Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու շինաշխատանքի վերաբերյալ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարզաբանում կտրամադրի

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
21:05, երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ.
Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու շինաշխատանքի վերաբերյալ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարզաբանում կտրամադրի

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը Երևանի 2800-ամյակի այգու (Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու) շինարարության վերաբերյալ մայիսի 16-ին հանդես կգա մանրամասն պարզաբանմամբ, այդ մասին Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արամ Ղազարյանը:

«Մայիսի 16-ին լրատվամիջոցներով կտարածվի տեսանյութ, որտեղ կտրվեն մեր համաքաղաքացիներին հուզող բոլոր հարցերի պատասխանները», - ասաց Ա. Ղազարյանը:

Հիշեցնենք, այսօր համացանցում լուսանկար էր տարածվել, որում պատկերված է Երևանի 2800-ամյակի այգու շինաշխատանքների հրապարակը: Օգտատերերը, մասնավորապես, դժգոհում էին հատված ծառերի փաստից:

Խնդրի առնչությամբ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նաև Երևանի քաղաքապետարանը` տեղեկացնելով, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:

«Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ, հավանություն է տրվել Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:

Բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը», - ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2107 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ