Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևանի բնակիչների անունից քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված դիմում-կոչը փոխանցվել է քաղաքապետարանի աշխատակազմին

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
16:56, հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ.
Երևանի բնակիչների անունից քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված դիմում-կոչը փոխանցվել է քաղաքապետարանի աշխատակազմին

Այսօր առավոտից Երևանի քաղաքապետարանի առջև հավաքավել էին ինչպես Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց աջակցությունը հայտնող բազմաթիվ երևանցիներ, այնպես էլ քաղաքապետի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցներ:

Երևանի քաղաքապետարանի առջև ի պաշտպանություն քաղաքապետ Տարոն Մարգարյանի կազմակերպված հավաքի մասնակիցները հանդես են եկել նաև դիմում-կոչով, որով մասնավորապես պահանջել են շարունակել գործունեությունն ու կատարել այն պարտավորությունները, որոնք Երևանի քաղաքապետը ստանձնել է իրեն վստահած քաղաքացիների առջև.
     «Հարգելի պարոն Մարգարյան,
     Դիմում ենք Ձեզ Երևան քաղաքի բոլոր այն բնակիչների անունից, ովքեր Ձեզ են վստահել մեր քաղաքի ճակատագիրը և հույսեր են կապել Ձեր կողմից խոստացված ծրագրերի հետ։ Դիմում ենք Ձեզ ոչ թե խնդրանքով, այլ պահանջով։
     Մեր պահանջը հստակ է. պահանջում ենք շարունակել Ձեր գործունեությունը։ Պահանջում ենք կատարել բոլոր այն պարտավորությունները, որոնք ստանձնել եք մեր առջև՝ Երևանի զարգացման ծրագրերն իրականացնելու համար։ Մենք գիտակցում ենք, որ վերջին մեկ ամսում մեր երկրում կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, և հավատում ենք, որ բոլոր փոփոխությունները բարօրություն կբերեն մեր երկրին։ Բայց մենք նաև կարևոր ենք համարում բարձրաձայնել, որ փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ, և մեզ տրված խոստումներն էլ չպետք է մնան լուսանցքում։ Այս ամենը հաշվի առնելով` Դուք պարտավոր եք շարունակել Ձեր գործունեությունը։
     Հայտնում ենք, որ շարունակելու ենք հետևել իրադարձություններին և անհրաժեշտության դեպքում մեր պահանջն ու դիրքորոշումը ամեն անգամ կներկայացնենք հնարավոր բոլոր ամբիոններից` օրինական եղանակներով» ։
     «Հպարտ քաղաքացիներ» ստորագրությամբ դիմում-կոչը ընթերցումից հետո փոխանցվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2525 | 0 | 0
Facebook