Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ԲԱՐԲԱՐՈՍԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ. ԹՈՒԹ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
13:36, շաբաթ, 09 հունիսի, 2018 թ.
ԲԱՐԲԱՐՈՍԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ. ԹՈՒԹ

Հայաստանում ինձ միշտ սեփական տունը հրապուրելա բացառապես մի բանով, որ էդ տան բակում որպես կանոն միշտ էղելա թթենի, կամ՝ թզենի: Թթից համով բան իմ համար սեզոնին մենակ՝ թութնա: Հայաստանում ստանդարտը ընենցա, որ պրակտիկորեն չկա՛ ընենց մի սեփական տուն, որը իրա բակում չունենա թթենու ծառ:

Էսօր, երբ մտնում եմ Շվեդիայի մի որևէ խանութ կամ սուպերմարկետ ու տեսնում եմ վաճառքի դրված թթի չիրը, տեղնուտեղը մտքումս արթնանումա հայաստանյան սեփական տան ու թթենու մասին իմ հիշողությունները: Թթի չիրը Շվեդիայի խանութներում վաճառվումա համեմատ Հայաստանի աստղաբաշխական թվերով: Ասենք, 125 գրամանոց թթի չրի պակետը վաճառվումա 4 - 5 դոլարով... Այսինքն թութը չվախենամ ասել եթե ոչ ոսկու, ապա անպայման արծաթի գնի բանա:

Միշտ մեծագույն ափսոսանքով եմ անցել էն սեփական տների կողքով, որդեղ թթի ծառա էղել: Ափսոսանքս մեծ հիմքեր ուներ: Թթի ծառի սաղարթի կեսը, որպես կանոն, միշտ ձգվելա տան պարսպից դուրս, մի տեսակ հրավիրելու ակնարկով՝ կարող ես ուտել, քանի որ տերս անբանա: Անցնելուց համարյա միշտ տեսել եմ, որ հասած, ընտիր, չափահաս մարդու ցուցամատի մեծության սև կամ սպիտակ թութը ուտում են ոչ թե մարդիկ, այլ՝ ասֆալտը: Ծառի ու տան տիրոջն էլ որ հարցնես ու ասես, թե ինչի՞ թափ չեք տալիս, որ գոնե էն հասած թութը չթափվի որպես ասֆալտին կեր, մեծամասմաբ կստանաս բարբարոսական պատասխան, թե հոգնել ենք ու էդ ծառը կտրելու վախտնա...

Թե արածները ինչա՝ հայտնի չի: Առավոտից իրիգուն կարա իջնի բլոտ ու նարդի խաղալով մսխի ժամանակը, բայց մի 20 րոպե պահանջվող թութ թափ տալու ժամանակը արի ու տես, որ՝ չունի:

Մեր թաղի սեփական տների մարդկանց խիստ հազվադեպ են տեսել թութ թափ տալուց: Կարելիյա վստահ ասել, որ թութը Հայաստանում ոչնչանումա հենց ծառերի ու ասֆալտի վրա: Սա էն դեպքում, երբ թթի սեզոնը խիստ սահմանափակա ու տևումա առավելագույնը՝ 20 օր: Քսան օր մարդիկ ալարում են իրանց բարիքին տեր կանգնեն: Բարիքի՝ թթի մի մասն էլ ագռավների ու ճնճղուկների կերա դառնում: Սա մի հասարակ, պստիկ թվացող իրողությունա, որը ցույցա տալի, թե որքան արհամարհական վերաբերմունք ունի հայը իրա մնացած բարիքների նկատմամբ: Իսկ ես պահանջում էի, որ հանքերի շահագործման եկամտի առյուծի բաժնին տեր կանգնի հայ ժողովուրդը...

Էս տեսակ բարբարոսական հոգեբանությանը ո՛չ մի կերպ արդարացում չեմ քթնում: Երբ մարդու աչքի առաջ անհետանումա մի ամբողջ հարստություն, որը կարելիյա էդ քսան օրվա մեջ պարտաճանաչ ձևով թափ տալ թթի հասունության նշաններով կողմնորոշվելով, ապա սա շատ իրագործելի միջոցառումա: Միգուցե շարքային մարդկանց վրայից մասնակիորեն պետքա հանել էդ պատասխանատվությունը, քանի որ այլ հարցա թթի ծառ ունենալը, իսկ այլ հարցա՝ չորացնելը ու մթերելը: Ասենք, էդ նպատակների համար մենք ունենք չիր մթերող ձեռնարկություններ, որոնք սեզոնին թթի չիր էլ կարան մթերեն, հետևաբար, կարելի կլներ թթի չրի գործը հաջող կազմակերպել: Մանավանդ հյուսիս - եվրոպական երկրներում գնի նման բարձրության պայմաններում կարելի էր ներխուժել տնտեսական դաշտ ու բավարարել պահանջարկը: Շատ բան կարելիյա անել, մենակ ցանկությունա պետք: Եթե ըլնի էդ ցանկությունը, ապա կազմակերպիչ անպայման՝ կճարվի: Այնուամենայնիվ, պրոբլեմը կա, ու արդեն քանի՞ տասնամյակա որ կա...

Բարբարոսական մտածողության երկիր Հայաստանում պրոբլեմը կամ չնկատելու են տալիս, կամ ուղղակի՝ չեն լուծում:


    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     09.06.2018

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1203 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ