Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ապացուցեք, որ մեր հոգևոր այրերը վախկոտներ ու ստրուկներ չեն

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
16:53, երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ.
Ապացուցեք, որ մեր հոգևոր այրերը վախկոտներ ու ստրուկներ չեն
     ՍՐՏԻ ԽՈՍՔ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
    
     Հոգևորականնե՛ր, եղեք անկեղծ ինքներդ ձեզ հետ: Դուք լավ գիտեք` ով է Գարեգին վարձկան-հովիվը, առաջնորդե՛ք ժողովրդին այս ազնիվ պայքարում, որի մեջ Աստծո կամքն ու արդարությունը կա:
     Եղեք խիզախ, որ անմահանա ձեր անունը` որպես հերոս: Նա, ով ժողովրդի կողքին չէ, արժան չէ հիշատակվելու: Ապացուցեք, որ մեր հոգևոր այրերը վախկոտներ ու ստրուկներ չեն...
     Իսկ ով չի կանգնի ժողովրդի կողքին ուկպաշտպանի մի կաթողիկոսի, որը թշնամական վերաբերմունք ունի ժողովրդի ու սեփական ազգի հանդեպ, ուրեմն թող պատրաստ լինի կրելու դավաճանի խարանը:
     Հոգևորականնե՛ր, դուք ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԿԱՆԳՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ, որովհետև ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ՝ ՁԱՅՆ ԱՍՏԾՈ: Ամբողջ հայ ազգը Հայրենիքում ու Սփյուռքում միաձայն նույն պահանջն ունի՝ որ հեռանա Գարեգին մերժվածը և մաքրվի Հայ առաքելական սուրբ եկեղեցին:
     Սա այն հարցը չէ, որի հանդեպ պետք է անտարբեր մնա հայ ժողովուրդը: Խոսքը վերաբերում է մեր մայր եկեղեցուն, որը դարերով առաջնորդել է պետականությունից զրկված հայ ազգին:
    
     Աննա Հայրապետյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2911 | 0 | 0
Facebook