Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ցերեկույթ՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին

14:52, հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Ցերեկույթ՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին
     Տարեվերջյան հաճելի եռուզեռը մեր դպրոցում շարունակվում է: Այսօրվա համադպրոցական ցերեկույթը նվիրված էր մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Բեմադրություն, երգ ու պար, օրվա խորհրդին համահունչ ձևավորում դահլիճի, խրոխտ ոգի, անկոտրում կամք՝ սրանք էին իշխողը: Անկորնչելի է հայի ոգին, և այդ ոգով էր ներշնչված հայրենասիրական հաճելի ցերեկույթը, որը նախաձեռնությունն էր մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Ա. Տոնապետյանի, դպրոցի աշակերտական խորհրդի, պատմության ուսուցիչներ Ա. Գևորգյանի և
     Գ. Այվազյանի: Միանում ենք հնչեցված բոլոր շնորհավորանքներին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5653 | 0 | 0
Facebook