Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Ուրիշների վաստակը սեփականացնելը ռուսի արյան մեջ է

12:16, կիրակի, 10 հունիսի, 2018 թ.
Ուրիշների վաստակը սեփականացնելը ռուսի արյան մեջ է

Ռուսների մյուս պարծանքը Իվան Պոլզունովն (1728 – 1766 թթ.) է, որին խորհրդային տարիներին, առանց ամաչելու, հռչակել էին աշխարհում առաջին շոգեմեքենայի ստեղծողը, իսկ հիմա, քանի որ «մախաթը պարկում չեն կարող թաքցնել», այլևս չեն պնդում, որ նա է եղել շոգեմեքենայի առաջին ստեղծողը, բայց նախկին համառությամբ ջանում են աշխարհում առաջին երկգլան շոգեշարժիչի ստեղծման պատիվը նրան վերագրել:


     Շոգեմեքենան արդեն կես դար գոյություն է ունեցել, մինչև որ այն հետաքրքրել է Պոլզունովին: Ուսումնասիրելով շոգեմեքենայի՝ արտասահմանում տպագրված գծագրերը՝ ալթայցի բանվոր Պոլզունովը որոշում է, որենք արտասահմանցիներից ոչնչով պակաս չեն և որ իրենք էլ կարող են պատրաստել մի այնպիսի շոգեմեքենա, որը անգլիացիների ստեղծած շոգեմեքենային ոչնչով չի զիջի:

Խելացի մարդիկ նրան ասում են՝ Ռուսաստանում հնարավոր չէ շոգեմեքենա ստեղծել, քանի որ այս երկրում չկան դրա համար անհրաժեշտ տեխնոլոգիաներ: Վեցամյա կրթություն ստացած Պոլզունովը, ինչ խոս, գաղափար էիս չի ունեցել «տեխնոլոգիա» կոչեցյալի մասին: Ընդ որում, պետք է ասել, որ ռուսների բոլոր «հանճարները» թերուս անձնավորություններ են եղել: Լոմոնոսովը շատ վատ է սովորել, Ցիալկովսկին ընդամենը չորրորդ դասարանի տված գիտելիք է ուեցել, և ուսումնառության այդ խեղճ ու կրակ չորս տարուց երկուսը նա երկտարեցի է եղել:

Բայց, արի ու տես, որ Պոլզունովը վերևներին դու է գալիս: Կայսրուհին, որի զեկուցում են նրա մասին, «բնածին» -ի համար լավագույն պայմաններ է ստեղծում, և Պոլզունովն անգլիական մեքենայի վատագույն պատճենն է սարքում: Իզուր չէին նրան ասում, թե տեխնոլոգիաներ են հարկավոր, իսկ Ռուսաստանում տեխնոլոգիաներ պարզապես գոյություն չեն ունեցել: Շոգեմեքենան սայլ չէ, դրան անհրաժեշտ են դետալների զուգակցում, լծորդում: Իսկ Պոլզունովն հպարտացել է նրանով, որ իր պատրաստած գլանի ու մխոցի պատի միջակայք «մարդու մատը չի մտնի»: Երբ նարն ասել են, թե դրանց միջև, այնուամենայնիվ, արանքը մեծ է, նա պատասխանել է. «Էլ ո՜նց կլինի, թող մի քիչ էլ արանքը մեծ լինի»:

Ինչ խոսք, այդպիսի մեքենան շոգին չէր կարող պահել: Պոլզունովը փորձել է այդ ճեղքը մի կերպ գոցել, բայց ինչո՞վ կարող ես գոցել, եթե մխոցը պետք է գլանի մեջ շարժվի:

Բնականաբար, նրա մեքենան ավելի շատ կանգնած է մնացել, քան աշխատել է: Պոլզունովը տարրական բաները չի հասկացել: Օրինակ՝ շոգեքարշի կաթսայի մեջ ջուրը լցրել է ուղղակի մերձակա լճակից, և մեքենան, բնականաբար, անմիջապես խցանվել է ջրի մեջ եղած տիղմից ու ցեխից: Վերջ ի վերջո, ոչ ճիշտ կառուցված կաթսան ջուր է թողել, և մեքենան վերջնականապես փչացել է: Պոլզունովի կատարածն իսկական արկածախնդրություն է եղել, չէ՞ որ Արևմուտքում շոգեմեքենան մի քանի դարի ընթացքում է ստեղծվել, այն տվյալ ժամանակի համար կատարյալ վիճակի է հասել մետաղամշակման տեխնոլոգիաների կատարելագործմանը զուգընթաց: Առաջին շոգեմեքենան ունեցել է 102 բարդ կառուցվածքի դետալ ու բավականին բարդ աշխատանքային ընթացք: Բայց արի ու տես, որ ի հայտ է գալիս մի անգրագետ Պոլզունով ու հայտարարում է, թե նա հիմա այն կշինի:

Անարժանորեն փառաբանված-մեծարվածներից են նաև Եֆիմ ու Միրոն Չերեպանովները: Սրանք ստաժավորման են ուղարկում Անգլիա: Այստեղ նրանք իրենց կյանքում առաջին անգամ տեսնում են շոգեքարշը և որոշում են դրանից կառուցել նաև իրենց հայրենի Ուրալում: Ահա և նրանց ամբողջ «գյուտարարությունը»:

Իսկ 19-րդ դարի առաջին կեսում ապրած ակադեմիկոս Վասիլի Պետրովը, որի մասին ռուսական բոլոր դասագրքերում գրված է, թե նա է էլեկտրական աղեղի առաջին հայտնագործեղը, ոչ մի աղեղ էլ չի հայտնագործել: Պարզապես դրա հայտնաբերումից ոչ շատ առաջ տեղի է ունեցել գալվանական էլեմենտի գյուտը, և Պետրովն անգլիացի վարպետ Մեջորին պատվիրել է փորձեր կատարելու համար այդպիսի բազմաթիվ էլեմենտներ պատրաստել: Ահա այդ անգլիացին Պետրովի համար մի կույտ էլեմենտներ է պատրաստում, դրանցով մարտկոցներ է հավաքում ու բացահայտում է էլեկտրական կայծի երևույթը: Պետրովն այս գյուտի հետ ոչ մի կապ չունի, նա Մեջորին պարզապես պատվիրել է գալվանական էլեմենտներ ու հետո դարձել է դրանց իրավաբանական տերը:

Ուրիշների վաստակը սեփականացնելը ռուսի արյան մեջ է: Օրինակ՝ Ռուսաստանի էլեկրաֆիկացման ծրագիրը՝ ԳՈԵԼՌՈ-ն, ինչպես գիտեք, լենինյան ծրագիր է հռչակվել, ասել է, թե այն Լենինի գլխում է ծնունդ առել: Իսկ իրողությունն այն է, որ այս ծրագիրը մշակվել է ցարի ժամանակ՝ ռուսական երեք էներգետիկական ընկերությունների կողմից:


     Նկարում՝
մեկ կադր խորհրդային տարիներին կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի նկարահանած «Կին- ձա-ձա» ֆիլմից:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
2487 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ