Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

«Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ․․․»

13:42, երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ.
«Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ․․․»

Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանում տեղի ունեցավ Հովհաննես Շիրազին նվիրված բաց դաս: / Ուսուցիչ Անահիտ Արզումանյան/Ուսուցիչը մեծ նվիրումով և պատասխանատվությամբ էր ընտրել ներկայացվող բանաստեղծությունները, որպեսզի աշակերտները հնարավորություն ունենան հնարավորինս լավ ճանաչեն Շիրազին, զգան նրա ցավն ու մեծությունը և պատկերացնեն, թե ինչու էր Շիրազն իր ծննդյան օրը համարում ապրիլի 24-ը և ինչ ցավ էր զգում ամեն անգամ նայելով բիբլիական Մասիսին։ Եվ ահա դասին տեղի ունեցավ բանաստեղծի հետ հանդիպում: Ներս մտավ հայոց դիցաբանության առասպելական հերոսներից մեկը՝ գեղադեմ, առյուծաբաշ գլխով՝ արծաթագույն մազերը գրեթե ուսերին հասած: Սաները Շիրազին ուղղեցին իրենց հուզող հարցերը: Նրանք Շիրազին ներկայացրին այնպես, ասես ողջ կյանքում ուսումնասիրել էին նրա պոեզիան և այն գիտակցմամբ, որ բանաստեղծի գրած յուրաքանչյուր տող ուղղված է հենց իրենց։ Ու նրանց է ուղղված նաև Շիրազի «Կտակը» ․
     ․․․Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից,
     Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,
     ․․․Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,
     Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան։
     Դասի ավարտին տնօրեն Զավեն Ստեփանյանն իր խոսքում ասաց. «Մեծատաղանդ բանաստեղծ Շիրազը բա¬ժանվել Է այս կյանքից՝ թողնելով մեր ժո¬ղովրդին ու հետագա սերունդներին գանձա¬րանը իր գրական պայծառ վաստակի, իբրև արարատված հուշարձան և մշտավառ փա¬րոս հայոց ազգային երազանքների: «Բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի»
     Ահա՛ Շիրազյան պատգամն աշխարհացրիվ հայությանը» ։
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
556 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ