Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանուն ինչի և ում համար է գրված Աստվածաշունչը (ընդամենը մեջբերումներ հրեաքրիստոնեական ավետարաններից)

22:30, երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ.
Հանուն ինչի և ում համար է գրված Աստվածաշունչը (ընդամենը մեջբերումներ հրեաքրիստոնեական ավետարաններից)

Եղիր մարդասպան և դրախտում կհայտնվես. Հիսուսը մարդասպանին դրախտ է տանում (Ղուկաս 23, 39 - 43)


     «Իսկ կախված չարագործներից մեկը հայհոյում էր նրան և ասում. «Եթե դու ես Քրիստոսը. փրկի՛ր քո անձը եւ մեզ»: Իսկ մյուսը պատասխանեց՝ սաստելով նրան և ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում: Մենք իրավացիօրէն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»: Եվ ասաց Հիսուսին. «Յիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»: Եվ Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»:


    

Պ ոռ նիկներն ու մաքսավորները բոլորից շուտ են արժանանալու Աստծո արքայությանը


    

«Արդ, երկուսից ո՞վ կատարեց հոր կամքը»: Նրանք ասացին՝ վերջինը: Հիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պ ո ռն իկները ձեզանից առաջ կմտնեն Աստծո արքայությունը» (Մատթեոս 21, 31 - 32):


    

Հիսուսը պահանջում է, որ բերեն իր թշնամիներին ու իր աչքի առաջ սպանեն


    

«Իսկ այն իմ թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագավորեմ իրենց վրա, բերե՛ք այստեղ եւ սպանեցե՛ք իմ առաջ» (Ղուկաս 19, 27 - 28):


    

Հիսուսն այստեղ, ինչպես տեսնում եք, իր ուսմունքը դնում է առակի գլխավոր հերոսի բերանը:

Ահա՛ և ձեզ անդադար գովազդվող «մի՛ սպանիր» -ի ևս մեկ տարընթերցում. Պարզվում է, գոյություն ունեն «մարդիկ», այսինքն՝ հրեաներ, և «ոչ մարդիկ», այսինքն՝ մնացյալ բոլոր ազգերը, որոնք «շներից վատն են» (Մատթեոս 15, 25 - 27), և նրանց կարելի է սպանել և նրանց դեմ կարելի է, հանուն «սուրբ հավատ» -ի, խաչակրաց արշավանքներ կազմակերպել:


    

Հիսուսը եկել էր, որպեսզի հրեաների երեխաներին ժողովի.


     «Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում էիր քեզ մոտ ուղարկվածներին. քանի՜ անգամ կամեցա հավաքել քո մանուկներին, ինչպես հավն է հավաքում իր ձագերին թևերի տակ, բայց չկամեցաք» (Մատթեոս 23, 37):


    

Հիսուսը մեռնում էր, որպեսզի հավաքի Երուսաղեմի որդիներին

«Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում էիր քեզ մոտ ուղարկվածներին. քանի՜- քանի՜ անգամ կամեցա հավաքել քո որդիներին, ինչպես հավը՝ իր ձագերին՝ թևերի տակ, բայց դու չկամեցար» (Ղուկաս 13, 34):


    

«Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ, քանի որ այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, թե Հիսուսը պիտի մեռներ ազգի համար: Եվ ոչ միայն ազգի համար, այլ՝ որպեսզի նաև Աստծու ցրված որդիներին ի մի հավաքի» (Հովհաննես 11, 51 - 52):


    

Հիսուսը հենց Իսրայելի Աստվածն է և հենց Իսրայելի ժողովրդին է փրկություն բերում


    

«Զաքարիան՝ նրա հայրը, Սուրբ Հոգով լցվեց, մարգարեացավ և ասաց.

«Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը

որ այցի եկավ մեզ և փրկություն բերեց իր ժողովրդին:

Եվ իր ծառա Դավթի տնից մեզ համար մի հզոր փրկիչ հանեց, ինչպես որ խոսել էր հավիտենից իր սուրբ մարգարեների բերանով.

Փրկություն՝ մեր թշնամիներից և բոլոր մեզ ատողների ձեռքից՝ ողորմությունն անելու համար մեր հայրերին և հիշելու իր սուրբ ուխտը.

այն երդումը, որ արել էր մեր հորը՝ Աբրահամին,

որպեսզի թշնամիների ձեռքից փրկված՝

կարողանանք առանց երկյուղի ծառայել նրա առաջ,

սրբությամբ և արդարությամբ, մեր կյանքի բոլոր օրերում:

Եվ դո՛ւ, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարեն պիտի կոչվես,

Որովհետև պիտի գնաս Տիրոջ առաջից՝ պատրաստելու նրա ճանապարհները,

տալու նրա ժողովրդին փրկության գիտությունը՝

նրանց մեղքերի թողության համար,

մեր Աստծու գթառատ ողորմության շնորհվ,

որով բարձունքից արեգակը մեզ կ՚այցելի ծագելու նրանց վրա,

որոնք նստած են խավարի և մահվան ստվերների մէջ,

ուղղելու մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհները»:

Եվ մանուկը աճում ու զորանում էր հոգով և մնում էր ամայի տեղերում՝ մինչև Իսրայելում նրա երևալու օրը (Ղուկաս 1, 67 - 80):

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5246 | 2 | 0
Facebook