Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ԿԱՏԱՐՅԱԼ ԾԱՂԻԿՆԵՐ ԳՆԵԼՈՒ 5 ԿԱՆՈՆ

news
Հեղինակ`
news
18:13, երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ.
ԿԱՏԱՐՅԱԼ ԾԱՂԻԿՆԵՐ ԳՆԵԼՈՒ 5 ԿԱՆՈՆ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ծաղիկների գնումը մի մեծ արարողությունն է. Դուք մտնում եք ծաղկի սրհա և տեսնում ծաղիկների բազմազանություն՝ տարբեր գույներով ու բույրերով:

Ո՞րը ընտրել: Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվել։

Մենք կօգնենք ձեզ ընտրել կատարյալ ծաղիկներ: Ահա մեր 5 կանոնները.

  1. Երկար թե՞ կարճ ցողուններ

Թվում է, թե բավականին դժվար հարց է. երկու ցողուններն էլ հավասարապես հետաքրքիր կարող են լինել, բայց եթե ընտրել եք երկար ցողունով ծաղիկներ, ապա երբեք մի խառնեք կարճ ցողունով ծաղիկների հետ: Միևնույն կանոնը գործում է նաև կարճ ցողունների ընտրության դեպքում: Սա ծաղկեփունջ ընտրելու ոսկե կանոն է:

  1. Ընտրելով գունային սխեման

Նախ պետք է կաղմնորոշվել, թե ինչ գույնի ծաղիկ եք ուզում գնել՝ կարմիր, սպիտակ կանաչ, թե՞ որևէ այլ գույնի: Այնուհետև ընտրեք այդ գույնին երանգներով մոտ ծաղիկներ ու կազմեք ծաղկեփունջ: Կարիք չկա չափազանց շատ գույներ խառնելու:

  1. Բույր

Փորձեք հասկանալ, արդյո՞ք ցանկանում եք բուրավետ ծաղիկներ, թե՞ պարզապես գեղեցիկ ծաղիկներ: Եթե ծաղիկները նվեր են, ապա պարզեք, թե այն անձը, ում պատրաստվում եք նվիրել ծաղիկները, ունի ալերգիա ծաղիկների բույրից, թե ոչ:

  1. Ծաղկեփունջ կազմել ֆլորիստի հետ, թե՞ առանց նրա

Եթե Դուք գտնվում եք ծաղկի խանութում, ապա կարող եք հանգիստ վստահել ֆլորիստին, բայց եթե չկա ֆլորիստ, մի՛ կորցրեք Ձեզ, պարզապես ընտրեք հիմնական ծաղիկը, երկրորդական ծաղիկը և ծաղկային հավելումը: Այնուհետև դասավորեք ծաղիկներն այնպես, որ ծաղիկների գլխիկները գրեթե նույն բարձրության վրա լինեն:

  1. Վստահելի ծաղկի խանութ

Ծաղիկների ձեռքբերման ամենակարևոր գործոններից մեկը վստահելի ծաղիկների խանութ գտնելն է: Այն կօգնի ձեզ լուծել երկար և կարճ ցողունների, գունային սխեմայի և ֆլորիստի բացակայության խնդիրները:

Mon Amie ծաղկի սրահը առաջարկում է վստահել մեր ֆլորիստներին և գնել մեր խանութի կատարյալ ծաղիկները, ոչ միայն մեր խանութից, այլ նաև առաքմամբ:

Շտապե՛ք ծաղիկներ նվիրել Ձեր սիրելիներին:

Աղբյուրը` Mon Amie
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
599 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ