Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՆԻԿՈԼԻԴՈՍԻ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
02:20, կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՆԻԿՈԼԻԴՈՍԻ

- Մի՛ կարծեք, թե ես եկա Մովսեսի Օրենքը կամ մարգարեների ուսուցումները ջնջելու. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու։
     (Ավետարան ըստ Մատթեոսի 5: 17)

Էն փառչակը, արդեն իմացաք, թե ում նկատի ունեմ, ասումա, թե «Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու»: Այսինքն էդ Սերժի դրածոն, գործակատարը, վստահա, որ դատարանները գործում են քրեաօլիգարխիկ - կլանային համակարգից 100 տոկոս անկախ ու սաղ գնումա օրենքի ու օրինականության շրջանակներում: Այսինքն բացառապես էդ հիմքերով միջամտել դատարանների գործունեությանը՝ չի կարելի: Ավելին սպասել պետք չի փառչակից, քանի որ ինքը էկելա որ ամփոփի ու հաստատի լևոնա - ռոբա - սերժական մարդակերական իրավակարգը:

Ծանոթացեք ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի գործին, ով արդեն 20 - ից ավել տարիներ նստածա ուրիշի փոխարեն: Էդ մարդը 2015 թվականին բողոքարկելա իրա լինչիական դատավճիռը, բայց մերժումա ստացել: Հայկական դատավարության մեջ էլա տիրում նույն հանցավոր մտածելակերպը, որ ով շուտ ասեց, նա էլ իրավացիյա: Կոմսմոնտեքրիստոյական Ենոքյան Մհերը, բողոքարկման ժամանակ դատախազ կոչվող ճիզվիտինա ներկայացնում նախկին լինչիական դատավորի ընդունած վճռի մեջ տեղ քթած ակնհայտ սխալները, բացթողումները ու կաանխակալությունները, որոնց հաշվառմամբ առհասարակ վճիռ կայացնելու իրավունք չուներ և ոչ մի դատավոր: Բայց արի ու տես, որ էդ դատախազ կոչվածը երբ ելույթա ունենում, ասումա, որ իրանց համար մեղավոր հայտարարված կողմի փաստարկները ոչ մի ուժ չունեն մենակ էն պատճառով, քանի որ անհիմն են ճանաչված նախորդ դատավճռով: Իսկ որ նախորդ դատական պրոցեսի ժամանակ դատապարտյալի կողմից առաջ քաշված նույն հարցերը սրիկայաբար անտեսվել են նույն ձևով, էլի ոչ մի խոսք: Ըսենց դատաիրավական համակարգ ըլնումա՞, ըսենց դատարան, դատավոր ու դատախազ ըլնումա՞, երբ ակնհայտորեն սրիկայաբար արհամարհվում ու անտեսվում են ամենաակնհայտ ոչ ՄԻԱՅՆ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ, ահյլև՝ ՓԱՍՏԵՐԸ, որոնք ներկայացվեցին դատապարտյալ Ենոքյանի կողմից: Բայց մեղադրող կողմից չներկայացվեց և ո՛չ մի ուղղակի ապացույց էն մասին, որ Ենոքայանը մարդասպանա: Ըսենց դատախազին ու դատավորին ընդամենը պետքա գնդակահարել, որոնք մարդու ճակատագիր են խորտակում իրանց ակնհայտ անօրեն վճիռներով: Սրանք ուղղակի հանցագործներ են: Պատահական չի, դատապարտյալ Ենոքյանը խոսում Հայաստանում նման տեսակ նախադեպերի իսպառ բացակայության մասին, ինչը ապացուցումա մի ուրիշ ճշմարտություն, որ սա հատուկ պետական հանցավոր քաղաքականությունա, քանի որ եթե նախադեպային իրավունք էս գործով ըլներ, ապա ահագին թվով անմեղ մարդիկ դուրս կգային բանտերից, ովքեր նստած են ուրիշի գործած հանցագործության փոխարեն: Գաղտնիք չի, որ ցեղա - կլանային համակարգը մտածա բոլոր ենթակառուցվածքները ու պետաիրավական հաստատությունները: Էդ դեպքում նաև պարզա որ հարցը կրումա զուտ ներքաղաքական ու ներքրեաօլիգարխիկ բնույթ: Էս դեպքում, բնականա, որ որևէ մի պաշտոնյայի կամ նրա լակոտի գործած հանցագործության համար պատասխան պետքա տա, ոչ թե մեղավորը՝ տվյալ պաշտոնյան կամ նրա լակոտը, այլ՝ բոլորովին անմեղ մարդ, ում ձեռների վրա մի կաթիլ արուն չկա: Սա հատուկ մտածված դատաիրավական պրակտիկայա, որ թայֆայի մեջ ընդգրկված հանցագործները անպատիժ ֆռֆռան ազատության մեջ, իսկ նրանց փոխարեն բանտ մտնեն անմեղները:

Վտարանդի գրող Vahe Avetian - ը մի հարմար առիթով արդարացի մեծագույն հեգնանքով, ծաղրով ու միաժամանակ՝ սրտի ցավով, հայտարարեց, որ Լինչը էղելա հայ, ինչի հետ ուզած թե չուզած պետքա համաձայնել:

Հայի մոտ ու հայի միջավայրում այլասերվում են բոլոր նվիրական զգացմունքները, գաղափարները, հասկացությունները, որի թվում են՝ ազատությունը, արդարությունը, հավասարությունը, հեղափոխությունը, օրինականությունը, արդարադատությունը, խիղճը, անկախությունը, բարոյականությունը ու ամեն - ամեն ինչը: Չկա՛ ընենց մի հասկացություն, որ հայի ու հայկական միջավայրում չայլասերվի:

Հայի մոտ լինչի դատաստանով մարդակերական կառավարման ստանդարտնա պահպանվում, որ անմեղը պատժվի մեղավոի փոխարեն: Սա ավազակային մտածողության ձևնա պահանջում, որը մինչ օրս սրբորեն պահպանվումա դատարանների՝ դատավորների ու դատախազների կողմից հատուկ իշխանական պատվերով: Մարդու իրավունքների երաշխավորը անկախ ու անկողմնակալ դատարաննա: Հենց դատարաննա որոշում մարդու իրավքունքների կայացման հարցը. եթե հասարակության մեջ չկա անմեղի ու մեղավորի հարց ու դրանց տեղերը փոխված են, նման հասարակության մեջ ամեն մի ձեռնարկում դատապարտվածա ի սկզբանե ձախողման:

Նիկոլի նման սերժական գզիրներից ավելին սպասել հնարավոր չի, քանի որ արդեն իրա նեղ իրավաբանական նշանակության քայլերով վաղուց ճանաչելա ողջ հանցավոր իրավակարգի գոյություն ունենալու իրավունքը:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     20.05.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3238 | 0 | 0
Facebook