Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շպար թե՞ կերպարանափոխություն

Mery Manukyan
Հեղինակ`
Mery Manukyan
23:04, չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
Շպար թե՞ կերպարանափոխություն

Չնայած նրան, որ երտասարդ աղջիկները պետք է կարիք չունենան այդքան շպարվելու, սակայն դա այնքան էլ չի վերաբերվում հայ աղջիկներին։Մենք արդեն սովոր ենք տեսնել փողոցում ուղղակի զբոսնող աղջիկների, որոնք երեկոյան շպարով են։Իսկ մի թէ այս երևույթը նորմալ է համարվում:
     Խոսենք այս մասին նույն սերունդի ներկայացուցիչ՝Ֆլորա Աշուղբաբյանի հետ, ով չնայած իր ընտրած ուղուն, նախընտրում է մաքսիմալ քիչ շպարվել։
     Ֆլորան սովորելով ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որոշեց ընտրել ևս մեկ մասնագիտություն՝դիմահարդարում։
     Ժուռնալիստիկայի հետ դիմահարդարի մասնագիտությունը ինչպես որոշեցիր համատեղել։
     -Ես միշտ սիրել եմ այն, ինչ կապված է գեղեցկության հետ։Միշտ ցանկացել եմ առաջին հերթին ճիշտ և գրագետ շպարվել, այդ պատճառով էլ որոշեցի ազատ ժամանակը տրամադրել իմ սիրելի զբաղմունքին՝դիմահարդարմանը և հաճախեցի հատուկ դասերի։Ճիշտ է ես շատ չեմ շպարվում, բայց ճիշտ շպարվել կարծում եմ յուրաքանչյուր աղջիկ պետք է իմանա ևիհարկե ժամանակի ընթացքում այնդարձավ իմ երկրորդ մասնագիտությունը, որի համար շատ ուրախ եմ։
     Այսինքն դու սովորեցիր դիմահարդարում առաջին հերթին նրա համար, որ իմանաս ճիշտ շպարվել, և ոչ որպես պրոֆեսիոնալ մասնագետ դռնալու համար։
     -Այո, սկզբում ինձ համար էի սովորում, ժամանակի ընթացքում հասկացա որ կարող եմ ավելին անել։Ճիշտ է հիմա չեմ աշխատում, բայց երբեմն լինում են պատվերներ, և ես սիրով համաձայնում եմ։Ես սիրում եմ այն ինչ անում եմ, ու կարծում եմ կարևորնել դա է։
     Իսկ հետագայում պատրաստվում ես աշխատել որպես լրագրող, թէ կնտրես դիմահարդարումը։
     -Միանշանակ կաշխատեմ իմ հիմնական մասնագիտությամբ, այսինքն որպեսլրագրող։Ժուռնալիստիկան ինձ համար կյանք է։Ես կրթություն եմ ստանում և չեմ պատրաստվում այս տարիներիս աշխատանքը ջուրը գցել։Եթե անկեղծ ես նաև շատ սիրում եմ բիզնեսը, միգուցե որոշ ժամանակ անց զբաղվեմ նաև բիզնեսով, կունենամ իմ Make-Up Studia-ն։Դեռ չգիտեմ ինչպես կլինի, բայց այն որ կաշխատեմ իմ մասնագիտությամբ, դա չի քննարկվում։
     Մի խոսքով ասած պատրաստվում ես համատեղել երկու մասնագիտություններդ ։
     -Սկզբնական շրջանում դժվար թե կարողանամ։ Ես լրագրող եմ ու ապագաս հենց ժուռնալիստիկայի ոլորտում եմ պատկերացնում, իսկ դիմահարդարումը՝սիրելի զբաղմունքից դարձել է երկրորդ մասնագիտություն, բայց լուրջ քայլեր այդ ոլորտում անել, չեմ կարծում որ կկարողանամ սկզբնական շրջնում համատեղել։Շատ հետո միգուցե, ես միայն ուրախ կլինեմ։
     Լավ!!!Մենք հաճախ կարող ենք տեսնել աղջիկների, որոնք չափից ավելի շպար են օգտագործում առօրյայում, ինչ կասես սրա մասին։
     -Շատ տհաճ է նման ազջիկների տեսնեը։Դա ոչ գրագետ շպար է ։Մարդիկ առօրյան պետք է տարբերեն տոնական օրերից։Չափից ավելի շպար օգտագործելը, այն էլ առօրյայում ճիշտ չէ։Այդ կերպ առաջին հերթին փչացնում են մաշկը, և հետո էլ շատ տգեղ է։Ըստ իս պետք է պարզապես ընդգծել գեղեցկությունն ու դիմագծերը։Այսպես ավելի գեղեցիկ ու հմայիչ կլինեն։
     Ինչ խորհուդ կտաս մեր աղջիկներին, ինչես ՛շպարվեն, ինչ նյութերով, որպեսզի մաշկն ավելի լավ պահպանվի։
     -Կցանկանայի դրսում տեսնել ժպիտով լի դեմքեր, առանց ավելորդ քիմիական նյութորի, քանի որ իմ կարծիքով աղջկա միակ դիմահարդարումը` անկեղծ ու պարզ ժպիտը պետք է լինի։Բայց եթե ամեն դեպքում շպարվում են, պետք է հիշել մի բան, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, պետք չէ ինքնամոռաց շպարվել։Պարզապես ընդգծեք դեմքի գեղեցկությունը, ցանկալի է բնական նյութերով կոսմետիկա օգտագործել։Եվ իհարկե այս ամենի հետ մեկտեղ, մի կորցրեք ձեր բնական գեղեցկությունը։
     Ինչպես ասվում է հայտնի խոսքերում՝- «Գեղեցկություն ըկփրկի աշխարհը․․․» կարծում եմ, որ խոսքը իսկական գեղեցկության մասին է։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4601 | 0 | 0
Facebook