Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարսանյաց զգեստների խանութում

Elen Babayan
Հեղինակ`
Elen Babayan
14:57, երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Հարսանյաց զգեստների խանութում
    
    

-Ուզում եմ այս զգեստն էլ փորձել: Սրահի բոլոր զգեստները արդեն փորձել եմ: Ուզում եմ հարսանիքիս օրը անթերի լինել:

Հարսանեկան արարողության պատրաստությունը Աննային ավելի է հետաքրքրում քան բուն հարսանիքը:

-Այս մեկն էլ ինձ չսազեց, - մյուս կողմից բղավում է Լուիզան:

Արդեն մոտ երեք ժամ է այստեղ եմ, ինձ հետ աշխատում են երկու մասնագիտացված դիզայներներ, սակայն չեմ կարողանում ընտրություն կայացնել: Գուցե տեսականու մեծ լինելն է դժվարեցնում, կամ էլ դեռ չեմ գտել իմ երազանքների զգեստը:

Թե՛ Աննան, և թե՛ Լուիզան եկել են հարսանյաց սրահ իրենց երազանքի հետևից: Ուզում են այստեղից թագուհու կերպարանքով դուրս գալ:

Ուզում եմ, ուզում եմ, ուզում եմ. Այս արտահայտությունը հարսանյաց սրահներում լսվում է շատ հաճախ:

-Շատ դժվար է աշխատել աղջիկների հետ` ովքեր գալիս են կոնկրետ պատկերացումներով: Շատերը մանուկ հասակից երազում են, ինչ-որ զգեստի մասին և մնացած առաջարկվող զգեստները չեն էլ ուզում փորձել: Բացի զգեստներից, դժվար է ընտրել նաև տարոսիկներ, հարսանյաց սրահի զարդարանքներ, մոմակալներ և այլաքսեսուարներ: Չնայած նրան, որ մենք փորձում ենք բավարարել յուրաքանչյուր, նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդին, այնուամենայնիվ կան հաճախորդներ, ովքեր հեռանում են հիասթափված. նշում է Bride հարսանյաց սրահի դիզայներ Արևիկը: Աղմուկն ու իրարանցումը չեն դադարում սրահում: Յուրաքանչյուր հարսնացուի սպասարկելը տևում է մի քանի ժամից ավել: Հարսնացուները զգեստներ են փորձում, իսկ բարեկամներն ու հարազատները սուրճի սեղանի շուրջ քննարկում են հարսնացուներին:

Ինչ որ մեկի փեսացուն ներս մտավ, և կանանց ամբոխը խառնվեց իրար:

- Հարսիկին մինչև հարսանիք չի կարելի տեսնել զգեստով, բղավում էր բազմոցին նստած մի կին:

Փեսացուին սրահից հանելով նորից մնացինք աղջիկներով:

Bride խանութ սրահը համագործակցում է տարբեր ապրանքանիշերի հետ:

Օրինակ` Sottero and Midgley,

San Patrick 1964,

Justin Alexander

-Մեզ մոտ հարսանյաց զգեստները ներմուծվում են Իսպանիայից և Անգլիայից: Սրահում ներկայացված են տարբեր ապրանքանիշերի զգեստներ: Գները համեմատած այլ հարսանյաց սրահների, մի քիչ բարձր են, բայց մենք աշխատում ենք գոհացնել և ավելի ընդգծել յուրաքանչյուր հարսնացուի գեղեցկությունը: Գնային սանդղակը տատանվում է 500.000-ից մինչև 2.000.000 դրամ, իսկ զգեստը գնելու դեպքում այս արժեքները կրկնապատկվում են, նշում է սրահի աշխատակցուհի Իռենան:

-Իսկ տարվա ո՞ր ամիսներին են ավելի շատ լինում հարսանիքներ:

-Մարտից մինչև ապրիլ ավելի շատ են հարսանիքները, հիմնականում եղանակային պայմաններից կախված, նաև գնային տարբերություներ կան: Օրինակ ձմռանը ձևավորումների համար նախատոսված բնական ծաղիկները ավելի թանկ են: Առաջ մայիս ամսին հարսանիքներ ընդանհրապես չէին անում, սակայն հիմա քիչ, բայց կան հին ավանդույթները անտեսողներ:

Վերջում սրահի տնօրենը` Տաթևիկ Հովակիմյանը, բարձր հայտարարեց.

-Կապ չունի ինչ զգեստ, քող կամ թագ կկրեք աղջիկնե՛ր: Կարևորը ճիշտ ընտրություն կայացնեք, և երջանիկ լինեք:

Եվ իսկապես թող յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիք երջանիկ լինի:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8957 | 0 | 0
Facebook