Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գարեգին Բ-ի կարգալուծությունների գինեսյան ռեկորդը

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
16:56, կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
Գարեգին Բ-ի կարգալուծությունների գինեսյան ռեկորդը

Հայ Առաքելական եկեղեցին իր 1717-ամյա պատմության մեջ ունեցել է 132 կաթողիկոսներ, որոնք, բացառությամբ վերջինի, երբեք հոգևորականների ջարդ չեն իրականացրել եկեղեցական ծառայության ասպարեզում: Վազգեն Ա կաթողիկոսը նույնիսկ ետ է կանչել որոշ կարգաթող հոգևորականների, քանի որ գնահատել է նրանց արժանիքները և ցանկացել է ծառայեցնել ի շահ Հայ եկեղեցու և Սուրբ Էջմիածնի:

Դրանց թվում էր իր գավազանակիր Եղիշե վարդապետ Սարգսյանը, ով հիվանդությունը պատրվակ բերելով, ամուսնացավ և հեռացավ Էջմիածնի միաբանությունից: Նա կարգաթող վիճակով շարունակում էր գիտական ուսումնասիրություններով զբաղվել Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում: Ետ կանչվելով Էջմիածին՝ ամուսնացյալ Հայր Եղիշեն իրավունք է ստանում շարունակել իր քահանայագործությունը որպես ամուսնացյալ քահանա՝ կրելով Տեր Եղիշե անունը: Այնուհետև նա երկար տարիներ դառնում է Գեղարդավանքի վանահայրը, ապա՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի տեսուչը՝ միաժամանակ այնտեղ դասավանդելով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Տեր Եղիշեին շնորհվում է լանջախաչ, ավագության տիտղոս և ծաղկյա փիլոն:

Նա այժմ էլ հավատարմորեն ծառայում է Գարեգին Բ կաթողիկոսին՝ նրան բծախնդրորեն զեկուցելով Մայր Աթոռի ողջ անցուդարձը: Ներկայումս Տեր Եղիշե ավագ քահանա Սարգսյանը խիստ զբաղված է մի շատ կարևոր հանձնարարականով: Անձամբ Գարեգին Բ-ի հրահանգով նա գրում է Հայ եկեղեցու վերջին տարիների պատմությունը՝ իր վերջին պաշտամունքի տուրքը մատուցելու Գարեգին Բ «ազգընտիր», «շնորհազարդ», «աստվածատուր», «երկնառաք», «շինարար», «մեծագործ», «ամենակարող», բայց իրականում՝ բռնապետ, ապաշնորհ, ոխակալ, անհավատ, եկեղեցաքանդ, փոքրոգի, ապիկար կաթողիկոսին:

Տեր Եղիշեի ուշադրությանն ենք հանձնում Գարեգին Բ-ի «սուրբ և օծյալ» Աջով իրականացված հոգևորականների սպանդի ամբողջական ցուցակը՝ համաձայն Մայր Աթոռի պաշտոնական հաղորդագրությունների, որպեսզի 132-րդ կաթողիկոսի օրոք Գևորգյան հոգևոր ճեմարանից և Վազգենյան հոգևոր դպրանոցից ազատված ու հեռացված հարյուրավոր ուսանողների, Էջմիածնի միաբանությունից դուրս եկած և արտաքսված տասնյակ սարկավագների թվին ավելացնի նաև չճշտված հանգամանքներում ինքնակամ հրաժարված և իրենց կամքին հակառակ եկեղեցական ծառայությունից դուրս նետված օծյալ եկեղեցականների անուն-ազգանունները: Չէ՞ որ պատմաբանը պետք է լինի անաչառ և անկախ պատվիրատուի ով լինելուց՝ պետք ներկայացնի օբյեկտիվ իրականությունը, այլ ոչ թե խմբագրի Գարեգին Բ-ի ներբողների հավաքածուն:

Կարծում ենք, որ այս գրությունը կփոխանցվի Արժանապատիվ Տեր Հորը, որպեսզի նա հարստացնի իր ուսումնասիրությունները Հայ եկեղեցու վերջին տարիների պատմության վերաբերյալ:


     Տեր Եղիշեի նախկին սաների կողմից
    
    

1999-2017 թթ. Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված հոգևորականների ցանկ


    

    

Անուն-ազգանուն

Ավազանի անուն

Հրապարակված պատճառը

Թվականը

1. Գրիգոր քհն. Ավետիսյան

Արծրուն Ավետիսյան

Իրեն վստահված հոտը լքելու և իր բողոքի ցույցը շարունակելու համար՝ դրսևորելով անհնազանդության ոգի և հայ հոգևորականին անհարիր վարք:

1999

2. Հակոբ քհն. Պետրոսյան

Աշոտ Պետրոսյան

Իրեն վստահված հոտը լքելու և իր բողոքի ցույցը շարունակելու համար՝ դրսևորելով անհնազանդության ոգի և հայ հոգևորականին անհարիր վարք:

1999

3. Տիրան արքեպս. Կյուրեղյան

Ղազարոս Կյուրեղյան

Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական իշխանությանը անհնազանդ, հայ եկեղեցականի ուխտին անհարիր և Հայ եկեղեցու կանոնների դեմ դատապարտելի գործողությունների համար:

2001

4. Մակար վրդ. Հովհաննիսյան

Արա Հովհաննիսյան

Իր դիմումի համաձայն:

2001

5. Խորեն աբղ. Հովհաննիսյան

Նշան Հովհաննիսյան

Հոգեւոր ծառայությունը ինքնակամ լքելու և առանց հայրապետական արտոնության արտասահման մեկնելու համար:

2002

6. Վահան քհն. Արամյան

Գևորգ Արամյան

Անհայտ է:

2003

7. Մաշտոց քհն. Իսայան

Հայկ Իսայան

Մկրտության խորհուրդն աղճատելու եւ հավաքական մկրտություններն արգելող Հայրապետական տնօրինությունը զանցառելու համար:

2003

8. Գնել աբղ. Սողոմոնյան

Էդգար Սողոմոնյան

Անհայտ է:

2003

9. Արարատ քհն. Հովսեփյան

Նորայր Հովսեփյան

Հոգեւորականին անվայել վարքի եւ կեցվածքի համար:

2004

10. Մաշտոց աբղ. Ժոռոյան

Մուշեղ Ժոռոյան

Հոգեւոր ծառայությունն ինքնակամորեն լքելու կանոնազանց ընթացքի համար:

2004

11. Նարեկ քհն. Ահարոնյան

Գարիկ Ահարոնյան

Կարգալույծ հռչակված Ղազարոս Կյուրեղյանի հերձվածին հարելու կանոնազանց ընթացքի համար:

2004

12. Մկրտիչ քհն. Սարիբեկյան

Հարություն Սարիբեկյան

Անհայտ է:

2004

13. Վահան քհն. Սարիբեկյան

Հրանտ Սարիբեկյան

Անհայտ է:

2004

14. Կարապետ քհն. Մոլեքյան

Մնացական Մոլեքյան

Անհայտ է:

2004

15. Սահակ քհն. Գալստյան

Ռուբեն Գալստյան

Անհայտ է:

2004

16. Սուքիաս քհն. Տերտերյան

Անդրանիկ Տերտերյան

Անհայտ է:

2004

17. Պսակ աբղ. Մուրադյան

Արամայիս Մուրադյան

Իր դիմումի համաձայն:

2004

18. Զոհրապ վրդ. Կոստանյան

Հրանտ Կոստանյան

Ծառայությունն ինքնակամորեն լքելու կարգազանցության համար։

2005

19. Գարեգին աբղ. Հարությունյան

Հարություն Հարությունյան

Կանոնազանց ընթացքի` հնազանդության ուխտը խախտելու համար։

2006

20. Հովհաննես քհն. Սողբաթյան

Օնիկ Սողբաթյան

Անհայտ է:

2006

21. Պետրոս քհն. Եզեկյան

Արմեն Եզեկյան

Հոգեւորականին անհարիր վարքի եւ կանոնազանցության համար:

2006

22. Խորեն աբղ. Զաքարյան

Արտավազդ Զաքարյան

Հոգեւոր ծառայությունը թողնելու պատճառով:

2007

23. Աբգար քհն. Գըլըճյան[1]

Լևոն Գըլըճյան

Գրիգորիս Արքեպս. Բունիաթյանի միջնորդագիրը և սեփական դիմումի համաձայն:

2007

24. Անանիա արքեպս. Արաբաջյան

Ավետիք Արաբաջյան

Իր դիմումի համաձայն:

2007

25. Ռուբեն քհն. Եղիազարյան

Տիգրան Եղիազարյան

Սեպուհ եպս. Չուլջյանի միջնորդագիրը և սեփական դիմումի համաձայն:

2007

26. Ավետիս աբղ. Սահակյան

Արտակ Սահակյան

Հոգեւոր ծառայությունն ինքնակամորեն լքելու կանոնազանց ընթացքի համար։

2007

27. Եփրեմ աբղ. Սարգսյան

Հարություն Սարգսյան

Դրսեւորված անհնազանդ ընթացքի համար։

2007

28. Արշեն վրդ. Սանոսյան

Տիգրան Սանոսյան

Իր դիմումի համաձայն:

2007

29. Վազգեն վրդ. Նանյան

Բաբկեն Նանյան

Հոգևոր ծառայությունը թողնելու սեփական դիմումի համաձայն:

2007

30. Հովհաննես աբղ. Մայիլյան

Վարդգես Մայիլյան

Ուխտազանցության համար:

2007

31. Նորայր աբղ. Սիմոնյան

Արման Սիմոնյան

Կանոնազանց ընթացքի համար:

2007

32. Վազգեն քհն. Ազիզյան

Ճորճիկ Ազիզյան

Ավագ Արքեպս. Ասատուրյանի միջնորդագիրը` կարգազանց ընթացքի պատճառով կարգալույծ անելու վերաբերյալ:

2008

33. Ստեփաննոս քհն. Հակոբյան

Էմիլ Հակոբյան

Քահանայական կարգից ազատ կացուցանելու վերաբերյալ սեփական խնդրագրի համաձայն:

2008

34. Ղուկաս աբղ. Զաքարյան

Վահան Զաքարյան

Իր դիմումի համաձայն:

2008

35. Կյուրեղ աբղ. Վարդանյան

Աշոտ Վարդանյան

Իսպանիայում ուսումը եւ հոգեւոր ծառայությունը ինքնակամ լքելու պատճառով:

2008

36. Ասողիկ եպս. Արիստակեսյան

Սմբատ Արիստակեսյան

Հոգեւոր ծառայությունը թողնելու սեփական դիմումի համաձայն:

2008

37. Վարդան քհն. Վարդանյան

Արամ Վարդանյան

Կարգազանց ընթացքի համար:

2009

38. Մխիթար քհն. Սարիբեկյան

Միսակ Սարիբեկյան

Քահանայական կոչմանն անհարիր ընթացքի համար:

2009

39. Գեղարդ աբղ. Վահունի

Վահե Վահունի

Եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին սեփական խնդրագրի համաձայն:

2010

40. Հակոբ աբղ. Ապրեսյան

Միրզա Ապրեսյան

Կանոնազանց ընթացքի համար:

2010

41. Դավիթ աբղ. Քարամյան

Կարեն Քարամյան

Եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին սեփական խնդրագրի համաձայն:

2010

42. Ղեւոնդ աբղ. Ղեւոնդյան

Արթուր Ղեւոնդյան

Եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին սեփական խնդրագրի համաձայն:

2010

43. Կտրիճ քհն. Դևեջյան

Արմեն Դևեջյան

Ամուսնալուծված լինելու պատճառով հոգևոր ծառայությունից հրաժարվելու սեփական դիմումի համաձայն:

2011

44. Սարգիս քհն. Հովհաննիսյան

Արթուր Հովհաննիսյան

Հոգևորականին անհարիր վարքագծի համար:

2011

45. Աբել քհն. Մանուկյան

Հրաչ Մանուկյան

Շարունակվող կարգազանց անուղղա ընթացքի համար` ի հետևումն կախակայման վերաբերյալ 2011 թ. տնօրինության:

2011

46. Տիրան քհն. Ավագյան

Հայկ Ավագյան

Հոգեւոր ծառայությունն ինքնակամ լքելու կանոնազանց ընթացքի համար:

2011

47. Հայազատ քհն. Մարտիկյան

Գրիգոր Մարտիկյան

Իր դիմումի համաձայն:

2011

48. Հակոբ քհն. Չերքեզյան

Սարգիս Չերքեզյան

Աղան արքեպս. Պալիոզյանի և թեմական խորհրդի խնդրանքի հիման վրա:

2011

49. Աբել աբղ. Աբրահամյան

Էդգար Աբրահամյան

Եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին սեփական խնդրագրի համաձայն:

2011

50. Նահապետ քհն. Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյան

Հովվական իր ծառայությունը լքելու և եկեղեցական ասպարեզից ինքնակամ հրաժարվելու համար:

2012

51. Սարգիս քհն. Մելքոնյան

Սարգիս Մելքոնյան

Ծառայության ընթացքում դրսևորած կարգազանցության և եկեղեցականի վարքին անհարիր ընթացքի համար:

2012

52. Սմբատ աբղ. Պողոսյան

Ջանիկ Պողոսյան

Ծառայության ընթացքում դրսևորած եկեղեցականին անհարիր վարքագծի համար:

2012

53. Արշեն քհն. Սարգսյան

Արմեն Սարգսյան

Եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին սեփական դիմումի համաձայն:

2012

54. Ոսկան քհն. Բաղումյան

Վիգեն Բաղումյան

Եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին սեփական դիմումի համաձայն:

2013

55. Զոհրապ քհն. Մազմանյան

Էդգար Մազմանյան

Հովվական ծառայության վայրը լքելու համար:

2013

56. Նշան աբղ. Պետրոսյան

Արմեն Պետրոսյան

Եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին սեփական դիմումի համաձայն:

2013

57. Եղիա աբղ. Խաչատրյան

Արմեն Խաչատրյան

Ուխտազանցության և եկեղեցականին անհարիր ընթացքի համար:

2013

58. Մխիթար աբղ. Գուտուզյան

Սարգիս Գուտուզյան

Եկեղեցականի հնազանդության ուխտը դրժելու համար:

2014

59. Մարտիրոս քհն. Բերբերյան

Մարտիրոս (Մարտիկ) Բերբերյան

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքին ընդառաջ՝ եկեղեցականին անհարիր ընթացքի համար:

2014

60. Հակոբ աբղ. Գրիգորյան

Արման Հակոբյան

Եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին սեփական դիմումի համաձայն:

2014

61. Կարապետ վրդ. Հարությունյան

Վարդան Հարությունյան

Իր դիմումի համաձայն:

2015

62. Հմայակ աբղ. Սահակյան

Աշոտ Սահակյան

Իր դիմումի համաձայն:

2015

63. Լևոն աբղ. Գուլյան

Դավիթ Գուլյան

Եկեղեցական կարգը թողնելու մասին սեփական դիմումի համաձայն:

2015

64. Կարապետ քհն. Խաչիբաբյան

Կարապետ Խաչիբաբյան

Իր դիմումի համաձայն:

2016

65. Գառնիկ աբղ. Մխիթարյան

Մարտին Մխիթարյան

Իր դիմումի համաձայն:

2016

66. Խադ քհն. Ղազարյան

Վիգեն Ղազարյան

Ծառայության վայրն ինքնակամ լքելու և կանոնավոր ծառայության վերադառնալու ցանկության բացակայության պատճառով:

2016

67. Հովհաննես աբղ. Սահակյան

Վարդգես Սահակյան

Ծառայության վայրն ինքնակամ լքելու պատճառով:

2016

68. Հայրիկ աբղ. Հովհաննիսյան

Հովիկ Հովհաննիսյան

Ծառայության վայրն ինքնակամ լքելու պատճառով:

2016

69. Վռամ աբղ. Ղազարյան

Ավետիք Ղազարյան

Իր դիմումի համաձայն:

2016

70. Նիկողոս քհն. Հովհաննիսյան

Ավետիք Հովհաննիսյան

Փաստացի ամուսնալուծության և հոգևորականին անհարիր պահվածքի պատճառով:

2016

71. Խաչատուր քհն. Գևորգյան

Կարեն Գևորգյան

Իր դիմումի համաձայն:

2017

72. Մովսես քհն. Մանուկյան

Խորեն Մանուկյան

Վազգեն եպս. Միրզախանյանի միջնորդագիրը` հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքելու պատճառով:

2017

73. Խորեն վրդ. Հովհաննիսյան[2]

Նշան Հովհաննիսյան

Վազգեն եպս. Միրզախանյանի գրությունը՝ հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքելու պատճառով:

2017

74. Եզրաս քհն. Բոգդան

Փաուլ Բոգդան

Տաթև եպս. Հակոբյանի և թեմական խորհրդի միջնորդագրի հիման վրա:

2017

75. Ահարոն աբղ. Շահվերդյան

Արթուր Շահվերդյան

Իր դիմումի համաձայն:

2017


    

    

[1] 2015 թ. դեկտեմբերի 22-ին վերահաստատվել է իր քահանայական կարգի մեջ:

[2] Առաջին անգամ կարգալույծ է հռչակվել 2002 թ., ապա 2009 թ. ապրիլի 5-ին վերահաստատվել է իր քահանայական կարգի մեջ: 2017 թ. կրկին կարգալույծ է հռչակվել նույն կաթողիկոսի կողմից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10246 | 0 | 0
Facebook