Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ՄԻԱՅՆ ԹԵ ԴՈՒԽՈՎ ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ․․․

Sona Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci
22:50, կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
ՄԻԱՅՆ ԹԵ ԴՈՒԽՈՎ ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ․․․

Սասնա ծռերի և թավշյա հեղափոխության նպատակների ընդհանրությունը մեկն էր՝ Սերժի ռեժիմի տապալում, իսկ տարբերությունը կայանում էր նրանում, որ Սասնա ծռերի դեպքում տապալվեց ապստամբությունը, քանզի ՊՊԾ գնդի գրավումը ի սկզբանե դատապարտված էր պարտության, քանզի ճիշտ չէր ընտրված գործողությունների պլանը և ընթացքը, որն հանգեցրեց նրան, որ իրենց կապը կտրվեց ժողովրդի հետ, և հենց իրենք հայտնվեցին պատանդի կարգավիճակում, իսկ դրսում փոթորկված ժողովուրդը չունեցավ այն առաջնորդը, որ ինքնաբուխ, տարերայնորեն բռնկված ցույցերին տրամաբանական ուղղվածություն տար, արդյունքում դաժանորեն ճնշվեցին ոստիկանների կողմից, իսկ Թավշյա հեղափոխության պարագայում Փաշինյանը շատ ճիշտ ռազմավարություն էր մշակել և մինչև վերջ հենվելով ժողովրդի, հատկապես՝ երիտասարդության անկոտրում կամքի վրա, նրանց ԴՈՒԽ հաղորդելով կարողացավ հասնել հաղթանակի, այսինքն՝ բուրգի գագաթին բազմած բռնապետը կամավոր հրաժարական տվեց․․․Ե՛վ «Սասնա ծռերի» և՛ թավշայա հեղափոխությունը մի անուն ունեն՝ Ապստամբություն տիրող բռնապետության դեմ․ մի դեպքում՝ զենքով, մյուս դեպքում՝ բաց ձեռքերով, , , բայց փաստը մնում է այն, որ եթե ունենայինք օրենքի երկիր ոչ «Սասնա ծռերի» ապստամբության ճարահատյալ գործողությունները կլիներ, և ոչ էլ Թավշյա հեղափոխություն տեղի կունենար և այսօր բանտերում չէինք ունենա այսքան թվով քաղբանտարկյալներ, , ,
     ՃԻՇՏ Է ՀԱՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵՑ, ԲԱՅՑ ՔԱՆԻ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐԸ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԻՐԵՆ ԼԻԱՐԺԵՔ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԶԳԱԼ, , ,

Ցավոք Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց դառնալ դրության ամբողջական տերը, քանզի փորձեց քաղաքակիրթ մեթոդներով քանդել հնի բերդը, որտեղ և հանդիպեց դիմադրության, քանզի և «բարեփոխված սահմանադրությունը» և օրենսգիրքն այնքան խորամանկ է ձևակերպված, որ մեկ ուրիշ մարդ չկարողանա այդ սարդոստայնից գլուխ հանել, բացի Սերժից․․․ Այսօր ժողովուրդը կրկին փոթորկված է, քանզի հեղափոխական բազմության պահանջն ամբողջությամբ չի կատարվել․ այն է՝ ազատվել ոչ միայն Սերժից, այլ՝ ողջ համակարգից սկսած «բարեփոխված սահմանադրությունից» և օրենսգրքից, , ,

Քանի ազգային ժողովում ՀՀԿ-ն մեծամասնություն է, քանի ԿԸՀ-ի Մուկուչյանն ու Տարոն Մարգարյանն են իրենց աթոռներին ու Սերժի նշանակած դատախազն ու դատավորներն են դատում մեր հերոս տղաներին, դժվար կլինի ժողովրդին հանդարտեցնել և տուն ուղարկել․․
     Պարոն Փաշինյան այս անելանելի դրությունից ելնելու համար կա մի ելք միայն․ Դուք պետք է հրաժարվեք և՛ «չարեփոխված սահմանադրության» և օրենսգրքի անկատար օրենքներին անվերապահորեն հետևելու ձեր բարդույթից և նոր էջ բացեք, նոր Հայաստան կառուցելու ճանապարհին, ձերբազատվե՛ք ՀՀԿ-ի օրենքների տառին հետևելու ձեր ձգտումից, պետք չէ դառնալ հնի գերին, երդվյալ հետևորդը, եթե պետք է պահպանվեր հինը, Հեղափոխությունն ինչի՞ համար էր․ Թավշյա հողափոխության պայքարը միայն անձի՝ Սերժի դեմ չէր, այլ՝ ամբողջ համակարգի, Սերժի կամակատարների պատվերո՞վ մշակված այդ օրենքների, որ հարմարեցվել էին իրենց խարդախ խաղի կանոններին․․․հիմա, եթե այդ օրենքներն այդքան լավն էին, ընդունելի էին, դու՛ք ինչու՞ հեղափոխություն արեցիք․ պատասխանը մեկն է, ինչպես «Սասնա ծռերի» պարագայում․ ամեն գնով ազատվել Սերժի ռեժիմից, իսկ հեղափոխության հաղթանակից հետո արժե՞ նրանց մշակած օրենքներից կառչել և դոգմա ընդունել, փոխանակ ձերբազատվեք հնի բերդն ամուր պահող այդ կապանքներից․ որն այսօր ռևանշ վերցրած ՀՀԿ-Ի համար քայլեր է ապահովում ձեզ տապալելու և Սերժի ռեժիմը վերարակենդանացնելու ուղղությամբ, կրկին հիշեցնում եմ, որ ընդհատակ իջած Սերժն այսօր ավելի քան վտանգավոր է ու նրա ցուցումներով են առաջնորդվում ազգային ժողովում մեծամասնություն կազմող և՛ ՀՀԿ-ն և՛ Տարոն Մարգարյանը, և՛ Մուկուչյանը, և դատախազը, և՛ դատավորները․ նրանց միջոցով է դավեր նյութում ձեր դեմ․․․Հեղափոխության հաղթանակը ձեզ տալիս է բոլոր լիազորությունները հրաժարվելու հնից․ միայն թե կրկին դուխով առաջ գնացեք և եթե ի սկզբանե բաց եք թողել, ուշացել եք ձեր ճանապարհին եղած խութերը հաղթահարել, աղբը մաքրել ամբողջությամբ, կամ, եթե զգում եք ձեր ուժերից վեր է դուրս գալ այս սարդոստայնից, կրկի՛ն դիմեք ժողովրդի աջակցությանը․ ժողովուդը սիրում է ձեզ, վստահում է, և միշտ էլ կվստահի և ձեր կողքին կլինի, ինչպես նաև տողերիս հեղինակը․․․
     ՄԻԱՅՆ ԹԵ ԴՈՒԽՈՎ ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ, , ,
    
    

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող հրապարակախոս

Աղբյուրը` օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1877 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ