Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այս գիշերն էլ ո՞ւմ թողնեմ

12:59, կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
Այս գիշերն էլ ո՞ւմ թողնեմ
     Այս գիշերն էլ ո՞ւմ թողնեմ
     Ու ասեմ այսպես հաստատ․
     Կամ ոտքիդ տակի հողն եմ,
     Կամ սրտիդ զարկը կիսատ։
     Միալար մնամ տխուր,
     Զայրացած գինի ըմպեմ,
     Երեկ մեկ, այսօր մախմուր
     Սիրասուն յարիս հպվեմ։
     Դե արի զարմանալի
     Նոր պայման քաշենք սրով,
     Խոնջացած արյունս էլի
     Հոսում է անպիղծ հունով։
     Դու ապրիր քո կարոտի
     Շառավիղն անվերջ արած,
     Բայց ասա. այն երկչոտի
     Ահից զատ ի՞նչ կար լարած։
     Լարվածք է, պիտի մարի.
     Վերևից չափ են դրել,
     Գրկաբաց որքա՞ն պարի,
     Կրակը սիրտն է ընկել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4003 | 0 | 0
Facebook