Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Ինչո՞ւ է պարտությունը երբեմն «ֆիասկո» անվանվում

13:24, կիրակի, 03 հունիսի, 2018 թ.
Ինչո՞ւ է պարտությունը երբեմն «ֆիասկո» անվանվում

Երբ պարտությունը լիակատար է, համընդգրկուն, այդպիսի պարտությանը «ֆիասկո» անունն են տալիս: Այս եզրույթը իտալական թատերարվեստում է ծնունդ առել, և դրա հորինողը իտալացի ծաղրածու Դոմենիկո Բիանքոլելին (1636 - 1688) է՝ իտալական երգիծարվեստի հռչակավոր դեմքերից մեկը:


     Այս ծաղրածուն իր ամեն մի ելույթի, իր ներկայացման հենք է
     դարձրել իտալացիների կյանքի մի որևէ արատավոր երևույթ ու երգիծել է այն, ամեն անգամ բեմ է ելել մի որևէ առարկա ձեռքին ու սկսել է այդ առարկայի շուրջ կառուցել իր ինպրովիզացին` շատ հաճախ ջերմ ծափերի արժանանալով: Բայց մի երեկո, երբ նա ծաղրի առարկա է դարձրել հարդով լցված խմիչքի շիշ (իտալերենում շշին «fiasco» են անվանում) գտած ու հրճվանքով ծածանող մի հարբեցողի՝ ենթադրելով, թե դա ծիծաղ կհարուցի, լիովին ձախողվում է. հանդիսականները լիակատար անտարբերություն են դրսևորում, ոչ մեկը չի ծիծաղում:

Այդժամ դերասանը զայրազած դիմում է խմիչքի շշին՝ այդ անշունչ առարկային մեղադրելով, թե իր անհաջողության պատճառն այդ շիշն է ու այն ուսի վրայով բեմի խորքն է նետում: Այդ արարքը մի փոքր ծիծաղեցնում է հանդիսականին, բայց նրան չի փրկում ձախողումից: Քանի որ Բիանքոլելին շատ էր սիրված հանդիսատեսի կողմից ու բոլորը նրան մեծ դերասան էին համարում, նրա այս պատահական ձախողումը, անհաջողությունը բեմում, ծնունդ է տալիս «fare fiasco» (ձախողվել) արտահայտությանը, և իտալացի հանդիսականը սկսում է դերասանների յուրաքանչյուր անհաջողությունը «ֆիասկո» անվանել: Քանի որ, գոնե այն ժամանակ, դերասանները շատ սնոտիապաշտ են եղել, այդ իսկ պատճառով աշխատել են բեմում զերծ մնալ շիշը որպես ներկայացման բաղադրիչ գործածելուց:

Հետագայում, ֆրանսիացի մեծ գրող Ստենդալի շնորհիվ, այս եզրույթը լայն տարածում է գտնում Ֆրանսիայում ու ամբողջ աշխարհում` ընդգրկելով կյանքի տարբեր ոլորտներում բոլոր ձախողումները: Նա իր «Սերը» վեպում, որը լույս է տեսնել 1822 թվականին, թուլամորթ տղամարդկաց հանդիպող դժվարությունները, անհաջողությունները բնութագրելու համար գործածում է «fare fiasco» -ն:

Ֆրանսիացիները և եվրոպական մի քանի այլ ազգեր «ֆիասկո» բառով են բնորոշում նաև տղամարդկանց սեռական ժամանակավոր թուլությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2974 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ