Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Համոզված եմ՝ տպավորիչ ելույթ եմ ունենալու» . Իլոնա Նուրբեկյանը Costa Blanca fashion week միջազգային մրցույթին կներկայացնի Կովկասը

15:32, կիրակի, 10 հունիսի, 2018 թ.
«Համոզված եմ՝ տպավորիչ ելույթ եմ ունենալու» . Իլոնա Նուրբեկյանը Costa Blanca fashion week միջազգային մրցույթին կներկայացնի Կովկասը

Իսպանիայում անցկացվող «Կոստա Բլանկա միջազգային նորաձևության դիզայներական շաբաթ» (Costa Blanca fashion week) մրցույթին այս տարի կմասնակցի երիտասարդ դերասանուհի Իլոնա Նուրբեկյանը, ում շատերը ճանաչեցին «Ոսկե դպրոց» սիթքոմից: Նա մրցույթին ներկայացնելու է Կովկասի տարածաշրջանը:

Tert.am Life-ի հետ զրույցում Իլոնան ասաց, որ առաջարկը ստանալիս տարակուսել է` համաձայնել, թե ոչ, սակայն, ի վերջո, որոշել է մասնակցել:

«Մասնակցության առաջարկը ստացել եմ հաղորդավար Տիգրան Հարությունյանից: Ես հասկացա, որ պետք է մասնակցեմ, որովհետև դա շատ հետաքրքիր ու նոր փուլ է իմ կյանքում: Մեծ ոգևորությամբ, միաժամանակ, պատասխանատվությամբ կմասնակցեմ մրցույթին, - ասաց Իլոնան և ավելացրեց, որ մտավախությունը կապված է եղել միայն հասակի հետ, - Հասակս 1.64 սմ է, բայց այդ հարցը քննարկվել է, դա խանգարող հանգամանք չէ»:


    

Մրցույթն անցկացվելու է հոկտեմբերի 5-15-ը, նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ Իլոնայի խոսքով, պրոֆեսիոնալ թիմ է ձևավորվել: Նա նշեց, որ մրցույթն ունենալու է չորս փուլ, տարազով, լողազգեստով, երեկոյան զգեստով և առօրյա հագուստով ցուցադրություններ:

Իլոնան կարծում է, որ ավելի վաղ ունեցած ֆոտոմոդելի փորձառնությունն այս մրցույթում իրեն կօգնի։ Ինչ վերաբերում է մոդելայի պրոֆեսիոնալ քայլքին, մինչև մրցույթը կաշխատի այդ ուղղությամբ: «Ներքին համոզմունք ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Մրցույթին մասնակցում եմ հաղթելու ակնկալիքով: Եթե չհաղթեմ էլ, համոզված եմ, որ շատ տպավորիչ ու արժանավայել ելույթ եմ ունենալու՝ լավագույնս կատարելով իմ առջև դրված խնդիրը», -ասաց նա ու հավելեց, որ նախորդ տարի դերասանուհի Մերի Հակոբյանի հաղթանակը պարտավորեցնող է, որպեսզի ինքն էլ լավ ներկայանա մրցույթում։

Նշենք, որ Costa Blanca Fashion Week — International Best Male and Female World-2018 մրցույթին կմասնակցեն ևս 3 հայ։ Դերասան, մոդել Հովհաննես Սեմերջյանը կներկայացնի Կովկասը, Հայաստանը մրցույթում կներկայացնեն երգչուհի Անուշիկ Ավագյանը և մոդել Աշոտ Կարապետյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9877 | 0 | 0
Facebook