Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերաբացվեց Աբովյանի Սարալանջ թաղամասի պուրակը

09:39, կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
Վերաբացվեց Աբովյանի Սարալանջ թաղամասի պուրակը

Աբովյան համայնքի կյանքում հիշարժան իրադարձություն էր՝ վերաբացվեց Աբովյանի Սարալանջ թաղամասի պուրակը։

Երկար տարիներ գտնվելով անմխիթար վիճակում՝ այն այսօր այլևս նորովի կանաչապատված, բարեկարգված է ներկայանում մեր բնակիչներին։
     Բացման արարողությանը ներկա գտնվեց և ողջույնի խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը։ Նա կարևորեց համայնքի բոլոր թաղամասերի բակերն ու պուրակները բարեկարգելու քաղաքականությունը, որ վարվում է համայնքային իշխանության կողմից։
     Համայնքի ղեկավարը միաժամանակ նկատեց, որ Տրդատի արձանը դարձել է յուրօրինակ խորհրդանիշ Աբովյանի համար, և այլևս կարելի է վստահաբար արձանագրել, որ որպես քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ յուրովի է ներկայանում համայնքի բնակչին՝ միաժամանակ հպարտորեն ներկայացնելով համայնքն իր այցելուներին։
     Վահագն Գևորգյանը նաև փաստեց, որ քաղաքի առանձին թաղամասերի բակերի վերականգնումը կարող է կատարվել հետևողական աշխատանքով։
     Եվ թեպետ առկա ռեսուրսները բավարար չեն բոլոր խնդիրներին արագ լուծում տալու համար, սակայն բարեկարգման աշխատանքները լինելու են շարունակական։ Այս համատեքստում համայնքի ղեկավարը հիշատակեց Աբովյանի «Հանրապետություն» փողոցի երկայնքով՝ Շախմատի դպրոցից վեր խոյացող այգու բարեկարգման ծրագրի մասին, որը լինելու է իր առաջնահերթությունների շարքում։

Վահագն Գևորգյանը շնորհավորեց բոլոր ներկաներին պուրակի վերաբացման առթիվ՝ հույս հայտնելով, որ քաղաքացիները նույնպես սրտացավ կլինեն իրենց քաղաքի, մասնավորապես՝ զբոսայգու նկատմամբ, քանի որ այն համայնքային սեփականություն է և հավասարապես պատկանում է յուրաքաչնյուր քաղաքացու՝ միաժամանակ տարածելով պատասխանատվությունը բոլորի նկատմամբ։
     Միջոցառմանը մասնակցեցին բազմաթիվ քաղաքացիներ։ Արարողության երաժշտական մասը հագեցած էր աբովյանցիաշակերտների ասմունքով, «Արծափ» և «Ժայռ» պարային խմբերի կատարումներով։

Այսօր կարելի է արձանագրել, որ մեր քաղաքը հարստացավ հերթական ձեռքբերումով։ Վերանորոգված պուրակում իրենց ժամանցն ու հանգիստը կարող են վայելել բոլորը, ինչը յուրօրինակ նվեր է ինչպես մեր փոքրիկների ու երիտասարդների, այնպես էլ ավագների ու տարեցների համար՝ ամռանն ընդառաջ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5913 | 0 | 0
Facebook