Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փառաբանում և հաճոյանում են Գարեգին Բ-ին` 450.000 դրամ կլորիկ աշխատավարձի դիմաց

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
15:05, երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ.
Փառաբանում և հաճոյանում են Գարեգին Բ-ին` 450.000 դրամ կլորիկ աշխատավարձի դիմաց

Կեղծ «հերքումը» . պարզաբանում քրիստոնյաներին

Մայիսի 27-ին իմ ֆեսբուքյան էջում ես հրապարակեցի նախորդ օրը իմ և Ատրպատականի հայոց թեմի Առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Չիֆթչյանի հեռախոսազրույցից մի հատված, որը վերաբերում էր Հայաստանում տեղ գտած ներեկեղեցական լարված իրավիճակին: Մենք մոտ 45 րոպե խոսեցինք ամենատարբեր հարցերից և, իհարկե, խոսեցինք նաև այն համաժողովրդական ընդվզման մասին, որն այս օրերին գնալով ավելի մեծ թափ է առնում Գարեգին Բ կաթողիկոսի հետ կապված: Մասնավորապես ներկայացրի այն դրվագը, որտեղ Գրիգոր սրբազանը կարևորում է ժողովրդի կամքը հաշվի առնելու հանգամանքը:

Բայց ինչպես երեկ հայտնի դարձավ, մի խումբ «Գարեգինի վկաներ» փորձել են քաղաքական և հոգեբանական ճնշումներ գործադրել Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր սրբազանի վրա: Մասնավորապես ստիպել են քաջարի եպիսկոպոսին՝ Գրիգոր սրբազանին, որպեսզի գրավոր կերպով հերքի իմ հայտարարությունը:

Անթիլիասից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ փորձել են նույնիսկ Արամ Ա կաթողիկոսի միջոցով ճնշումներ գործադրել Գրիգոր սրբազանի վրա: Մի քանի ձախորդ փորձերից հետո հասկանալով, որ չեն կարող ստիպել սրբազանին հերքելու իր ասած խոսքը, որը Գրիգոր եպս. Չիֆթչյանի կողմից ըստ էության կնշանակեր` սուտ խոսել, Մայր Աթոռում դիմեցին մի ստոր քայլի, այն է՝ տեր Համբարձում քահանա Դանիելյանն իր համանուն կայքեջում հրապարակեց մի անհասցե «հերքում», որը ոչ մի կապ չունի իրականության հետ:

Ընդ որում՝ այդ հերքումն արեցին խայտառակ տգետ ձևով, այսինքն՝ հերքեցին մի բան, որը որևէ կապ չունի իմ հրապարակած գրառման հետ: Ավելին՝ այդ կեղծ «հերքման» մեջ ասվում է, թե իբր Գրիգոր Սրբազանն ասել է. «Կը հերքեմ իմ անունով Ամենայն Հայոց Հայրապետի մասին հրապարակումներ կատարողներու ըսածը» ։ Սակայն իմ հրապարակած նյութի մեջ որևէ տեղ չի ասվում, թե Գրիգոր սրբազանը այս կամ այն բանն է ասել ամենայն հայոց «հայրապետի» մասին:

Եվ վերջում նշեմ, որ եթե Գրիգոր եպս. Չիֆթչյանը ինչ որ բան ուզենար հրապարակել համացանցում, ապա դա կաներ իրենց թեմի պաշտոնական կայքէջով կամ ֆեյսբուքով, այլ ոչ թե ter-hambardzum.net տխրահռչակ կայքէջով, որտեղ զետեղվում են ամեն տեսակ նյութ, միայն թե փառաբանեն և հաճոյանան Գարեգին Բ-ին` 450.000 դրամ կլորիկ աշխատավարձի դիմաց:

Ի գիտություն բոլորին՝ հայտարարում եմ, որ այն ամենը, ինչը որ ես հրապարակում եմ իմ ֆեսբուքյան էջում, պատասախանատու եմ ամեն մի բառի և տառի համար: Ավելորդ չեմ համարում հիշել, որ վերը նշված կայքեջի հեղինակ և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի աշխատակից Տեր Համբարձում քահանայի հետ օրեր առաջ քննարկում էինք Գարեգին Բ կաթողիկոսի վարքագծի հետ կապված խնդիրները, և նա ինձ չմեղադրեց որևէ հարցում, դեռ մի բան էլ ընդգծեց, թե` «Դանիել ջան, ինչո՞ւ ես կարծում, թե ամեն բան սրտովս է...»: Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ:


    

Դանիել դպիր Մարտիրոսյան

«Մերժի՛ր Սերժի Գարեգինին» նախաձեռնության անդամ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4089 | 0 | 0
Facebook