել ամբողջ երկրագնդով մեկ ու նույնիսկ տիեզերք, որից հետո նկարել է ռադիոյի սկզբունքային սխեման:

Այնուհետև անգլիացի Բրանթլին, Հերցի կիսաօղակի փոխարեն, հորինում է մեկ այլ ընդունիչ՝ մետաղական փոշով լցված ապակյա խողովակ, որի միջով էլեկտրական ազդանշանն անցել է: Այնուհետև մեկ ուրիշ անգլիացի՝ Լոջը, Տեսլայի գծագրի հիման վրա ու Բրանթլիի ընդունիչով հավաքում է ռադիո:

Կարդալով այս փորձերի մասին, Պոպովն ու Մարկոնին սկսում են այն կրկնել: Միակ հավելումը եղածին այն է լինում, որ նրանք անտենան ավելի վեր են բարձրացնում ու մեծացնում են ճառագայթող սարքի ելքային հզորությունը: Այսինքն՝ նրանք ոչ մի սկզբունքային նոր բան չեն հորինել: Մարկոնին անմիջապես այն պատենտավորում է և դրանով սկսում է փող աշխատել, իսկ Պոպովի մտքով չի անցնում ուրիշների գյուտն իր անվամբ պատենտավորել: Բայց այն բանից հետո, երբ Ստալինը հրամայում է «Ռադիոյի օր» սահմանել, Պոպովին «նշանակում են» ռադիոյի գյուտարար: Այս մասին նույնիսկ ֆիլմ է նկարահանվում:

Հայրենական պատերազմից անմիջապես հետո տպագրվում է ոմն Դանիլևսկու գիրքը, որն «ապացուցում էր», թե աշխարհի բոլոր գիտական հայտնագործությունները ռուսներն են կատարել: Ճորտ Արտամանովը ստեղծել է հեծանիվը, Մոնգոլֆյեր եղբայրներից էլ առաջ օդապարիկով օդ է բարձրացել Կրյակուտնին, Մոժայսկին իր կառուցած ինքնաթիռով, Ռայթ եղբայրներից առաջ, թռիչք է կատարել: Այս և ուրիշ այլ զառանցական անհեթեթությունների համար Դանիլևսկին նույնիսկ «Ստալինյան մրցանակ» է ստացել, իսկ գիրքը դարձել է գիտության ու տեխնիկայի պատմությամբ զբաղվողների սեղանի գիրքը:

Ավելի ուշ պարզվում է, որ Կրյակուտնիի մասին հոդվածի ձեռագիրը կեղծ է, որ Մոժայսկի թռիչքի մասին ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, իսկ նրա «ստեղծած» ինքնաթիռը նույնիսկ տեսականորեն թռչել չէր կարող, որովհետև դրա շարժիչի հզորությունը երեք անգամ պակաս է եղել այն անհրաժեշտ հզորությունից, որն անհրաժեշտ է թռչելու համար: Մոտավորապես նույնն էլ՝ «հեծանվորդ» Արտամոնովի վերաբերյալ:

Իսկ ինչ վերաբերում է Ցիոլկովսկու, որին նույնիսկ հրթիռաշինության «հայր» են ռուսները հռչակել, ապա պետք է ասել, որ նրան նույնիսկ «մայր» չի կարելի անվանել:

Հրթիռները հայտնի են եղել դեռևս 13-րդ դարից: 1800 թվականին դրանցով լրջորեն սկսել է զբաղվել անգլիացի գնդապետ Ուիլյամ Կոնգրևը: Մոտավորապես այդ նույն ժամանակին են վերագրվում առաջին տեսական աշխատությունները. Քեմբրիջի համալսարանում լուծվում է փոփոխական զանգվածի շարժման կետի հավասարումը, որն, ըստ էության, հրթիռի շարժման հավասարում էր: Հավասարումն այնքան պարզ էր, որ այն ամբողջ 19-րդ դարի ընթացքում քննությունների ժամանակ լուծում էին Քեմբրիջի համալսարանի ուսանողները:

Ինչ խոսք, այդ մասին Ռուսաստանում չեն էլ իմացել, այդ իսկ պատճառով ամենևին էլ զարմանալի չէ, որ Իվան Մեշչերեսկին այդ հավասարումը նորից է լուծում և այն ընդգրկում է իր ատենախոսությունում, որն հաջողությամբ պաշտպանում է: Անցնում է ևս վեց տարի, ու Ցիոլկովսկին այս հավասարումը վերցնում ու հրատարակում է իր «Համաշխարհային տարածությունների ուսումնասիրությունը հրթիռային սարքերի օգնությամբ» գրքում: Իսկ 1933 թվականին, երբ խորհրդային երկրին անհրաժեշտ էր տոնանշել խորհրդային «մեծ» գիտնականի հոբելյանը (տեսե՛ք, տեսե՛ք, մենք էլ ունենք մեծ գիտնականներ, որոնք ձեր գիտնականներին չեն զիջում), Ցիալկովսկուն «նշանակում են» այդ հավասարման հեղինակ ու այդ հավասարումը շնորհում են նրան: Մի՞թե կարելի է հեղինակային իրավունքը վերապահել բուրժուական Մեշչերսկուն, առավել ևս՝ անգլիական իմպերիալիստներին:

Այնինչ Ցիոլկովսկու տեխնիկակական աշխատանքները լի են մանկական սխալներով:

Նրան կարելի է ռուսական ֆաշիզմի նախահայրը համարել: Նրա փիլիսոփայական աշխատանքներում ամբողջատիրական հասարակության այնպիսի պատկեր է տրվում, որ ընթերցողը սարսափի է մատնվում: Նա առաջարկում է բթամիտներին, խելագարներին, ինչպես նաև սևամորթներին, հնդիկներին և մյուս «ստորակարգ ռասաներին» ոչնչացնել, իսկ առավել կատարյալներին հավաքել հատուկ տներում: Ավելի ուշ նրա գաղափարները փորձել են կյանքի կոչել գերմանացի ֆաշիստները:

Իս երբ մի տան մեջ ապրող գերմարդիկ ծերանան, ըստ Ցիոլկովսկու, նրանց պետք է անցավ եղանակով սպանել, իսկ եթե մարդը չցանկանա մեռնել, ապա կարելի է «եսասիրական մղումները ոչնչացնել՝ սերունդ ունենալու իրավունքը սահմանափակելով»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2529 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ