Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Ի՞ՆՉԱ ՊԱՏՄՈՒՄ ՆԻԿՈԼԻ ԱԾԱԿԱՆԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
04:59, երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ.
Ի՞ՆՉԱ ՊԱՏՄՈՒՄ ՆԻԿՈԼԻ ԱԾԱԿԱՆԸ

Ֆրանսիական Մեծ հեղափոխության կարկառուն գործիչներից՝ Մաքսիմիլիան Ռոբեսպյերը (1758 - 1794), Աշխարհամասը ցնցող հեղափոխության տարիներին հանրությանը հայտնի էր իրա՝ ԱՆԿԱՇԱՌ ածականով: Քանի՜ ռոյալիստի, թագավորի ու նրա շրջապատի հետ գործարքի գնացող անձանց, հին, նեխած ազնվականի ու ամեն տեսակ հանցագործի ու դրանում կասկածվողի գլուխա թռցվել իրա փաստացի ղեկավարությամբ, որ նման ածականա ստացել մարդը: Ճիշտա, վերջում իրա գլուխն էլ թռավ, բայց կաևորը ըստեղ էնա, որ էդ մարդը իրա էդ փառահեղ ածականը ՎԱՍՏԱԿԵԼԱ ու էդ ավելի շատ իրա համար երկրորդ անվան տեղ կարար ծառայեր: Անկաշառ էր, քանի որ իրա համոզմունքների դեմ երբե՛ք չի գնացել ինչ որ մեկի հետ դավադիր գործարքների, չի դավաճանել դրանով ժողովրդին, նրա կենսական շահերը:

Ասածս էնա, որ Նիկոլը ոչ միայն հեղափոխական չի, թեկուզ թավշյա, այլև նույն հանցագործնա, որ իրան ինքնակոչի նման հեղափոխականի կոչումա շնորհել ու մի հատ էլ խոսումա չկատարված հեղափոխության մասին, երբ ո՛չ մի քաղաքական ու տնտեսական հանցագործություն գործած անձ գոնե չի ձերբակալվել: Ավելին, սելֆիներա անում Տիգրան Սարգսյանի՝ նախկին վարչապետի հետ ժպիտը դեմքին ու ձեռնա սղմում...Չի՛ էլ ձերբակալվի: Դրա համար չեն նրան կարգել վարչապետ: Նրան կարգել են վարչապետ, որ լղոզի ամբողջը: Սերժը նման պլաններ չուներ, որ մեկին կարգի, ով իրա վերջը պտի տա: Կարգելուց էլ կարգելա ամեն բան նախապես պլանավորելով, գծագրելով, մտածված ձևով: Անգամ բանակի նորանշանակ նախարարը՝ Դավիթ Տոնայաննա մաքուր գեբեյշնիկ, որ հանգարծ նիկոլիկը չփորձի ավելորդ խաղեր տա: Անգամ Վալերի Օսիպյաննա իրա՝ Սերժի մարդը: ԱԱԾ - ի նորանշանակ պետի մասին էլ խոսք չկա: Այսինքն ի՞նչ ստացվեց, ստացվեց, որ Սերժի կողմից ուժային բոլոր ծառայություններում նորից իրա մարդիկն են, ովքեր գտնվում էին երկրորդ էշելոնում ու տեղի ունեցավ պարզ փոխատեղում: Իրերի վիճակը բացի իրա՝ Սերժի մտածածից, այլ ուղով չի՛ կարա զարգանա:

Հետևաբար, այսուհետ՝ Միրուք, կամ ուղղակի՝ Փառչակ Նիկոլ ածականը լրիվ սազականա: Ածականները արդեն շատ բան են ասում մարդու ով ըլնելու ու գործերի մասին: Դե, փորձեք հլը համեմատել վերոնշյալ մեծությանը իրա համապատասխան ԱՆԿԱՇԱՌ ածականով Նիկոլի ՓԱՌՉԱԿ ածականի հետ: Փառչակը նրանովա կայացած փառչակ, որ պտի կատարի էն, ինչի համար որ նշանակվելա: Փառչակը չի կարա արդարացի պատժի ենթարկի երկիրը կերած հանցախմբին: Փառչակից ավել բաներ մի՛ սպասեք, մի՛ պահանջեք:

Իսկական հեղափոխությունը չի էղել: Հայը հեղափոխություն չի կարա անի, թե ինչի՝ ասվելա:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     15.05.2018

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1572 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ