Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԻՍԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹՆ ՈՒ ՊԱՀԱՆՋԸ՝ V for Vendetta

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
20:01, երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ.
ԻՍԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹՆ ՈՒ ՊԱՀԱՆՋԸ՝ V for Vendetta

Տիգրան Թաթոսյան, որ բանավեճից խուսափելու համար հայտարարեցիր, որ չես պատասխանելու ինձ իմ գրառման տակ իմ պատասխան մեկնաբանությանը ու խզում ես իմ ու քո ցանցային ընգերությունը... Քո գորձնա, բայց ասեմ, որ քո էդ տեսակ վարքը նշանակումա փախուստ տալ բանավեճից՝ որպես հոգեբանական հիմք վստահ չլնելով սեփական մտավոր կարողությունների վրա: Ով ուզումա, թող քեզ տեղ հասցնի գրառումս:

Մյուս կողմից, բարեբախտաբար ինձ ազատեցիր քո կողմից իմ խելացիության մասին ունեցածդ սխալ գնահատականից, քանի որ ես իմ հերթին, համենայն դեպս, ինձ Սերժից խելացի չեմ համարում: Ո՞նց կարամ ես ինձ խելացի համարեմ, երբ ես ժամանակին բացարձակ կերպով չհետաքրքրվեցի Սերժի կողմից բռնությամբ ընդունել տված Սահմանադրությամբ, որը իրա ամեն ինչով վերջին օրերս զուտ իրավաբանական նշանակության քայլերով հաստատեց ու ճանաչեց նաև արդեն ամբոխին սիրելի Նիկոլը: Մի Սահմանադրությամբ, որը իրավաբանորեն Հայաստանին սարքումա արտաքին ուժերի համար որպես սովորական հումքային կցորդ, բանանային մի երկիր, որի ժողովրդին չեն պատկանում ո՛չ իրա ֆինանսները, ո՛չ հանքերը, ո՛չ էլ հետևաբար՝ ապրելու, գոյատևելու բնական իրավունքը: Սահմանադրություն, որով սահմանվածա, որ նախագահը անձեռնմխելիյա անգամ իրա պաշտոնավարելուց հետո, որով փագվումա նախագահ կոչվածներին իրանց հանցանքների համար պատասխանատվության կանչելու ամեն մի ճանապարհ:

Ինչ վերաբերումա նրան, երբ մեջբերում ես ոստիկանապետ դառնալու մասին օրենքը, էդ խիստ անհեթեթ, անգամ՝ տարօրինակ հակափաստարկումա: Դու օրենք ես նկարագրում, որը քեզնից բնավ չէր պահանջվում անել: Նույննա, ինչ ես ավելորդ կերպով նկարագրեմ, թե գետը քանի ափ պետքա ունենա, բայց գետի բուն ՖՈՒՆԿՑԻԱՆ չասեմ: Սա ընենց մի անհեթեթությունա, որը չեն նկատել ու անգամ հավանել են արդեն թվով՝ ութ մարդ: Ըստ երևույթին էդ հավանողների թվաքանակը կավելանա. շատ մարդ ունակ չի նկատել անհեթեթությունը, ճիշտ ընենց, երբ ունակ չեղան շատերը հասկանան ու նկատեն տեղի ունեցողի կեղծավոր բնույթը՝ Սերժ - Նիկոլ գործարքը:

Հետո, Ես չեմ խոսացել, թե ո՞վ կարա ու իրավունք ունի մի ինչ որ պաշտոն զբաղացնել: Անգամ ավտոբուսի տակ ընգնող ու փողոց ՝՝փագողնա՝՝ մի քանի օր հետո էսօր վարչապետի պաշտոնին նստըցվում... Բայց հիմա խոսքը դրա մասին չի: Հարցը ուրիշ տեղումա. Ի՞ՆՉ ԱՆԵԼ ոստիկանության հետ: Բայց էդ ինչ անել հարցը իրա հերթին ուրիշ մի բառիցա առաջ գալի: Էդ բառը կոչվումա ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, մի բառ, որը չափից դուրս շահարկվեց թե՛ իմացածդ Նիկոլի, թե՛ մտածել ու ուսում ատող ամբոխի կողմից: Ես չգիդեմ ու չեմ ճանաչում թեկուզ թավշյա հայտարարված մի հեղափոխություն, որդեղ ասածդ վենդետան չլնի ու էդ էն դեպքում, երբ շուրջ քսան տարի շարունակ դու, ես, ՄԵՆՔ ապօրինի՝ ոչ լեգիտիմ իշխանություն ենք ունեցել, որի հայտնի ներկայացուցիչները բռնազավթել են իշխանությունը սպանդի միջոցով ու շուրջ երկու տասնմայկա կեղեքել, ունեզրկել, բարոյալքել, մեծամեծ չարիքներ են պատճառել ժողովրդին: Է՛ն կարգի են կեղեքել, որ քսան տարվա մեջ Հայաստանը հետ մնաց իրա զարգացումից առնվազն հիսուն տարով, եթե ոչ ավելի: Եթե մենք վերջնականապես ենք որոշել կայացնել մեր երկիրը՝ որպես մեծատառերով գրվող ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ապա պետքա գոնե կարողանանք պատժել սեփական իշխանավորների գործած հանցանքները, որը առանց վենդետա բառի հնարավոր չի պատկերացնել: Չանել վենդետա, նշանակումա նորից բաց պահել հանցագործների փախուստի ճանապարհը ու ունենալ նույն կրկնվող հանցագործությունների անվերջանալի ցիկլը: Հետևաբար, թե ո՞վա էսքանից հետո Նիկոլը, պտի շատ լուրջ մտածես՝ որպես բարձրագույն ավարտած մարդ: Հետևաբար, թող Նիկոլը դրժի, հետ կանգնի իրա հայտարարությունից ու մի կարգին վենդետա անցկացնի: Իրանց՝ նախորդ դավաճանների գրած օրենքով ու օրինականությամբ շարժվելը չի՛ կարա տեղավորվի իրան հեղափոխական հայտարարած և ոչ մի անձի պատկերացումներում, հետևաբար՝ գործողություններում: Եթե տեղավորվումա, ուրեմն էդ մարդը կամ ավանակա, կամ մտածված նույն հանցագործը, ով հանդեսա գալիս կեղծ - հեղափոխականի դիմակով:

Ու մի բան էլ:

Եթե խոսում ես օրինական դաշտում ու էդ դաշտի միջոցով փոխհատուցելու մասին, ապա դու դրանով թերագնահատում ես էն թայֆին, որը ինքնա անձամբ իշխանությունը համաձայնեցված կարգով հանձնել Նիկոլին՝ նախապես հասցնելով փոխել, իրան հարմարացնել օրենսդրությունը, պարտակել, վառել սեփական հաշվապահությունը ու թաքցնել փողերը զանազան բանկային զարտուղի գործարքներով հեռավոր երկրներում: Վկաներին անհետացնելու մեթոդները, երևի ավելորդ մեկնաբանելու կարիք չի զգում: Եթե դու չես հասկանում, թե Նիկոլը ոնցա հանդուրժում իրա կողքը կանգնած Ծառուկյանին, Ալեքսանյանին, նախկին վարչապետ Սարգսյանին ու ոնցա ձեռները սղմում, ապա էլ ումի՞ցա պատմածդ Նիկոլը պատրաստվում փողերը հետ բերել ու մուծվել տալ պետբյուջեյին: Առավելագույնը, որ կարա տեղի ունենա, էդ մանր - մունր, հանրությանը քիչ կամ վատ հայտնի հստուկենտ մի քանի պաշտոնյաներին ցուցադրաբար պատժելը կլնի, իսկ գլխավոր ղոչերը կմնան անպատիժ: Սերժի ու Քոչարյանի մասին հլը չեմ ասում, ովքեր միլիարդատերեր են դարձել շնորհիվ թալանի ու անպատժելիության մթնոլորտի, որի պաշտպանը հանդիսանում են նաև քո նման ՝՝մտածող՝՝ մարդիկ: Վերջիններս էնքան են թալանել ու հարստացել, որ կարան Էսօրվա Հայաստանին միլիարդավոր դոլարների պարտք տան ու իրանց մազաչափ աղքատացած չզգան:

Մի խոսքով, եզրակացությունը մեկնա. նա, ով ճանաչումա էսօրվա Հայաստանում էն օրենքը ու կարգը, որով թույլատրվումա հանցանքի համար պատասխանատվության չենթարկվել, նա հանդիսանումա նույն նախորդ իշխող դեմքերի համահանցակիցը:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     15.05.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2838 | 0 | 0
Facebook