Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանի այցը` Ավանդական բժշկության համալսարան

09:38, ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ.
Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանի այցը` Ավանդական բժշկության համալսարան

ՀՀ-ում Հնդկաստանի հանրապետության դեսպան Յոգեշվար Սանգվանը պաշտոնական այցով հյուրընկալվեց Ավանդական բժշկության համալսարանում: Սա նրա առաջին այցն էր համալսարան, համալսարանի համար՝ երկրորդ դեսպանի այցը: Դեկան Անահիտ Կարապետյանը ողջունեց դեսպանին ու հյուրերին, ընդգծեց, որ մեծապես կարևորում է հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները ՝ հիշեցնելով, որ դրանց ակունքները սկիզբ են առել դեռևս վաղ անցյալում:
     «Հայ-հնդկական հարաբերությունները միտված են է՛լ ավելի ընդլայնվելու և զարգանալու, ինչպես այլ, այնպես էլ՝ հատկապես կրթության և գիտության բնագավառում», - իր խոսքում նշել է համալսարանի դեկան Անահիտ Կարապետյանը՝ փաստելով, որ այդ բարեկամական հարաբերություններում Ավանդական բժշկության համալսարանն ևս իր համեստ ներդրումն ունի: Անդրադառնալով բուհի ստեղծման ակունքներին ու սկզբունքներին՝ դեկանը կարևորեց հատկապե՛ս աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր որակի, գիտակ և հմուտ բժիշկների պատրաստումը:
     Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ՝ ընդգծելով հրավերի կարևորությունը: Նրա խոսքերով, հնդիկ ուսանողները բուհում իրենց լավ են զգում.
     «Ես չգիտեմ մի այնպիսի հնդիկի, ով իրեն Հայաստանում երջանիկ չի զգում», - խոստովանեց դեսպանը»:
     Ուսանողների փոխանցմամբ էլ, բուհն իրենց համար հարազատ տանիք է, որտեղ յուրաքանչյուր ոք զգում է հուսալի և պաշտպանված, իսկ գիտելիքներ ստանալու առումով՝ այն գերազանցում է սպասելիքները:
     Հանդիպման ավարտին դեսպանը, համալսարանի անձնակազմն ու ուսանողությունը մեծ ոգևորությամբ ունկնդրեցին ուսանողների պատրաստած հնդկական մշակույթն արտացոլող կատարումերը:

Ա. Ավետյան

Աղբյուրը` mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4431 | 0 | 0
Facebook