Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Ինչպիսին է Մայր Աթոռի վիճակն ու ինչքանով է այն կապված Վեհափառի գործունեության հետ:

Հեղինակ
Հեղինակ`
Հեղինակ
22:36, ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ.
Ինչպիսին է Մայր Աթոռի վիճակն ու ինչքանով է այն կապված Վեհափառի գործունեության հետ:
     Զարմանքով հետևում եմ վերջին օրերի այս տարօրինակ անցուդարձին: Պահանջվում է Վեհափառի հրաժականն ու դրա համար էլ բերվում են ինչ-հիմնավորումներ, այդ թվում կապված կայացած իշխանափոխության հետ:
     Ինչումն է գործը, ինչպիսինն է Մայր Աթոռի վիճակն ու ինչքանով է այն կապված Վեհափառի գործունեության հետ: Վերջին տասը տարիների ընթացքում Մայր Աթոռում պահվող գորգերի անձնագրավորման ու նաև Մայր Աթոռում գորգերի թանգարան հիմնելու առնչությամբ բավականին մանրամասնորեն հնարավորություն եմ ունեցել ականատես լինելու այդտեղ կատարված տեղաշարժերին:
     Ասեմ որ դրանք տեսանելի են ու ակնհայտ՝ բայց տեսնողների համար: Մայր Աթոռի ու մերձակայքի տարածքը բարեփոխված է ամբողջությամբ, աչք շոյող կանաչն ու ծառուղիները, դրանց հանդեպ եղած խնամքը ակնհայտ է: Ամբողջությամբ ավարտված են նախկինում վթարային, կիսավեր վիճակում եղած շինությունների վերականգնման ու վերանորոգչական աաշխատանքները, կառուցվել են նորերը: Բացվել են թանգարաններ, Մայր Աթոռ այցելող հյուրերի ու զբոսաշրջիկների համար ստեղծված են նորմալ պայմաններ: Արդեն մի քանի տարի է, գործում է Մատենադարանը: Թանգարանների առումով էլ՝ հերթի է դրված նաև գորգերի թանգարան հիմնելու գործը, ընդ որում այդ թանգարանում հայոց գորգերի ցուցադրությունը ամբողջական ներկայացնելու համար վերջին տասը տարիներին ձեռք է բերվել ութ գորգ, որոնցից յուրաքանչյուրի ձեռք բերման համար նախապես կազմվել էր մասնագիտական հիմնավորում: Ձեռք է բերվել նաև 17-րդ դ, երկրորդ կեսին պատկանող մի բացառիկ ասեղնագործություն, որն արդեն ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում է: Դրանք բոլորն էլ ներկայումս արդեն իսկ ցուցադրվում են Մայր Աթոռի Գանձատանը: Սա աննախադեպ երևույթ է Մայր Աթոռում և այս երևույթի նախաձեռնողն էլ Վեհափառ Հայրապետն է: Ընդհանրապես այդ նրա պահանջով էր, որ 2006-7 թվականներին սկսվել էր Մայր Աթոռի թանգարաններում պահվող մշակութային արժեքների գիտական անձնագրերի կազմումը:
     Մայր Աթոռում բարգավաճում է հրատարակչական գործը՝ հայոց պատմության սկզբնաղբյուրների, պատմակրոնական ուսումնասիրությունների հատորներ են հրատարակվում, գիտաժողովներ են կազմակերպվում, Մայր Աթոռի հավաքածուներն են պարբե-րաբար ցուցադրվում արտերկրների թանգարաններում: Կանոնավորապես հրատարակվում են Էջմիածին հանդեսի հատորյակները, ի դեպ դա այն հազվագյուտ հանդեներից է, որտեղ հրատարակված հոդվածների համար հեղինակը ոչ թե վճարում է, այլ հոնորար է ստանում:
     Մայր Աթոռում այս վերջին տասը տարիների ընթացքում բացվել են կրթական նոր հաստատություններ ու դրանց համար էլ կառուցված համապատասխան շենքեր: Ես չէ, որ պետք է թվարկեմ ամեն ինչ, ես բոլորը չգիտեմ էլ, բայց այս ամենն արդեն իսկ մատնանշում են Գարեգին երկրորդ կաթողիկոսի օրոք Մայր Աթոռի վերելք ապրելու, Մայր Աթոռի բարեկարգվելու, քույր եկեղեցիների շրջանում Հայոց Առաքելական եկեղեցու հեղինակության ու իր անվերապահ կարևորության ապահովման փաստը:
     Թեև այս վերջինը ինձ չվերաբերող ոլորտ է, այդուհանդերձ դատելով այն հանգամանքից որ Անթիլիասի կաթողիկոսի Մայր Աթոռ այցելություններն են դարձել հաճախակի ու հատկապես կաթոլիկ եկեղեցու առաջնորդն էր ժամանել Հայաստան ու Մայր Աթոռ՝ արդեն իսկ վկայում են Մայր Աթոռի և նրա առաջնորդի հեղինակության բարձր մակարդակը հոգևոր աշխարհում:
     Ընդ որում, դա այն պայմաններում՝ երբ հետխորհրդային շրջանից հետո տարատեսակ ազատությունների Հայաստան մուտք գործելուն զուգընթաց, ծավալված է Հայոց Առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավանք, այդտեղ են եհովականները, հիսունականները, աղանդավորական անհաշիվ կազմակերպություններ, որոնք օր ու գիշեր իրականում զբաղված են հակաառաքելական քարոզչությամբ: Օրակարգում նույնիսկ դրված էր դրանց ու Մայր Աթոռի իրավունքների հավասարեցման հարցը՝ կան նման պետական ու հասարարակական գործիչներ: Ըստ ամենայնի՝ Մայր Աթոռի դեմ են ուղղված նաև Հայաստանում գործող հարյուրավոր հասարակական կազմակերպություններ, անհատ մարդիկ որոնց տարածած բամբասանքները նույն րոպեին էլ որպես իրողություններ են ընդունվում անտեղյակ հանրույթի լայն շրջաններում: Մայր Աթոռի ու հատկապես Վեհափառ Հայրապետին ուղղված բացահայտ վիրավորանքներով են ողողված համացանցի բոլոր տեսակները: Վերացած է ակնածանքն ու հարգանքը հայոց Վեհափառի նկատմամբ՝ ու դրանում մեղքի իր մեծ բաժինն ունեն Մայր Աթոռի լրատվական և ընդհանրապես հակաքարոզչության հետ կապված բաժինները:
     Դրա արդյունքում էլ օգտվելով հեղափոխականացված ներկայիս միջավայրից ասպարեզում հայտնվել են Վեհափառ Հայրապետի հրաժարականը պահանջող հոգևոր և աշխարհիկ բաղտախնդիրներ: Բերում են ինչ-ինչ պատմական օրինակներ, համեմատական սին դատողություններ: Ովքեր եք դուք, ինչ եք արել առ այսօր, այդ ինչ աչքերով եք նայում Մայր Աթոռի գործունեությանը որ մի բան էլ Կաթողիկոսի հրաժարական եք պահանջում:
     Մտածեք խելքը գլխին գործով զբաղվելու մասին՝ եթե իհարկե ի վիճակի եք:
    
    
     Աշխունջ Պողոսյան
     պատմական գիտությունների թեկնածու
Աղբյուրը` facebook.com
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
2
| | |
3063 | 1 | 2
loading...
Facebook
Մամուլի խոսնակ
Գերագւյն Իշխանւթյւնը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
Lsi ay Xexunj poxikyan, Ejmiacnum gahin prwac qo sireli u pashteli SATANIKOSe PETQE HERANA. Ete chi uzum ir mius quyrikneri u exbayrneri nman warkabekwi u xaytarakwi amboxj ashxharow mek.