Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ողբ Էջմիածնի

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
15:41, կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
Ողբ Էջմիածնի

Էջմիածի՜ն, Էջմիածի՜ն...

Ողբա՜ դու Սուրբ Էջմիածին...

Որովհետև դարավոր քո սուրբ աթոռին

Նստած է այսօր դեսպանն սատանային:

Էջմիածի՜ն, Էջմիածի՜ն...

Ողբա՜ դու Սուրբ Էջմիածին...

Որովհետև քո սուրբ պատմության էջերին

Գրվում են այսօր տողեր գեհենային:

Ու ների՛ր մեզ, Սուրբ Էջմիածին,

Ների՛ր, որ մենք տարվելով վախին,

Ների՛ր, որ մենք տարվելով արծաթին,

Ծախեցինք քեզ ու մեզ՝ սատանային:

Ների՛ր մեզ, Սուրբ Էջմիածին,

Ների՛ր, որ իմանալով ամեն ինչ,

Ազգովին լռելով՝

Ճանապարհն ենք բացում քո և մեր կործանումին:

Էջմիածի՜ն, Էջմիածի՜ն...

Հավատք տո՛ւր, Սուրբ Էջմիածին,

Որպեսզի ապրելով ներկայությունն աստվածային՝

Է՛լ չլսենք խորհուրդներն սատանային:

Էջմիածի՜ն, Էջմիածի՜ն...

Հույս տո՛ւր մեզ, Սուրբ Էջմիածին,

Որպեսզի հաղթելով մենք մեզ ազգովին՝

Վերջ տանք գեհենային այս ծրագրին:

Ու Սե՜ր տուր մեզ, Սուրբ Էջմիածին,

Սե՜ր տուր մեզ...

Որպեսզի սիրելով Գերագույն Հավերժին՝

Կարողանանք հաղթել մեր կրքերին ստորին:

Հաւատք, Հույս, Սեր՝ Սո՜ւրբ Էջմիածին...

Հաւատք, Հույս, Սեր...

Որպեսզի վերջ տանք մեր այս լռությանն հակաստվածային:

Ու ժողովու՜րդ... ժողովու՜րդ...

Առաջին մկրտված ժողովուրդ...

Քրիստոսի համար այդքա՜ն զոհված ժողովուրդ...

Այդ ո՞նց եղավ...

Այդ ո՞նց եղավ, որ նեխությանն ու արծաթին,

հաճույքին ու խաբկանքին,

տգիտությանն ու խավարին.

Այդ ո՞նց եղավ, որ այս բոլորին ծառան դարձավ...

Վեհափառ...

Ու դո՛ւ... Կտրիճ... բայց ո՛չ Գարեգին...

Դո՛ւ՝ սուրբ աթոռը անօրեն զավթած:

Դո՛ւ՝ նենգության թագավոր,

Դո՛ւ՝ ստելու մեջ վաստակավոր,

Դո՛ւ՝ ատելություն սերմանող,

Դո՛ւ՝ մեզ իրարից բաժանող,

Դո՛ւ՝ նեխության արքա և աթոռի ծառա:

Դո՛ւ՝ մեր սրբությունը պղծող,

Դո՛ւ՝ մեր խաչը՝ խա՛չ հանող,

Դո՛ւ՝ Էջմիածնի հիմքերը քանդող:

Դո՛ւ՝ շնությամբ պղծված,

Դո՛ւ՝ գոռոզությամբ լկտիացած,

Դո՛ւ՝ հայհոյությամբ լպիրշացած:

Դո՛ւ... պիտի իջնես Տիրոջ կամքով...

Եվ քո օրերը կլինեն սև,

քո օրերը կլինեն մեծ պատիժ մեզ,

քո օրերը կլինեն սովետի վերջին հարվածը մեզ:

Եվ լա՛վ իմացիր...

Առանց վերին ճշմարտության ու սրբության

Դու ո՛չ մի Վեհափառ:

Առանց վերին ճշմարտության ու սրբության

Ո՛չ թե ժողովրդին, այլ կեղեքողներին դու պաշտպան:

Առանց վերին ճշմարտության ու սրբության

Ո՛չ թե Աստուծո, այլ ՝ սատանային դու ծառա:

Դո՛ւ...

Ամենայն վայոց վայրապետ:

Դո՛ւ...

Լուսավորչի գահի վիհափոր:

Ու ժողովու՜րդ... ժողովու՜րդ...

Առաջին քրիստոնյա ժողովուրդ...

Քրիստոսի սիրույն այդքա՜ն խաչված ժողովուրդ...

Վերջին անգամ հարց եմ տալիս, բայց երբեք ո՛չ վերջնական... թե՝

Այդ ո՞նց եղավ...

Այդ ո՞նց եղավ, որ՝

Վիհափո՛րը

Դարձավ...

Վեհափա՜ռ


     Շանթ Ա.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6546 | 0 | 0
Facebook