Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիդերլանդներում եզրափակվում է հայազգի Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումները

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
22:00, երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ.
Նիդերլանդներում եզրափակվում է հայազգի Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումները

Նիդերլանդներում եզրափակվում է հայազգի Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումները


    
ՊԱՏԱՐԱԳ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԵՎ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ
     ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԱԾ ՀԱՅԻ ՊԱՏՎԻՆ
    
    
Այսօր՝ Շաբաթ օրը ժամը 11.00-ից Մաաստրիխտի Սուրբ Սերվատիուսի Տաճարում (Հասցեն keizer Karelplein-3. 6211 TC Maastricht) մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գերմանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ, հոգեշնորհ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը, որը Գերմանիայից բավականին ուխտավորների հետ Նիդերլանդներ էր ժամանել: Լեփ լեցուն սրահում եկեղեցական նվագակցությունը կատարում էր Քյոլն քաղաքի հայկական եկեղեցու նվագախմբը՝ Արտակ Ոսկանյանի գլխավորությամբ։

     Ինչպես «Նիդերլանդական օրագրին» հավաստեց «Անի» հայ համայնքի ղեկավար Լևոն Սարգիսը, նման բան դեռ տեղի չէր ունեցել և դա արվել էր Սուրբ Սերվատիուսի հայրենակիցների նկատմամբ հատուկ հարգանքի դրսևորումից ելնելով:
Միջոցառմանը մասնակցեցին տարբեր համայնքների ներկայացուցիչներ, պետական, քաղաքական, համայնքային, եկեղեցական և այլ ոլորտների բարձրաստիճան այրեր: Մասնավորապես Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ Գարեգին Մելքոնյանը, Նիդերլանդների Թագավորության Լեմբուրգ նահանգի թագավորի հանձնակատար, սոցիալ-տնտեսական խորհրդի մշտական անդամ, Լիմբուրգի մարզպետ Տեո Բովենսը: Վերջինս այդ
մասին նաև իր թվիթերյան էջում էր գրառում կատարել:

    
Պատարագից հետո տպավորիչ էր «Աբովյան» մշակութային միության երգչախմբի ելույթը:

     Միջոցառմանը պատվելու էին եկել նաև Նիդերլանդներում Ռուսաստանի ուղափառ եկեղեցու ներկայացուցիչները, Հայաստանի և Ռուսաստանի Պատվո հյուպատոսներ պարոնայք Զիկը և դը ֆլոտը, գործող հյուպատոս Անդրանիկ Գրիգորյանը, հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը, «Ապրիլ 24 կոմիտեի» (FAON) քարտուղար Ինգա Դրոստը, «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի վարչության անդամ, նույնանուն դպրոցի տնօրեն Վահան Ավագյանը:
Հիշեցնենք, որ Սուրբ Սերվատիուսի պատվին տեղի ունեցող միջոցառումները Մաստրիխտում սկսվել են դեռ մայիս ամսից: Արարողակարգերի գլխավոր մասը՝ «Սուրբ տաճարի բանալու փոխադրման երթի» 55-րդ արարողությունն էր, որին ներկա էին հազարավոր ուխտավորներ։ Վաղը՝ հունիսի երեքը Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումների շարքի վերջին օրն է: Այն ավարտվելու է հազարավոր հավատացյալ ուխտավորների թափորի երթով: Ինչպես անցյալ անգամ Լիմբուրգի մարզային հեռուստատեսությունը կրկին լուսաբանելու է ուխտավորների քայլերթը:
Այս արժանահիշատակ տոնակատարության շրջանակներում Մաստրիխտի Հայ Առաքելական «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդը ևս անմասը չմնաց և կազմակերպչական բավականին ծավալի աշխատանքներ կատարեց՝ նաև վաղվա միջոցառմանն է համայնքը պատրաստվում: Ընդհանրապես լավ կլինի, երբ հատկապես օտարներն են հիշում և երախտապարտ են անվանի հայ զավակներին, հայկական մյուս համայնքների հայեր ևս գան ու մասնակցեն նման միջոցառումներին: Դրանով ոչ միայն ինքներս մեզ ենք հարգում, այլև գնահատում ենք օտարներին, որոնք հարգանքի տուրք են մատուցում մեր զավակներին:
Հիշեցնենք դեռ 2016 թ «Սուրբ Սերվատիուս» եկեղեցու հարակից մասում հայ համայնքը խաչքար էր տեղադրել։
     Խաչքար-հուշարձանի բացումը խորհրդանշական էր: Մաստրիխտում է սրբացվել հայազգի Սերվատիուսը, ում անունով կա հնադարյան եկեղեցի ու շատ տեսարժան վայրեր քաղաքում: Լեգենդն ասում է, որ ներկայիս Հոլանդիայի և Բելգիայի տարածքներում Սերվատիուսն է հանդիսացել քրիստոնեության առաջին տարածողն ու ջահակիրը: Նրա ծննդյան թիվն անհայտ է, մահացել և թաղվել է Մաստրիխտում 384 թվականին: «Սուրբ Սերվատիոսի կյանքը» 1170 թվականին գրի է առել հոլանդացի առակագիր Հենդրիկ վան Վելդեկեն: Թերևս Սուրբ Սերվատիոսի կյանքի շատ էջեր սպասում են իր ուսումնասիրողին: Նրան նվիրված տոների շարքը կաթոլիկ եկեղեցիներում նշվում է մայիսի 13-ից՝ մեծ շուքով ու հանդիսությամբ:
    
     Hay Azian
     «Նիդերլանդական օրագիր»
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3094 | 0 | 0
Facebook