Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Համագործակցության հուշագիր Աբովյանի համայնքապետարանի և «Աբովյանի դրամատիկական թատրոն» մշակութային հիմնադրամի միջև

12:43, երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ.
Համագործակցության հուշագիր Աբովյանի համայնքապետարանի և «Աբովյանի դրամատիկական թատրոն» մշակութային հիմնադրամի միջև

Այսօր Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում համագործակցության հուշագիր կնքվեց մի կողմից՝ համայնքապետարանի, մյուս կողմից՝ «Աբովյանի դրամատիկական թատրոն» մշակութային հիմնադրամի միջև։
     Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը բարձր գնահատեց հուշագրի կնքման փաստը՝ շեշտելով, որ այն բարձրացնելու է արդեն ավելի քան 6 ամիս ընթացող համագործակցության մակարդակը և նոր շունչ է հաղորդելու համայնքի մշակութային կյանքի կազմակերպմանը։
     Ընդգծելով Աբովյան համայնքում մշակութային ու երիտասարդական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը՝ Վահագն Գևորգյանը առանձնապես կարևորեց թատերական կյանքի աշխուժացումը։ Ըստ նրա՝ թատրոնի միջոցով է հղկվում հասարակությունը, կրթվում ու դաստիարակվում նոր սերունդը, ուստի այդ հաստատության կարիքն ունի յուրաքանչյուր համայնք։
     Համայնքի ղեկավարը լիահույս է, որ կնքված հուշագրով փոխգործակցությունը մուտք է գործում որակապես մի նոր փուլ, ինչի բացառիկ շահառուն լինելու է Աբովյանի բնակիչը։

Հավելենք, որ հուշագրի կնքման արարողությանը ներկա էին Աբովյան համայնքի ավագանու ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը նույնպես իր գոհունակությունը հայտնեց հուշագրի կնքման առթիվ։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1261 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ