Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՃԻՇՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱ

10:45, հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
ՃԻՇՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱ

[vid:10720][vid:10720]
    
ՀՀ-ում վերջին տարիներին բարձրագույն կրթությամբ բազմաթիվ երիտասարդներ, ավարտելով բուհը, դժվարանում են գտնել աշխատանք: Գործազրկության բարձր մակարդակը պայմանավորված է հայաստանյան աշխատաշուկայում պահանջարկ-առաջարկ հարաբերակցության շարունակական անհավասարակշռությամբ, ինչը բացատրվում է որոշ մասնագիտությունների գծով կադրերի գերարտադրությամբ, որոշ դեպքերում` պա­հանջարկ ունեցող մասնագետների պակասուրդով: Այսպես օրինակ, միայն տնտեսագետների և իրավաբանների առաջարկը ՀՀ-ում մի քանի անգամ գերազանցում է պահանջարկին, մինչդեռ բուհերում շարունակվում է այդ մասնագետների զանգվածային պատրաստումը: Այնինչ մի շարք մասնագիտությունների գծով (սննդի տեխնոլոգ, գյուղատնտես, գինեգործ և այլն) կա բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետների խիստ պահանջարկ: Այդ իսկ պատճառով Հայաստանի տնտեսության անկյունաքարային ճյուղ համարվող ագրարային ոլորտը բարձրագույն կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովելու համար ՀՀ կառավարության որոշմամբ Ագրարային համալսարանի՝ 2018-2019 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության համար հայտարարված 31 մասնագիտություններից 22-ի համար (նշված են # նշանով) սահմանվել են ընդունելության արտոնյալ պայմաններ. դիմորդները վճարովի համակարգ կարող են ընդունվել հայտագրելով ատեստատի ավարտական կամ տարեկան գնահատականները, իսկ անվճար համակարգ՝ հանձնելով մեկ կամ երկու միասնական քննություն:

Երկու աստղանիշով (**) նշված առարկաներից միասնական քննություն հանձնող դիմորդները օգտվում են ընդունվելու առաջնահերթ հնարավորությունից: Մեկ աստղանիշով (*) նշված հայոց լեզվի (ոչ մրցութային) քննության գնահատականը փոխանցվում է ատեստատից:

ԱԳՐՈՆՈՄԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

# Ագրոնոմիա, սելեկցիա, գենետիկա

# Բույսերի պաշտպանություն

# Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա

# Ագրոէկոլոգիա

Մաթեմատիկա (գ) կամ կենսաբանություն (գ)

Քիմիա ** (գ) կամ կենսաբանություն** (գ)

Ոչ մրցութային քննություն՝ հայոց լեզուն

# Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում

Մաթեմատիկա (գ) կամ ֆիզիկա (գ),

Քիմիա ** (գ) կամ կենսաբանություն** (գ)

Ոչ մրցութային քննություն՝ հայոց լեզու*

ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

# Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա

# Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն

# Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա

# Մսի և մսամթերքի տեխնոլոգիա

# Կաթի, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա

# Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա

# Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում

# Գյուղատնտեսական և պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա և դիզային

# Կաշվի և մորթու արտադրանքի տեխնոլոգիա

Մաթեմատիկա (գ),

Քիմա** (գ) կամ ֆիզիկա** (գ)

Ոչ մրցութային քննություն՝ հայոց լեզու*

ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

# Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ

# Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացիա և ավտոմատացում

# Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ

# Կենսագործունեության անվտանգություն

Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում

- Հողաշինարարություն, հողային կադաստր

Մաթեմատիկա (գ)

Ֆիզիկա** (գ)

Ոչ մրցութային քննություն՝ հայոց լեզու*

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

# Անասնաբուժություն

# Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիա, գենետիկա և կենսատեխնոլոգիա

# Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն

# Դեղագիտություն

Մաթեմատիկա (գ) կամ կենսաբանություն (գ)

Քիմիա** (գ) կամ կենսաբանություն ** (գ)

Ոչ մրցութային քննություն՝ հայոց լեզու*

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ա)

-Ագրոէկոնոմիկա և սննդարդյունաբերության էկոնոմիկա

-Ագրարային քաղաքականություն, խորհրդատվություն և տեղեկատվություն

-Ապրանքագիտություն

Մաթեմատիկա (գ)

Օտար լեզու (գ) **

Հայոց լեզու (գ) *

բ)

-Հաշվապահական հաշվառում և հարկում

-Ֆինանսներ

-Ագրոբիզնես

-Ապահովագրական գործ

Մաթեմատիկա (գ)

Օտար լեզու (գ) **

Հայոց լեզու (գ)
    
    
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (010) 52-12-65, (010) 52-24-34, (010) 54-05-96 հեռախոսահամարներով կամ այցելել բուհի պաշտոնական կայքէջ՝ www.anau.am: Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Տերյան 74, ընդունող հանձնաժողով՝ 1-ին մասնաշենք, 253 սենյակ:

Էական փոփխություններ և նորույթ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առկա ուսուցման ընդունելության համակարգում
Աղբյուրը` www.anau.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10593 | 0 | 0
Facebook