Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Բարություն արեք քանի դեռ դուք կաք»

Elen Babayan
Հեղինակ`
Elen Babayan
22:47, ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ.
«Բարություն արեք քանի դեռ դուք կաք»
    
    
    

Դրսում յուրաքանչյուր ժամի քայլելիս անհնար է չտեսնել, որևէ թափառող կենդանու: Շատ հաճախ մենք հանդիպում ենք որոշակի վնասվածքներով կենդանիների, և անտարբեր անցնում նրանց կողքով: Մենք այդպիսինն ենք՝ անտարբեր և զբաղված, սակայն Օվսաննան մեզ նման չէ: Օվսաննան մի երիտասարդ աղջիկ է, ով հետաքրքրվում է ուրիշի ցավով: Ուրիշի՞. Կենդանու ցավով.

-Ես սիրում եմ կենդանիներին, նույնիսկ եթե նրանք կեղտոտ են, նույնիսկ եթե աղբանոցում են ապրում, ես նրանց սիրում եմ:

Օվսաննան այն աղջիկն է, ով չի կրում բնական մորթուց կարված բաճկոններ.

-Մորթին կենդանու վրա ավելի գեղեցիկ է նայվում, քան մարդկանց հագին:

Նա այն հասարակ աղջիկն է, ում մեծ և շագանակագույն աչքերի մեջ կտեսնես պարզություն, բարություն և հաճախ նաև զայրույթ: Զայրանում է, երբ մարդկանց զոմբիացած կյանքն, ու չափազանց անտարբերությունը դառնում են շատ անմեղ կենդանիների կյանքից զրկվելու պատճառ:

«Որքան ավելի շատ եմ ճանաչում մարդկանց, այնքան ավելի շատ եմ սիրում կենդանիներին»:

Եթե փողոցում ինչ-որ աղբակույտի մոտ տեսնեք մի հասարակ հագուստով աղջկա, ով ուղղակի կերակրում է սոված կատվի կամ շան, ապա հավատացած եղեք դա Օվսաննան է:

-Չեմ կարողանում ուղղակի անտարբեր անցնել անտուն կենդանիների կողքով, եթե նույնիսկ անցնում եմ ապա միայն մոտակա խանութ, գնելու որևիցե ուտելիք նրանց համար: Եթե յուրաքանչյուրս մի փոքր ցանկություն ունենանք, հավատացած եղեք, մենք աշխարհը կդարձնենք ավելի լավը: Ախր վնասելով բնությունը, վնասելով բնության ստեղծածը մենք վնասում ենք ինքներս մեզ: Չէ որ մենք նույնպես բնության մի մասնիկ ենք:

3 տարի առաջ Օվսաննան հիմնադրեց «Դինգո» կենդանիներին օգնելու կամավորական թիմը:

-Ես հասկացա, որ միայնակ ես չեմ կարող օգնել բոլոր անտուն կենդանիներին, և մայնակ չեմ կարոզ պայքարել անարդարության դեմ և հավաքեցի կենդանասերների թիմ: Երբ սկսեցի «Դինգո» կամավորական թիմի գործունեությունը, ես հասկացա, որ ամեն ինչ կորած չէ: Եվ կան շատ մարդիկ, ովքեր ամեն օր 200 դրամ չեն ափսոսում, և կերակրում են սոված կենդանու, մարդիկ, ովքեր տեսնելով մեքենայի տակ ընկած կամ ուրիշ վիրավորում ստացած կենդանու տանում են մոտակա շների կլինիկա: Եվ այսպես հավաքվեց մեր կամավորական թիմը, որը գնալով համալրվում է: Իմիջիայլոց ես ունեմ տանը շուն՝ Դինգոն, որի անունով էլ հենց կնքել եմ թիմի անվանումը

«Դինգո» թիմի նպատակն է թափառող կենդանիների հիմնախնդրի լուծումը, անտուն կենդանիների ստերջացման, շտապ օգնության և որդեգրման ծրագրերի իրականացումը: Այն մի թիմ է, որը իր շուրջն է միավորում ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս բնակվող բոլոր այն կենդանասեր մարդկանց, ովքեր պատրաստ են օգնել անտուն կենդանիներին։:

Թիմը հաճախ կազմակերպում է ակցիաներ, դրամահավաքներ կենդանիներին սնունդ գնելու, կամ բժշկական օգնության նպատակով: Կազմակերպում են փառատոններ, «Դարձիր նրա տերը» անվանմամբ, որի շրջանակներում կենդանիների համար փնտրում են հոգատար տերեր: Ի դեպ Դինգո Թիմը և Դար 21 հեռուստաընկերությունը ներկայացնում են նոր և աննախադեպ "Դարձիր Նրա տերը" հեռուստատեսային սոցիալական նախագիծը, որտեղ հայտնի մարդիկ ներկայացնում են Դինգո Թիմի խնամքի տակ գտնվող կենդանիներին և կոչ անում որդեգրել նրանց:

Օվսաննայի օրը անցնում է շատ հագեցած, քանի որ նա ոչ միայն աշխատում է կենդանիներին օգնելու ուղղությամբ, այլ նաև ունի գեղեցիկ ընտանիք և փոքրիկ տղա.

–Իմ տղան 5 տարեկան է: Ծնված օրից իր լավագույն ընկերներն են Դինգոն և Մուռզիկը: Կա կարծրատիպ, որ կենդանիները և փոքրիկ երեխաները չեն կարող ապրել միասին: Միանշանակ հիմարություն:

Մի օր տղաս Մուռզիկին հաղթական գրկած եկավ ու ասաց.

- Մամա, Մուզիկին չեմ թողնում ծառ բարձրանա

- ինչու՞

- բա որ ընգնի ոտքը կոտրի՞: Բա կենդանիներին պետքա փրկել, չէ: :)

Ես և ամուսինս երջանիկ ենք, որ մեր երեխան մեծանում է բարության, ջերմության և սիրո մտնոլորտում:

Օվսաննայի կյանքում մեծ տեղ են զբաղեցնում բնապահպանությունը, առողջ ապրելակերպը և կենդանիների պաշտպանությունը: Չնայած մեծ ծանրաբեռնվածությանը, առավոտյան ժամերին սպորտային կազմվածքով Օվսաննային կարողեք տեսնել մոտակա այգում վազելիս: «Առողջ մարմնում ապրում է առողջ հոգի, ես անտուն և հիվանդ կենդաանիներին պետք եմ առողջ»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4928 | 0 | 0
Facebook