Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Թանգարանների գիշեր»-ը Ararat-ում—

Elen Babayan
Հեղինակ`
Elen Babayan
13:25, հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
«Թանգարանների գիշեր»-ը Ararat-ում—
    
    
    
    
    
    

Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Թանգարանների գիշեր» համևռոպական միջոցառումը, որին մասնակցել է 113 թանգարան: Այս միջոցառման նպատակն է մարդկանց մոտ դեպի թանգարանները հետաքրքրություն առաջացնել: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թանգարանների գիշեր» ակցիային և Թանգարանների միջազգային օրվան միացել են մի շարք նոր թանգարաններ: Այս տարի միացել էր նաև «Ararat» կոնյակի գործարանը: 18: 00-ից մինչ կես գիշեր մարդիկ ծանոթանում էին հայկական կոնյակագործության դարավոր ժառանգությանը, բացահայտում կոնյակագործության հմտության նոր կողմեր: «Թանգարանային գիշեր» նախաձեռնության շրջանակներում «Արարատ» թանգարանը այցելուներին ներկայցրեց մայրաքաղաքի հոբելյանին նվիրված հատուկ ցուցահանդես: Թանգարանի ավանդական ծրագրի հետ մեկտեղ այցելուները կարողացան տեսնել «Երևան» կոնյակի հազվագյուտ հավաքածուի ժամանակավոր ցուցադրությունը: Յուրաքանչյուր ուղեկցորդ նախ իր խմբին պատմում էր «Աստվածային ըմպելիք» ի պատմության մասին, ապա կոնյակի պատրաստման և հնեցման մասին: Ի դեպ Հայաստանում ամենահին կոնյակը 120 տարեկան է:

Ուղեկցորդուկի Լիլիթը պատմելով կոնյակի պատմությունը` նշեց.

-Խոսել կոնյակի պատմության մասին և չանդրադառնալ մեծն վարպետ Մարգար Սեդրակյանին մեխք կլիներ: Ամենավառ անունը կոնյակագործության մեջ, 49 տարուց ավել գլխավոր տեխնոլոգ, ով աղբյուրի ջրի միջոցով փոխեց հայկական կոնյակի համը, և դարձրեց անմահակամ: Ինչպես կասեր ռուս հայտնի գրող Պաստերնակը` մարդ, ում շնորհիվ աշխարհն ընդունեց, որ կոնյակը խոսում է հայերեն:

Լիլիթը խոսեց նաև կոնյակի գոլորշիացումից և շատ

հետաքրքիր փաստ նշեց, որ կոնյակի այն մասը որը գոլորշիանում է, կոչվում է «Հրեշտակների բաժին»:

-Գոլորշիացումից թթվածնում 8% ալկոհոլային սպիրտ է առաջանում դրա համար էլ մենք միշտ ուրախ ենք. ծիծաղելով հավելեց նա:

Շատ հետաքրքիր տեղեկություն նշեց նաև հնեցման և պահպանման վերաբերյալ:

-Յուրաքանչյուր կոնյակի գործարան ունի մի շատ թանկարժեք վայր: Ամենահին և թանկարժեք կոնյակները պահպանվում են այդ տեղ: Այդ վայրը կոչվում է` "paradise"

կամ «դրախտ»:


    

Զարմանալի և ուշագրավ է նաև այն փաստը, որ թանգարան էին այցելել տարբեր տարիքի երեխաներ, որոնք բազում հարցեր էին տալիս ուղեկցորդուհուն:

"Ararat" թանգարանը շատ հիանալի և հետաքրքիր վայր է թե հայերիս համար և թե օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4069 | 0 | 0
Facebook