Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կանխարգելեք մազաթափությունը

19:45, չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ.
Կանխարգելեք մազաթափությունը
     Մազաթափությունը հիմնականում նկատվում է տարեց մարդկանց մոտ: Սակայն վերջերս այն երիտասարդացել է, և ավելի վաղ տարիքում այդ երևույթն առաջանում է որևէ հիվանդության հետևանքով, աղտոտված էկոլոգիայի, մազարմատի թերսնուցման կամ թեփի պատճառով: Ինչպես հայտնի է, հատկապես տղամարդիկ են հակված ճաղատության: Դա բացատրվում է նրանով, որ տղամարդկանց գանգն ավելի լայն է և ուռուցիկ: Գլխի մկաններն ավելի զարգացած են, նշանակում է` մաշկն ավելի ձգված է, անոթներն ավելի նեղացած, և արդյունքում մազի սնուցումը` խանգարված: Սակայն մազաթափության խնդիր ունեցողներին կարելի է ուրախացնել: Մազաթափությունը կարելի է և' կանխել, և' բուժել, թեև մեծ համառություն է պահանջվում:
     1.Մազաթափության դեպքում արդյունավետ է շաբաթը 1-2 անգամ գլխի մաշկն 2-3 գդալ սոխի հյութ ներմերսելը: Հետո պետք է գլուխը ծածկել, կապել տաք շալով և 2 ժամ հետո լվանալ: Այս միջոցը ոչ միայն ամրացնում, այլև խթանում է մազերի աճը` տալով նրանց մետաքսյա փափկություն ու փայլ, վերացնում է թեփը: Եթե մազերը շատ թուլացած են (ներկերից ճյուղավորվում են), խորհուրդ է տրվում այս խառնուրդով ամեն օր մերսել գլխի մաշկը:
     2.Մազերի ամրության համար 4 մաս քերած սոխին 1 մաս մեղր խառնել, ներմերսել մազարմատներին և թողնել 40րոպե: Լվանալ գոլ ջրով, առանց շամպունի: Այս արարողակարգը կատարել 10օրը մեկ:
     3.Մազերի աճը խթանելու և ամրացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել սոխի կճեպի թուրմը: 30-50 գրամ սոխի կճեպը 0, 5լ ջրով թրմել 20 րոպե, մազերը լվանալուց հետո ողողել այդ թուրմով:
     4.Խառնել 1 մաս կոնյակ, 4 մաս սոխի հյութ, 6 մաս կռատուկի արմատի եփուկ: Այս խառնուրդով գլխի մաշկը մերսել մազաթափության և վատ աճի դեպքում: Այնուհետև գլուխը սրբիչով ծածկել տաքացնելու համար, 2 ժամ հետո լվանալ կեչու տերևների թուրմով: Այս արարողակարգը կրկնել շաբաթը երկու անգամ:
     Նյութի աղբյուրը` «տնային առողջարան»
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3572 | 0 | 0
Facebook