Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե ուշադիր կարդաս Աստվածաշունչը… (ընդամենը մեջբերումներ հուդայաքրիստոնեական ավետարաններից)

09:23, կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
Եթե ուշադիր կարդաս Աստվածաշունչը… (ընդամենը մեջբերումներ հուդայաքրիստոնեական ավետարաններից)

Կիմանաս, որ մենք՝ բոլոր ոչ հրեաներս, ընդամենը հրեաների սեղանի փշրանքներով կերակրվելուն արժանի շներ ենք:


    
«Հիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տյուրոսի եւ Սիդոնի կողմերը: Եվ, ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիվահարվում է»: Բայց նա նրան մեկ խոսք պատասխան չտվեց, և նրա աշակերտները մոտենալով՝ աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետև մեր հետևից աղաղակում է»: Նա պատասխան տվեց և ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկված, եթե ոչ Իսրայէլի տան կորուսյալ ոչխարների մոտ»: Իսկ կինը մոտենալով՝ երկրպագում էր նրան ու ասում. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»: Նա պատասխանեց նրան և ասաց. «Լավ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»: Եվ նա ասաց. «Այո՛, Տե՛ր, սակայն շներն էլ իրենց տերերի սեղանից ընկած փշրանքներիցն են ուտում» (Մատթեոս 15, 21 - 27):


    
«Եվ այնտեղից վեր կացավ եկավ Տյուրոսի ու Սիդոնի սահմանները. և մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որևէ մէկն իմանա իր այնտեղ լինելը, սակայն չկարողացավ թաքնված մնալ: Նրա մասին լսեց մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց. սա եկավ ընկավ նրա ոտքերը: Այս կինը հեթանոս հույն էր, փյունիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դևը հանի: Եվ Հիսուս նրան ասաց. «Թո'ղ նախ և առաջ մանուկները կշտանան, քանի որ լավ չէ մանուկների հացը առնել և շների առաջ գցել»: Կինը պատասխանեց և ասաց. «Այո', Տե՛ր, շներն էլ սեղանի տակին` մանուկների փշրանքներից են ուտում» (Մարկոս 7, 24 - 28):

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4464 | 0 | 0
Facebook