Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անարժան կաթողիկոս ունենալը ցավ ու խայտառակություն է մեր քրիստոնյա ազգի համար

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
23:54, կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
Անարժան կաթողիկոս ունենալը ցավ ու խայտառակություն է մեր քրիստոնյա ազգի համար

Հայոց ազգի փրկության, զարթոնքի, զարգացման ու առաջընթացի համար կարևոր է ոչ միայն պետական համակարգի մաքրումը, այլ նաև հոգևոր դաշտի:

Հայ առաքելական եկեղեցին մաքրելու հարցը վաղուց օրակարգային է, սակայն վախի, ստրկամտության մթնոլորտում, երբ բոլորը համակերպվել են այս խայտառակ վիճակին, ոչ մեկը չի էլ համարձակվում քայլեր ձեռնարկել՝ ո՛չ եկեղեցականները, ո՛չ էլ աշխարհականները: Մինչդեռ Գարեգին Ներսիսյանը, որն անարժանաբար բազմել է Լուսավորչի հայրապետական գահին ու անպատվություն է հայ ազգի համար, ո՛չ Աստծո կողմից է ընտրվել, ո՛չ էլ ժողովրդի սիրելին է: Ճիշտ հակառակը: Նրա վարքի պատճառով մարդիկ հեռանում են մայր եկեղեցուց, հավատքից, քրիստոնեությունից, ու տարեց տարի խարխլվում են եկեղեցու հիմքերը: Ո՛չ բոլոր իշխանություններն են Աստծուց:

Գարեգին Բ-ին պետք է զրկել ոչ միայն կաթողիկոսական աթոռից, այլև հոգևորականի կոչումից, քանի որ նա պղծում է Հայ առաքելական եկեղեցին: Դրա համար կան հիմնավոր պատճառներ: Նրան եկեղեցուց հեռացնելը միայն համայն հայության ցանկությունն ու պահանջը չէ, դա նաև մեր եկեղեցու հզորացման ու հոգևոր վերազարթոնքի բանալին է: Հավատուրացության այս պայմաններում մեզանից հեռանում են Աստծո օրհնությունն ու Սուրբ Հոգու շնորհները:

Մեզ նման փոքր ազգի համար նման կաթողիկոս ունենալը միայն հոգևոր անվտանգության խնդիր չէ, այլ նաև՝ ազգային անվտանգության, երբ սնկի պես բազմանում են տարատեսակ աղանդները: Ուստի, ամբողջ հայ ազգը, որը մի մարդու պես մերժեց Սերժին, պետք է մերժի նաև Գարեգին Բ-ին՝ գիտակցելով, որ կաթողիկոսական գահին չպետք է լինի վատահամբավ, խայտառակ ու մութ անցյալ ունեցող մեկը, որը կազմում է օլիգարխիայի անդամ, արհամարհում է հայ ժողովրդի արդար պայքարը, իր աթոռն ավելի է կարևորում, քան ազգի շահը, հաճախ դեմ է գնում եկեղեցու կանոններին, եկեղեցուն վերաբերվում է իբրև մի բիզնեսի ու այն վարում-ցանում է՝ առաջնորդվելով սեփական եսով ու կամայականություններով…

Հայ մարդն իր հոգում վաղուց մերժել է նրան, մնում է քայլ անելը: Քանի արթնացել են հայոց հզոր առյուծն ու ազատատենչ արծիվը, շատ արագ համատեղ ջանքերով, ազգովի պետք է լուծել նաև այս ինքնահռչակ կաթողիկոսի հարցերը՝ ըստ եկեղեցական կանոնների:


     Աննա Հայրապետյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7081 | 0 | 0
Facebook