Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամուսնությունն ընդդեմ ամուսնալուծության: Ալավերդի քաղաքում գնալով պակասում են ապահարզանի դիմումները:

21:50, հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Ամուսնությունն ընդդեմ ամուսնալուծության: Ալավերդի քաղաքում գնալով պակասում են ապահարզանի դիմումները:

Մեծ Բրիտանիայում 15-ամյա աշակերտուհին ընտանեկան դժբախտությունը դարձրել է երջանկության խորհրդանիշ: Ապահարզանի 1500 փաստաթղթերից պատրաստել է հարսանեկան զգեստ: Այդքան փաստաթղթով հարսանեկան զգեստ կարելի է պատրաստել ամեն տարի: Սոցիոլոգիական փորձաքննություները ցույց են տվել, որ ռիսկային տարիք է համարվում 30-ը, երբ կինը փորձում է ինքնահաստատվել ընտանիքում: Պարզվել է նաև, որ մեկ երեխա ունեցող զույգի ամուսնալուծության ռիսկը 90% է, իսկ չորս երեխայի դեպքում 30%:
     2017-թվականին Հայաստանում 2963 ամուսնություն է գրանցվել: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ-ում յուրաքանչյուր 1 000 ամուսնության մեջ գրանցվել է 263 դեպք: Ըստ նույն աղբյուրի, 2016 թվականին նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է ամուսնալուծության 222 դեպք:
     Ամենաշատը ամուսնալուծվում են Լոռու մարզում. այստեղ 2017-ին 1000 ամուսնության հաշվով 493 ամուսնալուծություն է գրանցվել, 2016-ին՝ 496: Ամենաշատ ամուսնալուծությունների թվով երկրորդ տեղում է Շիրակի մարզը, որտեղ 1000 ամուսնության հաշվով 325 ամուսնալուծություն է գրանցվել:
     ՔԿԱԳ Թումանյանի տարածքային պետ Ռաֆիկ Ղազինյանը տեղեկացրեց Ալավերդում ամուսնության և ամուսնալուծության վիճակագրական տվյալները: Այդ տարվա դրությամբ գրանցվել է ամուսնության 193, իսկ ամուսնալուծության 48 դիմում: Իսկ 193-րդ ամուսնությունը գրանցվեց իմ ներկայությամբ՝հարցազրույցի ժամանակ: Պարոն Ղազինյանը նշեց, որ ամուսնալուծության մեծ մասը սուտ են: Զույգերն ամուսնալուծվում են, որպեսզի քաղաքացիություն ձեռք բերեն այլ երկրներում: Այս դեպքում իրենք հանգիստ սրտով ստորագրում է ամուսնալուծության դիմումը: Իսկ այն հարցին, թե 15 տարի նույ գործով զբաղվելուց հետո, եթե անցնի այլ աշխատանքի ինչ կտանի իր հետ, նա պատասխանեց. «Այն 30 զույգերի երջանիկ հայացքները, որոնց հիշեցրի, որ ընտանիք ունենալը Աստծո կողմից տրված պարգև է: Ես կարողացա զույգերին կյանքի ամենավատ որոշումից ետ պահել»:

Նուն թեմայի շուրջ զրուցեցի նաև Ալավերդու իրավաբան՝ պարոն Սասուն Խեչումյանի հետ: Իրավաբանը նշեց, որ քաղաքում ամուսնալուծության դեպքերից միայն 10-ից մեկը կհասնի դատարան: Իր աշխատանքային տարիների ընթացքում ձեռք բերած պորձի, պարոն Խեչումյանը ամուսնալուծության պատճառները բաժանում է երկու մեծ խմբի՝սոցիալ կենցաղային խնդիրներ և դավաճանություն: Պարոն Խեչումյանը հավաստացիացրեց, որպեսզի բանը չհասնի ամուսնալուծությանը երիտասարդները պետք է գրագետ ընտրություն կատարեն, ամուսինները՝միասին քննարկեն խնդիրները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3809 | 0 | 0
Facebook