Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Անտարբերություն զինվորի առողջության հանդեպ

21:57, երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ.
Անտարբերություն զինվորի առողջության հանդեպ
    
Բարև Ձեզ Պարոն վարչապետ, նախ շնորհավորում եմ Ձեզ ժողովրդի կողմից վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Եվ թող Աստծո օրհնությունը լինի Ձեր և Ձեր ընտանիքի, ինչպես նաև հայ ժողովրդի վրա: Պարոն վարչապետ խնդրում եմ նամակս ընթերցեք մինչև վերջ: Ես զինվորի մայր եմ: Որդիս արդեն 22 ամիս է ինչ ծառայում է Արցախում: Բանակ է մեկնել «ՙանամնեզում ձախակողմյան աճուկային ճողվածք» ախտորոշմամբ: Ունի հոդված 26ԴԿ: Ծառայությունից մի քանի ամիս անց Ստեփանակերտի հոսպիտալում հայտնաբերվել և հաստատվել է ՙՙՀիդրոցելե» հիվանդությունը: Այդ հիվանդությունը ոչ մի բուժում չունի բացի վիրահատությունից: Ես ուսումնասիրել եմ այդ հիվանդության մասին տեղեկությունները, որում ասվում է, որ աննշան նկատելու դեպքում անհապաղ կատարել վիրահատություն: Ստեփանակերտում ձգձքում են վիրահատությունը չգիտեմ ինչ պատճառով: Արդեն 5 անգամ զանգահարել եմ ՊՆ, վերջին անգամ զանգահարել եմ 13 05 2018թ, պատասխանեցին, որ վիրահատությունը պլանային է: Ինչ պլանայինի մասին է խոսքը, եթե հիվանդության մասին ասվում է կատարել անհապաղ վիրահատություն: Ես չեմ հասկանում, երբ է լրանալու այդ պլանային կոչվածը (Երևի զորացրվելուց հետո): Որդիս այդ վիճակով ծառայության սկզբից մինչ օրս բարձրանում է դիրքեր և կանգնում սահմանին: Խնդրանքս Պաշտպանության Նախարարությանը և նույնիսկ տիկին Մարգարիտային ոչ մի արդյունք չտվեց: Պարոն Փաշինյան վերջին հույսս Դուք եք, շատ եմ խնդրում Ձեր միջամտությունը օգնելու որդուս վիրահատության հարցում: Հերիք չի այդ վիճակով զորակոչեցին բանակ, առանց բուժելու, հիմա էլ ձգձքում են մինչ զորացրվի տուն: Իմ որդին առանց հապաղելու, առանց դժվարության մեկնեց բանակ և ասում էր.- Ես Ղարաբաղում եմ ծառայելու, Հայաստանում ով էլ ասես կծառայի, ծառայությունը սահմանին է: Եվ մինչ օրս ծառայում է հաճույքով: Ես վերջապես ծնող եմ, մայր եմ, ցանկանում եմ որդուս առողջ ընդունեմ և տեսնեմ: Ես գտնվում եմ սոցիալապես շատ ծանր վիճակում և չունեմ հնարավորություն զորացրվելուց հետո կատարել այդ վիրահատությունը: Ուստի խնդրում եմ Ձեզ, Ձեր միջամտությունը կատարել այդ վիրահատությունը, որին սպասել եմ 22 ամիս: Իմ զինվորը ծառայել և մինչ օրս ծառայում է հանուն մեզ, հանուն Ձեզ, հանուն Արցախի և հանուն ողջ հայության: Հուսով եմ խնդրանքս չեք մերժի: Հարգանքներով զինվորի մայր Կարինե Օսոյան: Նախապես շնորհակալություն:

    
Конец переписки

    
    
Введите сообщение...

    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1337 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ