Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Հանգիստ և Բուժում Հայաստանում

news
Հեղինակ`
news
16:54, չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ.
Հանգիստ և Բուժում Հայաստանում

Տասնամյակներ շարունակ Հայաստանը զբոսաշրջիկների ուշադրությունն ու սերն է վայելում ոչ միայն հիասքանչ բնությամբ, հնագույն պատմությամբ, այլ նաև իր բուժական աղբյուրներով, հանքային ջրերով, իոնացված օդով:


     Առողջարանները կարելի է բաժանել բժշկական և լեռնային կլիմայական պայմաններ ունեցողների: Ջերմուկ, Արզնի, Դիլիջան, Աղվերան, Հանքավան – ահստեղ կան հրաշալի առողջարաններ, որոնք հայտնի են նաև Հայաստանից դուրս:


     Ջերմուկի բարձրադիր կլիմայական գոտում գտնվող հանգստավայրեր այցելում են այն մարդիկ, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի, մետաբոլիկ խանգարումներ, գինեկոլոգիական խնդիրներ, շնչառական խնդիրներ և շատ այլ խնդիրներ:
    
    

Պրոցեդուրաների միջև ընկած ժամանակահատվածում հիվանդը հնարավորություն ունի զբոսնել հանգստավայրում, հիանալ գեղատեսիլ ջրվեժով, որի բարձրությունը հասնում է 70 մետրի:


     Մայրաքաղաքից ընդամենը 20 կմ հեռավորության վրա է գտնվում Արզնու մեկ այլ առողջարան:


     Վիրահատված ստամոքսի, քրոնիկական քոլիտի, շաքարախտի, գիրության, քրոնիկական գաստրիտների բուժումը Դուք կգտնե Արզնու բուժիչ հանքային ջրերի միջոցով:
    
    

Արզնու առողջարան պետք է այցելի նաև այն մարդը, ով սրտի կաթված է ստացել: Արզնիում մթնոլորտային ճնշումը կայուն է, և սա հատկապես գրավում է հիպերտոնիկ հիվանդներին:


     Գեղատեսիլ Դիլիջանը, որը գտնվում է սարերի մեջ, տեղաբնակներն անվանում են Փոքր Շվեյցարիա: Դիլիջանը լեռնային հանգստավայր է, որը գտնվում է ծովի մակարդակից 1200-1500 մ բարձրության վրա:

Դիլիջանը հայտնի է իր մեղմ կլիմայով, ցուրտ ձմեռներով, թույլ քամիով: Մի խոսքով, առողջության վերականգնման իդեալական վայր է:


     Լողափերի սիրահարները պետք է ուշադրություն դարձնեն «Հայաստանի մարգարիտին»` Սևանա լճին: Այն գտնվում է ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա և հայտնի է մաքուր քաղցրահամ ջրով: Լճի գեղեցիկ լանդշաֆտը որևէ մեկին անտարբեր չի թողնի:
    
    

Բազմաթիվ զբոսաշրջիկներ ձեռք են բերում բժշկական ուղևորություններ դեպի Հայաստան, վստահ լինելով, որ նրանք կկարողանան համատեղ և՛ հանգստանալ և՛ ստանալ որակյալ բուժում:
    
    

Բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմը, մատչելի գները, յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցումը առողջության ամբողջական վերականգնման բանալին է:
    
    

Երևանի տուրիստական գործակալությունները առաջարկում են բազմաթիվ տուրեր ցանկացած ճաշակին և քսակին համապատասխան: Քրոսս առողջության կենտրոնը առաջարկում է Ձեզ մի հիանալի փաթեթ՝ Հայաստանում բուժվելու:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1072 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ