Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իրական մտահոգ հայրապետը եկեղեցու շահը և հավատացյալների կամքը կգերադասի անցողիկ փառքից

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
01:06, ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ.
Իրական մտահոգ հայրապետը եկեղեցու շահը և հավատացյալների կամքը կգերադասի անցողիկ փառքից

Հարգելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս։
     Այս ամիսների ընթացքում Գարեգին Բ կաթողիկոսի անձի շուրջ խմորումները գնալով խորանում են։ Ես, լինելով Հայ Առաքելական Եկեղեցու զավակ, չեմ կարող անտարբեր մնալ հնչեցված հարցերի նկատմամբ, քանզի անտարբերությունը մահացու մեղք է, ուստի իմ և իմ եղբայրների պատկերացումը Գարեգին Բ-ի հեռացումն է կաթողիկոսական աթոռից։
     Կոչ եմ անում ձեզ նույն պահանջով՝ ձեր եկեղեցիներում դա կլինի կիրակի պատարագից հետո, թե շաբաթվա ցանկացած օր, ձեր ձայնը լսելի դարձնեք ձեր քահանայի, վարդապետի և եպիսկոպոսի մոտ։ Մեզ այս վերջին ժամանակներում պետք է Սուրբ Հոգով առաջնորդվող և Աստծո փառքին ծառայող աստվածավախ, հավատացյալ և սրբակենցաղ կաթողիկոս, ով հոժարակամ վերակացու կլինի ըստ Աստծո կամքի և ոչ թե շահախնդրությամբ (Ա Պետ. 5.2) և վստահաբար ասի՝ ճանաչում եմ իմ հոտին և ճանաչվում նրանցից (Հովհ. 10.14) ։
     Մեղա՜ Աստծո, դատելու որևէ միտք չունեմ, բայց՝ «Վա՜յ նրանց, որ չարը բարի կանվանեն և բարին՝ չար» (Եսայի 5.20) ։ Ուստի խնդրում եմ ձեզ աղոթքով, ծոմապահությամբ սպառազինվելով՝ համբերությամբ սպասենք նախանձախնդիր ոգով բարձրացված մեր հարցերի լուծմանը։ Անհրաժեշտության դեպքում բոլորս միասիրտ և միահամուռ կերպով հավաքվենք և անվարան կերպով մեր միասնական եկեղեցու պահանջը դնենք թե՛ Գարեգին Բ-ի, թե՛ եպիսկոպոսաց դասի առջև, քանզի իրական մտահոգ հայրապետը եկեղեցու շահը և հավատացյալների կամքը կգերադասի անցողիկ փառքից (Հակ. 1.9-11), այն հավատացյալների, առանց որոնց եկեղեցի չի կարող լինել։ Այս պարագայում սխալված չենք լինի, եթե ասենք՝ ձայն բազմաց, ձայն Աստծո։ Ամեն։
    
     Էդգար դպիր Ումբրեյան
     Հայ Առաքելական եկեղեցու զավակ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5131 | 0 | 0
Facebook