Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիդերլանդների համայնքում պատրաստվում են պարել Քոչարի

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
15:39, ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Նիդերլանդների համայնքում պատրաստվում են պարել Քոչարի
    
    

    
Այս օրերին Հանրապետության օրվա կապակցությամբ սփյուռքում տարածում է գտել «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ շարժումը: Նիդերլանդահայ համայնքը ևս անմասը չէ դրանից: Հատկապես նորաստեղծ պարի խմբերը ջանում են միանալ շարժմանը: Այդ իսկ պատճառով պարապում, հղկում են ամեն համարը: Պարի նոր խմբեր են ստեղծվել Դենբոսի «ՈՒրարտու» հայ համայնքում (ատենապետ՝ Տոնի Պողոսյան) և Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանդիայում» միությունում (Ղեկավար՝ Սվետա Աբրահամյան): Նրանք մեր մյուս փորձառու խմբերի հետ հանդես են գալու Քոչարի, այս գեղեցիկ պարի կատարումով: Հատկապես «Արի պարի քոչարի» խորագրով շարժմանը մեծ ծրագրով են պատրաստվել Ալմելոյի, Հաագայի և մյուս քաղաքների հայ համայնքները:
     Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի կապակցությամբ այս շարժումը նախաձեռնել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տունը» ՝ «Արի պարի քոչարի» խորագրով: Միասնականությանը նպաստող միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին ս.թ. մայիսի 26-ին իրենց բնակության վայրերում պարել քոչարի, նկարահանել և տեղադրել համացանցում #aripariqochari հեշթեգով: Նախաձեռնությանը կարող են մասնակցել և՛ անհատներ, և՛ պարային համույթներ, մշակութային տների, կրթօջախների, այլ հաստատությունների ներկայացուցիչներ:
     Անշուշտ պարարվեստի խթանմանը նպաստում են մայր հայրենիքից սփյուռք ժամանող հայկական պրոֆեսիոնալ արհեստավարժ խմբերը, որոնց կատարումներն անջնջելի հիշողություններ են թողնում և անշուշտ նպաստում են հայկական ոգու բարձրացմանը:
     «ԿԱՐԻՆ» -ազգագրական երգի և պարի համույթը դեռ Նիդերլանդներ էր եկել Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին: 2013թ. սեպտեմբերի 24-ին Հաագայի արվարձան Ռայսվայկ քաղաքում, բազմաթիվ հանդիսատեսների ներկայությամբ շատ պարերի ու երգերի հետ նրանք ներկայացրեցին «Սղերդի Քոչարի» և «Քերծի» պարերը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան): Այն այսօր ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը: Նկարահանումն արել է «Նիդերլանդական օրագիրը»:
Անդրանիկ Գրիգորյան

    

    

    
Հ.Գ-Հանրությանն իրազեկելու նպատակով ստեղծվել են ինտերնետային կայք, ֆեյսբուքյան և թվիթերյան էջեր հետևյալ հղումներով -http://www.aripariqochari.com
    
     , info@aripariqochari.com, https://www.facebook.com/aripariqochari, https://twitter.com/aripariqochari
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4310 | 0 | 0
Facebook