Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փչացածը

15:33, կիրակի, 10 հունիսի, 2018 թ.
Փչացածը
     Ասում եմ` Քլարիս, էս օրը
     Փուչ կյանքիդ գրգիռն էր վերջին,
     Մեղմորեն ծածանվեց քո շորը,
     Աղ ցանվեց անսքող քո վերքին։
     Ներծծեց, ներս առավ, կլանեց
     Դեպքերն ու դեմքերը զանազան,
     Քլարիս, քեզ թվաց` լկամե՞ց,
     Առանց մի, առանց մի… առասան։
     Պուճուրը հերսոտեց, մեծացավ,
     Ուժ առավ Տորքի պես Անգեղաց,
     Էս մարտը գիշերը թեժացավ,
     Գիշերը լուսնի հետ կլկլաց։
     Խույս տվիր խաղամոլ բճերից,
     Պարան չէր՝ քաշեիր նույն ծերից,
     Իմացա՞ր, որ անգամ տիրելիս,
     Քո վերջը իմ վերջն էր, Քլարիս։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4405 | 0 | 0
Facebook