Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ԿԱՐԴԱԼՈՒՑ ՀԵՏՈ՝ ՎԱՌԵԼ. «ԵԼՔ» ՕՊԵՐԱՑԻԱՆ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
23:55, չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ.
ԿԱՐԴԱԼՈՒՑ ՀԵՏՈ՝ ՎԱՌԵԼ. «ԵԼՔ» ՕՊԵՐԱՑԻԱՆ

(գաղտնի խորհրդականի չգրված հուշերից)

Ինչ որ մի տեղ, Երևանից դուրս, ինչ որ մեկի շքեղ առանձնատանը: Հյուրասենյակի մեջ Սերժնա ու մեկ էլ իրա գլխավոր խորհրդականներից մեկը: Երեկոյա, չայ են խմում ու խոսում արդեն հաշված ամիսներ մնացած իշխանափոխության մեթոդի մասին: Սերժը առաջինը սկսեց:

ՍԵՐԺ - Մոտավորապես կռահու՞մ ես, թե քեզ ինչի եմ կանչել իմ մոտ հավատարիմ խորհրդական... Էս ասելն ու ձեռը խորհրդականի թշից քաշելը մեկ էղավ: Վաղեմի սովորություն էր, թեև խորհրդականը Սերժի էդ հիմար խասյաթը տանել չէր կարողանում, բայց էս անգամ էլ մի կերպ դիմացավ:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ - Դեռ ոչ տեռ իմ, բայց կարծում եմ որ կկարողանամ քեզ օգտակար ըլնել ինչ տեսակ դժվարության հարց էլ որ առաջ քաշես: Խորհրդականը հենց նրա համարա, որ օգնի ու միշտ ունենա իրա տիրոջ փրկության համար որոշակի ու հստակ տեսակետ, որը կարա վերածվի կոնկրետ գործողությունների պլանի:

ՍԵՐԺ - Գերազանցա, ուղղակի՝ հրաշալիյա: Ես գրեթե երբե՛ք չեմ սխալվել ու երբե՛ք չեմ սխալվում իմ կադրերի ընտրության հարցում: Այսպիսով, քեզ կարծեմ հայտնիյա, որ ես որոշել եմ հեռանալ, մենակ թե մեթոդի հարցում քո խորհրդի կարիքն եմ զգում: Արտաքին քաղաքականության մեջ իմ բոլոր մանևրները սպառվել են ու հիմա կանգնած եմ կատարյալ կրախի առաջ. դեմ են տալիս դեսից - դենից փաստաթղթեր, որ ստորագրեմ, բայց ես ինձ չե՛մ կարա թույլ տամ նման բան անել: Ես հիմա ԵԼՔ եմ ման գալիս ու ինձ իսկական ԵԼՔԱ պետք, հասկանու՞մ ես Խորհրդական...

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ - Հասկանում եմ տեռ իմ . (խորհրդականը ռուսական գործերի գծով էր, ու ՝՝Ր՝՝՝ տառը չէր կարողանում ճիշտ ասել ձևավորված առոգանության պատճառով, բայց էդ չէր խանգարում, որ Սերժին կես բերանից հասկանար՝ առանց մանրամասների բացատրության):

ՍԵՐԺ - Դե... Ի՞նչ կարող ես ինձ առաջարկել...

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ - Թող Սերժն ապրած կենա ու հարմար տեղավորվի բազկաթոռի մեջ ու ականջ դնի ինձ:

Թերևս, խորհրդականը ուզեց, որ Սերժը հեռու նստի, որ կախ ընգած թշերը չքաշքշի:

Երբ Սերժը տեղավորվեց խորհրդականը սկսեց:

Քո իշխանափոխությունը կկազմակերպվի դեմոկրատական թատրոն խաղալու միջոցով, որը միաժամանակ իրանից կներկայացնի մաքուր իրավաբանություն ու որով դու քո թիկունքը լրիվ ծածկված կզգաս անգամ իշխանությունը հանձնելուց հետո: Բայց դրա համար մեզ պետքա ըսենց կոչված ՝՝ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ՝՝ իրա համապատասխան լիդերով, որին մարդիկ իսկապես կվստահեն ու կհավատան: Քեզ, տեռ իմ, ինձնից լավ հայտնիյա, որ մարդիկ այլևս չեն հավատում, որ երկրում գոյություն ունի իսկական ընդդիմություն կոչվածը ու համարյա բոլորը խոսքները մեկ արած հայտարարում են, որ ընդդիմությունը ծախվածա Սերժին, կամ այլ կերպ՝ Սերժը առելա բոլորին իրանց էղած - չեղածով... Խոստովանենք, որ էդ մաքուր իրականություն ու ճշմարտությունա որ կա...

(Խորհրդականի էս վերջին խոսքերի վրա Սերժը թույլ ժպտաց ու գլխով նշան արեց, որ խորհրդականը շարունակի)

Այսպիսով, եթե մարդիկ այլևս չեն հավատում, որ ընդդիմություն որպես այդպիսին կա երկրում, որը ծախված չի, քեզ ըստեղ մենակ մի ԵԼՔԱ մնում էս դժվարին վիճակից դուրս գալու համար: Դու պտի էդ ՝՝ընդդիմությունը՝՝ ստեղծես, պտի վերականգնես էդ հավատը ու ընենց տեսակ մարդ՝ լիդեր հանես փողոց, ով գոնե Արտաշես Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի նման հայհոյախոսության չի արժանացել, այլ հակառակը, ունի իսկական ընդդիմադիրի համբավ, այնինչ իրականում քաղաքական ՊՈՒՊՈՒԼիստա ու ամենակարևորը՝ քո մարդնա...

ՍԵՐԺ - Միգուցե ուզում էիր ասել՝ ՊՈՊՈՒԼիստ, իմ հարգարժան խորհրդական...

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ - Այո տեռ իմ, ճիշտ այդպես՝ պՈպուլիստ: Ուղղակի ես սովոր եմ իրերը իրանց անուններով անվանել, այլապես խորհրդականի ու նախագահի մեջ պետքա ըլնի բացառապես բաց ու անկեղծ զրույց, հակառակ դեպքում մենք իրար հետ անելիքներ չէինք ունենա:

ՍԵՐԺ - Համաձայն եմ, շարունակի:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ - Ուրեմն դու, տեռ իմ...

ՍԵՐԺ (ընդհատելով) - Վերջացրու, հերիքա պատվես ինձ քո ՝՝տեռ իմ ՝՝ - ով, քեզ լավ եմ հասկանում, որ ջերմորեն ես լցված իմ հանդեպ. ախպերական՝ հերիքա, գորձից խոսանք...

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ - Տե... Գերապատիվ պարոն Սարգսյան, - այնուամենայնիվ չկարողանալով սեփական ջերմ զգացմունքները զսպել խորհրդականը, քանի որ բոլորովին վերջերս էր Սերժը մի կարգին, թանգանոց մի ՝՝պստիկ՝՝ ամառանոց նվիրաբերել իրան, - ուրեմն դու պետքա ստեղծես մի ընե՛նց կազմով ՝՝ընդդիմություն՝՝, որ նրա մեջ գտնվող անդամները ծախվածի համբավ չունենան: Մենակ մենք կիմանանք, որ իրանց առել ենք ու իրանց հետ գտնվում ենք կոնկրետ գործարքի մեջ: Այ էդ ժամանակ հաջողությունդ ապահովված կլնի: Ամբոխը դուրս կգա փողոց: Մնացած մանրամասները մեթոդի հետ կապված հետո կքննակենք:

ՍԵՐԺ - Դու մեծ տաղանդ ունես: Չգիդեմ թե քեզնից ոնց շնորհակալ ըլնեմ Ընդունի ինձնից ավանսի կարգով էս ծրարը, որի մեջ կարաս հաշվես մի համեստ գումար՝ 15.000 ամերիկյան կանաչով: Ընդունի նաև էս ոսկյա ժամացույցը: Մնացած մաղարիչը՝ օպերացիայի հաջող ավարտից հետո: Հա, ի դեպ, ի՞նչ անուն տանք էս օպերացիային, որի հաջողության վրա մազաչափ անգամ չեմ կասկածում:

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ - Օպերացիան կանվանենք հենց՝ ԵԼՔ, ի նշան քո դժվարին կացությունից՝ անհաջողությունից և այլնից ազատվելու հնարավորություն՝ միջոց... Կարծում եմ, չես առարկի:

Սերժը դեմքը մի քիչ սկսեց ծամածռել, ինչին խորհրդականը տեղնուտեղը արձագանքեց

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ - Ընդհանրապես գաղտնի կազմակերպությունների պրակտիկայում, ասենք՝ մասոնական կառույցներում, երբ պետքա մի ինչ որ գաղտնի ինֆորմացիան պահպանել կամ հաղորդել, սովորաբար դրվումա ամենաէրևացող տեղում: Նույն կերպ կվարվենք նաև մենք ու կանվանենք օպերացիան՝ ԵԼՔ: Էդ նշանաբառով մենք էս օպերացիայի մասնակիցների քանակը մաքսիմալ կճշգրտենք ու կսահմանափակենք, ու միաժամանակ թույլ չենք տա որ նրա լիդերի կողքը փողոցում այլ մարդ հայտնվի:

ՍԵՐԺ - Իսկ ո՞վ կլնի ԵԼՔ շարժման մեր իմացած լիդերը...

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ - ՆԻԿՈԼԸ, ու մենակ՝ Նիկոլը... Մենակ Նիկոլը ունի պրոլետար զանգվածի մեջ հեղինակություն: Մենակ նա կարա ամբոխի հետ աշխատի, բայց մինչև էդ, մե՛նք պտի նրա հետ աշխատենք, մենք նրան պտի կոնկրետ հրահանգավորենք, որ ամեն բան ճիշտ գնա: Ու ամեն բան ճիշտ՝ մեր ուզածովա ա գնալու: Քչերն են հասկանում, գերապատիվ տեռ, որ Հայաստանում քաղաքականությունը գտնվումա քո գրպանում...

Հ.գ.

«Ելք» կոչվող դաշինքը հիմնվումա 2016 թվականի դեկտեմբերի 12-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ստորագրած համաձայնագրով։ Դաշինքի առաջնորդներից՝ համանախագահներից են հանդիսանում՝ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Զ. Սարգսյանը: Դաշինքի կարգախոսը՝ «Ելք կա» և ընտրություն, փոփոխություն, հաղթանակ: Դաշինքը նեկայացնում են՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունները: Գաղափարախոսությունը՝ ազատականություն՝ լիբերալիզմ, եվրոպամետություն, պաշտոնական գույնը՝ Նարնջագույն, թավշյա հեղափոխության սիմվոլը:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     16.05.2018

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1367 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ