Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՏԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՍՅՈՒՆԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
04:42, կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
ՏԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՍՅՈՒՆԸ

Մայրապաշտական - ֆեմինիստական պրոպագանդան, մինչ օրս հայտարարելա, թե տան սյունը էդ տան կնիկնա...
     Ռուբեն Հախվերդյանը իրա զուտ հայկական մի քանի քառյակից բաղկացած հզոր պոեզիայով պատասխանելա էդ ստին, որդեղ տան գլխավոր սյունը իրավացիորեն համարումա ոչ թե կնոջը, այլ՝ տղամարդուն: Ստորև տեսնենք, թե ինչ ձևովա փաստերի ուժով մեծարվում Հախվերդյանի պոեզիայում տղամարդու կերպարը.

՝՝Մարդը քո` վարպետ Արտաշը
     Իր հոգին Աստծուն տվեց,
     Ու թեև վարքով անտաշ էր,
     Բայց խելոք էր ձեռներեց:

Նա ուներ ոսկե ձեռքեր,
     Ու շարեց պատերը տան,
     Նա կապեց կտուրը ձեր,
     Սարքեց դուռ ու պատուհան՝՝:

Այսինքն ընտանիքի հիմնադիրը, նախաձեռնողը փաստացիորեն հանդիսանումա տղամարդը: Հաջորդ քառյակում ցույցա տրվում, ընտանիքի բուն՝ հոգևոր նշանակությունը.

՝՝Իսկ հետո, երբ ծնվեցին,
     Զավակներդ աննման,
     Տունը քո լցվեց սիրով
     Ու շնչով երջանկության՝՝:

Այսինքն ԸՆՏԱՆԻՔ ասածի բուն նպատակը էդ սերնդատվություննա՝ կյանքում ձեռք բերված սեփական փորձի, գիտելիքների փոխանցումը զավակներին: Էդ հատկանիշների մասին Հախվերդյանը ուղղակիորեն նշումա. ՝՝...Բայց խելոք էր ձեռներեց ու Նա ուներ ոսկե ձեռքեր՝՝ մասում:

Ստորև բացատրվումա, թե ինչ պատճառով էր Արտաշը ոգելիցի հետ ՝՝սերը՝՝ տածում.

՝՝Նա ուներ մի թուլություն`
     Մեզանից ո՞վ է անբիծ,
     Սիրում էր ընկերություն
     Խմիչքի հետ ոգելից՝՝:

՝՝Ամուսինդ լուռ ու մունջ էր,
     Նա մռայլ էր, չխոսկան,
     Երբ խմում էր` հայհոյում էր,
     Հիշում մորդ անպայման՝՝:

Այսինքն Արտաշի խմելու պատճառը կնիկն էր: Տրամաբանությունը հետևյալնա. հատուկ նշվումա, որ ամուսին Արտաշը լուռումունջ էր, մռայլ, չխոսկան: Էդ կուտակված մռայլությունը Արտաշը մենակ պարպում էր կնոջ վրա բացառապես խմած ժամանակ: Այլապես հատուկ չէր ակնարկի ամուսնու՝ Արտաշի լռիկ - մնջիկության, մռայլության փաստը ու էդ չխոսկանության վիճակից ՄԻԱՅՆ կնոջը խմած վիճակում ուղղված հայհոյանքները: Հախվերդյանը այդպիսով, կնգա շատախոսությունը ակնարկումա տղամարդու չխոսկանության ֆոնով:

՝՝Ու թեև քեզ հայհոյում էր,
     Բայց իրոք, առանց թույնի,
     Վաղեմի սովորություն է`
     Մարդ պետք է արտահայտվի՝՝:

Առանց թույնի, զուտ լիցքաթափվելու համար, ոչինչ անձնական, այլապես սիրտը կտրաքի տղամարդու:

Բայց հիմա էլ նա չկա`
     ՏԱՆԴ ՍՅՈՒՆՆ ՈՒ ՀԵՆԱՐԱՆԸ,
     Մնացել ես մեն-մենակ
     Քո դատարկ ու մռայլ տանը:

Մեկնաբանություն թերևս չի պահանջում:

Խիստ կարևորա նաև կրկներգը, որը նորից հիշացնելով բացատրումա, թե ինչ իմաստազուրկ էր Արուսի կյանքը դարձել առանց ամուսնու.

՝՝Բարի լույս, տիկին Արուս,
     Քո լվացքը չորացել է,
     Հայացքի մեջ քո անհույս
     Արցունքներդ քարացել են՝՝:

Այսպիսով, երգը՝ պոեզիան, սկսվում ու ավարտվումա Արուսի ամեն տեսակ բանկրոտ վիճակի նկարագրմամբ: ՝՝Չորացած լվացք՝՝ ասելով հեղինակը ակնարկումա Արուսի չորացած մարմինը, քանի որ շորը ուղղակի կապվածա մարմնի հետ: Հեղինակը չի ուզում կոպիտ ասի Արուսի մասին, որ. ՝՝ՔՈ ՄԱՐՄԻՆԸ ՉՈՐԱՑԵԼ Է, բայց էդ մասին բավականին մոտիկ ակնարկա անում՝ ցույց տալով չորացած լվացքը, քանզի լվացք ասածը դրանք շորերն են, որոնք հագնվում են մարմնին: Գումարած՝ Արուսի անհույս հայացքը, երբ այլևս սպասելիքներ չկան կյանքից ու քարացած արցունքները՝ ամուսնու կորստի մինչև գերեզման ուղեկցող ծանր վիշտը: Այդպիսով, Արուսի կյանքը առանց տղամարդու անհույս, աննպատակ ու դատարկա:

Հիրավի, դրամատիկ, բայց կարևորը՝ ճշմարիտ ու հոյակապա ասված: Ո՞ր մի կնոջ կյանքը չի դատարկվել, երբ մահը պոկելա իրա կողքից իրա սիրած տղամարդուն...

Երգը իրա բնույթով ունի մեծ խրատական - դաստիրակչական նշանակություն, անշուշտ՝ գլխավորապես կանանց համար, ովքեր իրանց ամուսիններին սիրելով հանդերձ՝ կերել են նրանց նյարդերը, հետևաբար և՝ կյանքը ու ըսենց ասած՝ ղադրը, մինչև վերջ, բայց մեծ ուշացումով, զգացել են էն ժամանակ, երբ իրանց ամուսինը մտելա հողը:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     20.05.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3100 | 0 | 0
Facebook