Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայերիս համար ընտանիքը սրբագործված ու պաշտամունքի հասնող միջավայր է

12:10, երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ.
Հայերիս համար ընտանիքը սրբագործված ու պաշտամունքի հասնող միջավայր է

Սիրելի՛ հայրենակիցներ
     Ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:
     Ընտանիքը յուրատեսակ արժեհամակարգ է, հայ ժողովրդի պարագայում՝ ազգային ինքնատիպ արժեհամակարգ և ազգային հպարտության ուրույն դրսևորում:
     Հայերիս համար ընտանիքը սրբագործված ու պաշտամունքի հասնող միջավայր է, որից սկիզբ առնող ջերմությամբ է դաստիարակվում յուրաքանչյուր սերունդ և այդ նույն ջերմությունն էլ փոխանցում է հաջորդ սերունդներին:
     Ընտանիքի վեհ գաղափարը դարեր շարունակ ապացուցել է իր կարևորությունն ու առանցքային դերակարատարում ունեցել պատմական ամենատարբեր հանգրվաններում:
     Ամուր ընտանիքի հիմքի վրա է ձևավորվում ու զարգանում քաղաքակիրթ հասարակությունը և նպաստում պետության հզորացամանն ու առաջընթացին:
     Վերստին շնորհավորելով մարդկային ջերմությամբ լեցուն այս տոնի առթիվ՝ բոլոր ընտանիքներին մաղթում եմ խաղաղություն և անսահման երջանկություն:
     Հարգանքով՝ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ


     Հարգանքով՝
     ՄԱՐԶՊԵՏ Կ.ԳՈՒԼՈՅԱՆ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3441 | 0 | 0
Facebook