Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՖԻԼՄ. ՝՝ԱՐԵՎԻ ԴԵՄ՝՝, ռեժիսոր՝ ԲՐԱՅԵՆ ՖՈԿ (2015)

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
01:19, երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
ՖԻԼՄ. ՝՝ԱՐԵՎԻ ԴԵՄ՝՝, ռեժիսոր՝ ԲՐԱՅԵՆ ՖՈԿ (2015)

Նկարահանվածա իրական դեպքերի վրա: Իսկական տղամարդկային - ընգերական հարաբերությունները ներկայացնող ֆիլմա: Ռազմական օդանավի անձնակազմի ղեկավարի աչքը կպնումա՝ մի քանի րոպե քնովա անցնում ռազմական առաջադրանքի կատարման ժամանակ, որի հետևանքով մոլորվում են օվկիանոսի մեջ: Ջրի վրա վթարային վայրէջքից հետո զինվորականներին ու տղամարդկանց բնույթին բնորոշ հիերարխիկ հարաբերությունների պահպանման սկզբունքը փրկումա ամբողջ անձնակազմի կյանքը: Ցույցա տրվում իսկական լիդերին բնորոշ հատկանիշները, ով իրա ենթակաների հետ հավասար կրումա բոլոր զրկանքները ու դժվարությունները:

Հատկանշականա, որ խմբի լիդերը նման ծայրահեղ պահին ցուցադրումա ազնվություն ու խոստովանումա, որ նման իրավիճակի ուղղակի պատասխանատուն ինքնա, քանի որ քնովա անցած էղել: Անձնակազմի ոգին դրանից ոչ թե ընգնումա, այլ հակառակը՝ բարձրանումա: Սա հոյակապա, տղամարդկայինա ու այլ բան չես կարա ավելացնես:

Ռեժիսորը հենց առաջին օրը ծովի վրա լուսաբաց դիմավորող անձնակազմի հագուկապով հստակ ցույց տալիս, թե ինչ ասելա առաջնորդ՝ ԼԻԴԵՐ ու պատասխանատվություն ասածը. կապիտանը կրումա սև փողկապը: Փողկապը ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ սիմվոլա: Խմբի լիդերը լիդեր չէր կոչվի, եթե չգոտեպնդեր իրա ենթականերին պահպանելով մեկ զույգ կոշիկները՝ նկատի ունենալով, որ իրանցից գեթ մեկնումեկը փրկության հնարավորություն պտի ունենա՝ ցամաք դուրս գալու ու ամուր հողի վրայով քայլելու համար:
     Ինչ խոսք, վիճաբանությունից խուսափել չհաջողվեց, բայց կոնֆլիկտում խմբի լիդերը խոստովանեց, որ իրա պատճառով են հայտնվել նման ծայրահեղ, ըստ էության, կյանքի ու մահվան պայքարի կիզակետում: Անկեղծությունը ընգերային հարաբերություններ կառուցելու մեծագույն հատկանիշնա, որը կարողա պատահի բացառապես տղամարդկանց միջավայրում:

Վաղվա Հայաստանը, որին մի հազար տարի սպասել ենք ու հլը ըտենց էլ չէկավ, նրա քաղաքական էլիտան ներկայացնող վաղվա երիտասարդությունը թող ճանաչի ու սովորի, թե ո՛նց պտի ըլնի ազգ առաջնորդող լիդերը, ինչպիսին համենայն դեպս էս մեր նորանշանակ փառչակը չի հանդիսանում: Սերժի նման սրիկայի հետ գործարքի գնացողը այսինքն՝ ժողովրդին խաբողը, չի՛ կարա լիդեր կոչվի:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     20.05.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2745 | 0 | 0
Facebook