Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մաքուր օդ շնչելը որպես իրավունք»

21:35, հինգշաբթի, 31 մայիսի, 2018 թ.
«Մաքուր օդ շնչելը որպես իրավունք»

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի


    

հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, առաջին անգամ
    
     Հայաստանում անցկացվեց մարդու իրավունքների փառատոն՝
    
     «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագրով: Փառատոնի նպատակն էր
    
     հասարակության, մասնավորապեսերիտասարդների շրջանում բարձրացնել մարդու իրավունքների մասին իրազեկվածության մակարդակը, դառնալ նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակ, ձևավորել մարդու իրավունքների գնահատման և վերարժևորման մշակույթ:


    

«Հոդված 3» իրավունքի փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում «Իմ «մաքուր օդ» շնչելու իրավունքը թեմայով, որի ընթացքում առաջ քաշվեցին հարցեր, ինչպիսին են՝ անձի հիմնարար իրավուքները շրջակա միջավայրի պաշտպանության դիտանկյունից, բնապահպանական խնդիրներն ու խախտումները Հայաստանում,


    

ինչպես նաև բնապահպանության ոլորտում քաղաքացիական պայքարի օրինակները:
    
     Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, առկա են բնապահպանական բազմաթիվ խախտումներ, որոնց թիվը հասնում է մոտավորապես երկու տասնյակի: Հանքարդյունաբերական գործունեություն չի թույլատրվում այն վայրերում, որոնք հանդիսանում են կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի բնակության վայր կամ աճելավայր: Որպեսզի օրենքը շրջանցեն, փաստաթղթերի մեջ Լոռու մարզի Թողուտի փոխարեն նկարագրել էին Դիլիջանի Թեղուտը: Սա ընդհամենը խախտումներից մեկն էր, որ նշեց պարոն Ալումյանը:


    

_Դատարանները չեն ընդունում, որ քաղաքացիական հասարակության

ներկայացուցւչները, հասարակական կազմակերպությունները, առանձին անձինք դատարանում իրավունք ունեն վիճարկել բնապահպանական խնդիրներ: Նրանք ճանաչվում են ոչ պատշաճ հայցվորներ: Դատարանները պարզապես չեն քննում այդ հայտերը, ինչը քաղաքացիական հասարակության համար գլխավոր խնդիրներից է, - ասաց Հայկ Ալումյանը:


     Հայաստանը այն ունիկալ երկրներից է, որը գտնվում է միջինում 1800 մետր ծովիմակարդակից բարձր, և կլիման բավականին չորային է: Մենք չունենք ջրային մակերեսներ և այս առումով հրամայական պահանջ կա ծառեռը չհատելու:

_Հանքարդյունաբերողները օդը այնքան չեն ախտոտում ինչքան գետերը, ջրերը, հողը, որը սննդային շղթայով գալիս է դեպի մարդը, եթե դատարանը պետք է ասի, որ ես Երևանում նստած շահառու չեմ Վայոց Ձորում գտնվող հանքի համար, ես որպես բնապահպան կամ էկոլոգ կարող եմ իրեն ապացուցել, որ դա այդպես չէ, - ասաց

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի

բնապահպանական ծրագրերի համակարգող Արևիկ Մկրտչյանը:

Գոյություն ունի «Հայ էկոմոնիտորինգ» ՊՈԱԿ, որը Բնապահպանության

նախարարությանը կից է աշխատում, այն պետական լաբարատորիա է և վերջին տվյալներով Երևան քաղաքի Կենտրոն թաղամասում մի քանի անգամ գերազանցել է ազոտի և ծծումբի երկօքսիդի նորման: Ընդհանուր փոշու մասով Կենտրոնն ու Արաբկիրն են, որ շատ աղտոտված են: Այդ փոշին շատ հաճախ պարունակելով

մանրեներ, ներաթափանցում են թոքերը և շնչառական համակարգը առաջացնում են ալերգիաներ, բրոնխիալ հիվանդություններ:


     _Ես որպես Երևան քաղաքի բնակիչ, համարում եմ որ խախտվել է մաքուր օդ շնչելու իմ իրավունքները, - ավելացրեց Արևիկը:


     Քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահան Հովսեփյանը ներկայացրեց «Օդելու արվեստը» անվանումը ստացած իր պրեզենտացիան, որտեղ ներկայացվում էր հիմնական խնդիրը, դրա պատճառներն ու վերջնական լուծումները: Պարոն Հովսեփյանի խոսքով, այսօր Հայաստանում չկան այնպիսի կառույցներ, էկոլոգներ, իրավաբաններ որ կարելի է խնդրի դեպքում դիմել և ստանալ պատասխան դրանով զբաղվելու համար: Մասնագետների ու աշխատակիցների կարիք իհարկե զգացվում, և այդ իսկ պատճառով իրավաբան Հայկ Ալումյանը մասնագիտության ընտրության հարցում երկմտանքի առաջ կանգնած ուսանողներին խորհուրդ տվեց ընտրել հենց բնապահպանական ոլորտը և պարզապես հորդորեց այնքան դիմել դատարան, մինչև կսկսեն քննել քաղաքացու

կամ կազմակերպությունների հայտերը:
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3901 | 0 | 0
Facebook