Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի՛ լռեք. Լյուսի Պողոսյան

00:09, երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ.
Մի՛ լռեք. Լյուսի Պողոսյան


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Զրուցակիցս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Լյուսի Պողոսյանն է:


    

1.Առավոտը սկսում եմ...

-Առավոտը սկսում եմ ցերեկը, որովհետև առավոտյան քնում եմ /ծիծաղում է/


    

2. Ֆիլմ, որն արժե դիտել մի քանի անգամ

-Թռիչք կկվի բնի վրայով


    

3.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք

-Ճաշ որի մեջ եփած սոխ կա


    

4.Ո՞ր հայտնի մարդու հետ սուրճ կխմեիք

-Վանո Սիրադեղյանի


    

5.Հայաստանում հնարավոր է…

-Ամեն ինչ


    

6.Հաճախ ինձ հարկավոր է...

-Գոռալ, էմոցիաներից ազատվելու համար /ծիծաղում է/


    

7.Կյանքը ձանձրալի է առանց

-Շաուրմայի


    

8. Ապագայից ինչ-որ պահի կանխագուշակու՞մ, թե՞ տոմս դեպի մանկություն

-Անցյալում ամեն ինչ պարզ է, ապագայից ինչ-որ պահի կանխագուշակում


    

9.Ի՞նչ կանեք, եթե հանդիպեք Ձեր նմանակին

-Լուռ կհիանամ /ծիծաղում է/


    

10.Տուր ինձ ևս մեկ հնարավորություն և, ես

-Կրկին կուշանամ /ժպտում է/


    

11.Կսիրահարվեմ նրան, եթե...

-Զարմացնի իր ինտելեկտով, տարբերվի բոլորից


    

12.Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն

-Ռոկոկո ոճի ինչ-որ բան


    

13.Եթե ոչ լրագրող, ապա ...

-Քննիչ, կամ հոգեբան


    

14.Հավատում եմ, որ ...

-Վերջապես ամեն ինչ լավ է լինելու


    

15.Ի՞նչ կասեիք այս պահին, եթե ողջ աշխարհը լսեր Ձեզ

-Մի՛ լռեք

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6748 | 0 | 0
Facebook