Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աղջիկները սկսել են ճիշտ ու գրագետ շպարվել.Լուսինե Մանուկյան

19:42, կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
Աղջիկները սկսել են ճիշտ ու գրագետ շպարվել.Լուսինե Մանուկյան
     Դիմահարդարումը շատ կարևոր է ցանկացած կնոջ և աղջկա համար: Այն հրաշալի միջոց է դեմքի անհարթություններն ու խնդիրները թաքցնելու համար: Որքան էլ հաճելի և գեղեցիկ լինի այն, սակայն ունի իր բացասական ազդեցությունը: Դիմահարդարման և դրա առանջնահատկությունների մասին զրուցել ենք դիմահարդար Լուսինե Մանուկյանի հետ:
    
     Դիմահարդարումը հաճելի է ու գեղեցիկ, բայց...
    
-Դիմահարդարումը հրաշալի միջոց է ընդգծելու կնոջ արտաքին գեղեցկությունը և նրան դարձնել ավելի ինքնավստահ: Վստահեցնում եմ, որ շպարի միջոցով բարձրանում է կնոջ տրամադրությունն ու ինքնագնահատականը: Սա շատ կարևոր է բոլոր կանանց և աղջիկների համար: Հրաշալի է, երբ կարող ես ընդգծել աղջիկների գեղեցկությունը, որից նրանք երջանկանում են, բայց որքան էլ այս ամենը հայելի և գեղեցիկ լինի ունի իր բացասական և վնասակար կողմերը: Հաճախ աղջիկների մոտ չափազանց շատ շպարի օգտագործումից առաջանում է ալերգիա, որը վնասում է մաշկին: Ասել, որ make up-ը բացարձակապես անվնաս է սխալ կլինի, որովհետև յուրաքանչյուր կին կամ աղջիկ կոսմետիիկայի չարաշահումից կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել:
    
     Դիմահարդարումից առավել գերադասելի է մաշկի խնամքը...
     -
Ամբողջ աշխարհում արդեն ձևավորվել է այն կուլտուրան, որ դեմքի խնամքն առավել կարևոր է, քան դիմահարդարումը: Այս կերպ մենք դեմքին առավել թարմություն ենք հաղորդում, այն ավելի երիտասարդ է դառնում, մաշկն ամբողջությամբ շնչում է, իսկ երբ օգտագործում ենք տոնային քսուկ, այդ ժամանակ դեմքի ծակոտիներն ամբողջությամբ փակվում են և մեր մաշկը չի շնչում: Շատ ուրախ եմ, որ այս երևույթը առկա է նաև մեր երկրում: Հայ կանայք և աղջիկները սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել մաշկի խնամքին, բայց, այնուամենայնիվ շատերն անտեսում են այն փաստը, որ խնամքն ավելի կարևոր է դիմահարդարումից:
    
     Շոգ եղանակին պետք է հրաժարվել տոնային կրեմից...
    
-Շոգ եղանակին և հատկապես ամռանը պետք է մոռանալ տոնային կրեմի մասին: Կրեմը փոխարինել դիմափոշիով, որն ավելի թեթև և բնական տեսք է հաղորդում մաշկին: Ամռանը, երբ մաշկն անընդհատ քրտնում է և սրա հետ մեկտեղ կանայք օգտագործում են տոնային կրեմ այն ավելի է վնասում դեմքին, ինչպես նաև տհաճ իրավիճակ է ստեղծվում: Այնպես որ, չպետք է կոսմետիկ միջոցներն անխնա օգտագործել, որովհետև դրանք շատ հաճախ չափից շատ կիրառելու և սխալ կերպ օգտագործելու պատճառով, գեղեցկացնելու փոխարեն կարող են հակառակ ազդեցությունն ունենալ:
    
     Չպետք է չարաշահել կոսմետիկ միջոցները...
    
-Ասեմ, որ մեր հայ աղջիկները շատ գեղեցիկ են ու խնամված, որը շատ հաճելի է: Աղջիկները սկսել են ճիշտ ու գրագետ շպարվել: Առօրյայում ավելի քիչ են շպարվում, իսկ եթե ամեն դեպքում օգտագործել են կոսմետիկա, դիմահարդարումը ավելի նուրբ է լինում, թույլ երանգներով և գույների ճիշտ համադրությամբ: Ընդհանրապես շատ կարևոր է, երբ շպարի երանգները ճիշտ են համադրված հագուստի գույների հետ: Իհարկե, շատ աղջիկներ կան, ովքեր նշանակություն չեն տալիս գույների համադրությանը և այլն, բայց ուրախ եմ, որ մեր երիտասարդ աղջիկները կարողանում են տարբերել երեկոյան և առօրյա դիմահարդարումը: Ամեն ինչ անում են ավելի գեղեցիկ լինելու համար:
    
     2018-ի դիմահարդարման թրենդները...
     -
Այս տարվա թրենդ է համարվում վառ գույները, սակայն ոչ ընդգծված: Մոդայիկ է ավելի եթերային դիմահարդարումը: Թրենդային են համարվում շատ թարթիչներն ու փայլերը: Իհարկե, անհրաժեշտ է հետևել նորաձևությանը, բայց պետք չէ վազել դրա հետևից, պարզապես պետք է անել այն, ինչը իսկապես կսազի ձեր դեմքին և դիմագծերին, այդ կերպ դուք ավելի գեղեցիկ և նորաձև կլինեք:
    
     Գեղեցկությունը բոլոր ժամանակներում բարձր է գնահատվել, իսկ երբ այն ներդաշնակ է հոգու հետ, այդ ժամանակ այն իր հետ երջանկություն է բերում:
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6336 | 0 | 0
Facebook