Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Կանանց դերը քաղաքականության մեջ

08:49, հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ.
Կանանց դերը քաղաքականության մեջ
    
Մայիսի 15-ին «Հայաստանի երիտասարդական կառավարություն» ծրագրի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների, ի դեմս՝ Աշխատակազմի ղեկավար Սեդա Գաբրիելյանի նախաձեռնությամբ, ԵՊՀ Հովհաննես Ադամյանի անվան սրահում տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ «Կանանց դերը քաղաքականության մեջ» թեմայով։
Միջոցառման սկզբում «Հայաստանի երիտասարդական կառավարություն» ծրագրի ղեկավար Ռաֆայել Հունանյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորատին կազմակերպչական աջակցության համար և նպատակային քննարկում մաղթեց միջոցառման մասնակիցներին։
Քննարկման օրակարգով ելույթ ունեցան կուսակցական ու հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող երիտասարդ կանայք և աղջիկներ:
Թեմայի քննարկումը սկսեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության երիտասարդական միության ղեկավար Նատալի Սինորյանը, ով խոսեց կին առաջնորդի իմիջի մասին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի տիկնոջ կերպարի ընկալմանը հայ հասարակության մեջ:
Հաջորդիվ ՀԵԿ Աշխատակազմի ղեկավար Սեդա Գաբրիելյանը հակիրճ ներկայացրեց կին քաղաքական գործչի գործունեությունը, ընդհանուր տեղեկատվություն տվեց քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության մասին, որից հետո թեմայի տրամաբանական շարունակությունն ապահովեց «Քաղաքացիական աջակցության միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, «Ծառուկյան» խմբակցության փորձագետ Արևիկ Նավոյանը՝ խոսելով խորհրդարանում կանանց դերակատարության մասին:
«Միասնություն» երիտասարդական ՀԿ ղեկավար Մարիամ Իսայանը խոսեց «Կանայք հայաստանյան քաղաքականության մեջ» վերնագրով զեկույցի շուրջ, իսկ «Միացյալ առաջնորդների պալատ» ԵՀԿ ղեկավար Լիաննա Մանուկյանն անդրադարձավ հասարակական֊-քաղաքական գործընթացներում կնոջ դերին:
Միջոցառումն ավարտեցին ՀԵԿ ներկայացուցիչներ Մարիամ Եսայանն ու Էմմա Պոգիկյանը, ովքեր համապատասխան հերթականությամբ երիտասարդ առաջնորդների քննարկմանը ներկայացրերցին քաղաքականության մեջ կանանց դերի յուրահատկություններն ԱՊՀ երկրներում և Արևմուտքում (ԱՄՆ-ում ու Եվրոպայում):
Կլոր-սեղան քննարկումը որակավորվեց՝ որպես ճանաչողական և ուսուցողական միջոցառում, ինչպես նաև դիտարկվեց որպես լավ հնարավորություն թեման այլ ձևաչափերով ներկայացնելու կամ քննարկելու համար:

    
Հարգանքով՝
Հայաստանի երիտասարդական կառավարության մամուլի ծառայություն
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1650 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ